Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով, 9-րդ, 10-րդ, 11-րդ հոդվածի 1-ին մասով, 12-րդ, 13-րդ հոդվածի 1-ին մասով, 14-րդ, 15-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» 14-րդ հոդվածով

Տաշիր համայնքի ավագանին որոշում է ՝

1 Սահմանել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքում 2026 թվականի համար տեղական տուրքերի տեսակներն ու դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Սահմանել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքում 2026 թվականի համար տեղական վճարների տեսակներն ու դրուքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի:
3.Սահմանել, որ.
1) Տաշիր համայնքի կողմից մատուցվող ծառայությունների (թույլտվությունների տրամադրման) համար տեղական տուրքը գանձվում է նախքան սույն որոշումով սահմանված գործողությունների կատարումը (վավերացումը) կամ թույլտվությունների տրամադրումը:
2) Տաշիր համայնքի կողմից մատուցվող ծառայությունների համար տեղական վճարը գանձվում է ծառայության մատուցումից առաջ, ընդ որում՝ սույն որոշման հավելված 2-ի 12-րդ, 13-րդ կետերում նշված ծառայությունների մատուցման դիմաց տեղական վճարը գանձվում է մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը, բացառությամբ սույն որոշման հավելված 2-ի  7-րդ  կետերում նշվածների, որոնց դեպքում տեղական վճարը գանձվում է ծառայությունը մատուցելուց հետո.4Տաշիր համայնքի ղեկավարին՝ ապահովել տեղական տուրքերի և վճաների դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական տուրքերի յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև Տաշիր համայնքի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումն Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական համացանցային www.tashircity.am կայքում ՝տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, դրանց վճարման կարգի և ժամկետների վերաբերյալ տեղեկանքը հրապարակելով  ոչ ուշ, քան համապատասխան իրավական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:, իսկ ամսվա ընթացքում ստացված տեղական տուրքերի և վճարների գումարների, ինչպես նաև համայնքի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ տեղեկանքը՝  ոչ ուշ, քան տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ:

5 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

  • Обсуждалось

    13.11.2025 - 28.11.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Местное самоуправление

  • Министерство

    Лорийская область муниципалитет Ташира

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 403

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: