Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1334-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

——————— 2025 թվականի N ——— Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1334-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

          Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.              Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» N 1334-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

          1) Որոշման նախաբանում «15-րդ հոդվածի 7-րդ մասի» բառերը փոխարինել «165-167-րդ հոդվածների» բառերով.

2) Որոշման N 2 հավելվածի 3-րդ կետով սահմանված ցանկը՝ 31-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

« 

թարգմանություն՝ հայերենից եզդիերեն, եզդիերենից հայերեն

8000

10000

                                                                                                                                     ».

3) Որոշման N 2 հավելվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

Եթե թարգմանությունն իրականացվում է ձայնագրությունից և իրավասու մարմնին հանձնվում է գրավոր, այն վճարվում է որպես գրավոր թարգմանչական աշխատանք::

2.          Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

             ՎԱՐՉԱՊԵՏ                                                                    Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

«      » ____________ 2025թ.

                                                                                                         ք. Երևան

  • Обсуждалось

    13.11.2025 - 29.11.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Уголовный процесс

  • Министерство

    Министерство юстиции

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 772

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: