Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ԵՎ  2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշմամբ հաստատվել է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր), որի նպատակն է Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ներառումը՝ Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով։

ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի N 898-Լ որոշմամբ հաստատվել է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։

Նախագծի նպատակն է ստեղծել Ղարաբաղից տեղահանված ընտանիքների կացարանով ապահովման խնդրի կարգավորման այլընտրանքային տարբերակներ՝ մինչև 3 անդամներից բաղկացած այն ընտանիքների համար, ովքեր իրենց բնակարանային խնդրի լուծուման հարցում, Ծրագրով առաջարկվող աջակցության փոխարեն, կգերադասեն բնակվարձի երկարաժամկետ փոխհատուցումը: 

1.1.         Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների սոցիալական և տնտեսական ներառման համար կարևոր է նրանց համար երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Այդ նպատակով ՀՀ կառավարությունն ընդունել է մի շարք որոշումներ: Բնակարանային խնդրի երկարաժամկետ լուծման համար ընդունվել է նաև Ծրագիրը, որի իրականացման ընթացքում ստացվել են որոշակի առաջարկություններ՝ մասնավորապես Ղարաբաղից տեղահանված ընտանիքների համար կացարանով ապահովման խնդրի լուծման այլընտրանքային տարբերակներ մշակելու համար:

Վերոգրյալը հիմնականում պայմանավորված է Ծրագրի շրջանակներում ընտանիքներին՝ յուրաքանչյուր անդամի հաշվով հատկացվող ֆինանսական միջոցների չափով, ինչը մինչև 3 անդամներից բաղկացած ընտանիքների (լրացուցիչ ֆինանսական միջոցներ չունենալու պարագայում) դեպքում հնարավորություն չի տալիս ձեռք բերել կամ կառուցել բնակարան՝ իրենց նախընտրած բնակավայրում:

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Նախագծով նախատեսվում է կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցման եղանակով սոցիալական աջակցություն տրամադրել Ղարաբաղից տեղահանված՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման հերթացուցակում հաշվառված, Ծրագրի շրջանակում բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագիր չստացած կամ այն չեղարկած 1-3 անդամ ունեցող այն ընտանիքներին,

1)             որոնք բաղկացած են միայն անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ անժամկետ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող կամ 60 ավելի տարեկան անդամներից, կամ

2)             որոնց անդամների տարիքների հանրագումարը 115 և ավելի է՝ 2 անդամի դեպքում, կամ

3)            որոնց անդամների տարիքների հանրագումարը 175 և ավելի է՝ 3 անդամի դեպքում:

Նախատեսվում է սոցիալական աջակցությունը տրամադրել 120 ամիսների ընթացքում՝ աջակցության ամսական չափը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար սահմանելով 40000 դրամ:

Սոցիալական աջակցության միջոցառման շահառուներ ըստ էության կհանդիսանան Ծրագրի պայմաններին բավարարող, սակայն Ծրագրի փոխարեն վարձավճարի երկարաժամկետ հատուցման միջոցով կացարանի խնդրրի լուծման տարբերակն ընտրած ընտանիքները:

 

2. Կարգավորման առարկան

Նախագծով կարգավորվում են Ղարաբաղից տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին օժանդակելու համար կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման եղանակով սոցիալական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները։ 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

                    Իրավական ակտի կիրառման դեպքում լուծում կստանան Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման իրավունքներն իրացնելիս առաջացած մի շարք խնդիրներ:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 1.2-րդ կետից, մասնավորապես՝ Ղարաբաղի ժողովրդի տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը շարունակում են լինել ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։ 

5.      Նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում:

Պահանջվող գումարը կտրամադրվի ՀՀ պետական բյուջեի 1225 ծրագրի «12018 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին սոցիալական աջակցության տրամադրում և բնակարանային ապահովության խնդրի լուծում» միջոցառման համար հատկացված միջոցներից:

 

  • Обсуждалось

    14.11.2025 - 01.12.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3471

Принт

Предложения

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

23.11.2025

Նշեմ, որ հանդիսանում ենք ՀՀ կառավարության 2024 թ մայիսի16 ի N 710-L հաստատված այդ թվում նաև անվավեր ճանաչվեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու շրջանակում տրամադրված հավաստագիրը անհասկանալի պատճառով ճանաչվել է անվավեր։ Այժմ կարող ենք օգտվել 1-3 ընտանիքների անդամներից բաղկացած նախատեսված 120 ամիս տրամադրվող պետական աջակցության ծրագրից ։ Նամակին կից կուղարկեմ բոլոր հիմնավոր փաստաթղթերը։

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

20.11.2025

Շատ անհեռանկար ծրագիր է, այդ գումարը խնդրի լուծում չէ, մեր տունը վաճառքի եք հանել ձեր սիրելի Ալիևին, գումարը գրպանը դրած ցոփ ու շվայտ կյանք եք վարում, մեզ տնով ապահովեք։

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

14.11.2025

Բարև Ձեզ ես Ձեզ գրում եմ խնդրանք-առաջարկությունով։ Կան ընտանիքներ, որտեղ ապրում են երկու ընտանիք, այսինքն մայր, եղբայր և ամուսնացած քույր երեխաներով, փաստացի հաշվառված են մի հասցեի տակ, որովհետև տան վարձերի ահռելի գների պատճառով ստիպված մի բնակարանում միասին են ապրում, օրինակ մայր, եղբայր և զաքսով ամուսնացած քույր իր երեխաներով, բայց որոշ ժամկետից քույրը առանձնանալու է։ Խնդրում եմ Ձեզ հաշվի առնեք, որ մարդիկ բարձր տան վարձավճարների պատճառով ստիպված որպեզի մի քանի տուն չվարձակալեն, դուք էլ լավ տեղյակ եք Հայաստանում ցածր աշխատավարձերը, խնդրում եմ Ձեզ ընտանիքում ամուսնացած ընտանիքները համարեք առանձին ընտանիք, օրինակ եղբայրը ծնողի հետ համարեք մեկ ընտանիք, իսկ քրոջը ընտանիքը առանձին ընտանիք, հաշվի առնեք, որ քույրը առանձնանալու է իր ծնողից։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: