ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
1. ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի հանդիպումների և քննարկումների (աշխատանքի) կարգը հաստատելու մասին» թիվ 992-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման հանձնաժողովն (այսուհետ՝ Հանձնաժողով) իր նպատակների իրականացման համար քննարկում ու Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին ներկայացնում է առաջարկություններ՝
1) Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների պաշարի և արբանյակային ուղեծրերի հատվածների արդյունավետ ու պատշաճ պլանավորման ապահովման վերաբերյալ.
2) հաշվի առնելով պետական և հանրային առաջնահերթությունները՝ օգտվողների՝ ռադիոհաճախականության տիրույթին հասանելիության ապահովման վերաբերյալ.
3) Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատող իրավական ակտի և Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակի ընդունման ու փոփոխման վերաբերյալ.
4) ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածների առանձնացման վերաբերյալ:
2. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում 2025 թվականի հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման հանձնաժողովի նիստ, որի թիվ 1 արձանագրությունը հաստատվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 2315-Ա հրամանով (պատճենը կցվում է):
3. Հանձնաժողովի կայացած 2025 թվականի հոկտեմբերի 8-ի նիստի քննարկման արդյունքում որոշվել է.
1) 164.300ՄՀց/169.300ՄՀց, 164.450ՄՀց/169.450ՄՀց, 164.500ՄՀց/169.500 ՄՀց, 164.600ՄՀց/169.600ՄՀց, 164.700ՄՀց/169.875ՄՀց հաճախականությունները ամրագրել համապատասխան ՀՀ պետական մարմնին և այդ նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» N 71-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում (այսուհետ՝ Աղյուսակ) կատարել համապատասխան փոփոխություններ՝ քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների (այսուհետ՝ ՌԷՄ) օգտագործման համար նախատեսված 164.300 ՄՀց, 164.450 ՄՀց, 164.500 ՄՀց, 164.600 ՄՀց և 164.700 ՄՀց հաճախականությունները տեղափոխել Աղյուսակի 3-րդ բաժնի 6-րդ կետի 3-րդ ենթակետ:
2) 150.500ՄՀց/155.500ՄՀց, 150.725ՄՀց/156.175ՄՀց, 151.125ՄՀց/156.225ՄՀց, 151.300ՄՀց/156.900ՄՀց, 151.650ՄՀց/157.200ՄՀց, 151.975ՄՀց/157.500ՄՀց, 152.025ՄՀց/157.650ՄՀց, 153.200ՄՀց/159.800ՄՀց, 153.225ՄՀց/160.325ՄՀց, 153.850ՄՀց/161.475ՄՀց, 153.950ՄՀց/162.075ՄՀց, 154.025ՄՀց/162.425ՄՀց, 154.850ՄՀց/163.250ՄՀց, 155.075ՄՀց/164.225 ՄՀց հաճախականությունները համապատասխան ՀՀ պետական մարմնին ամրագրելու նպատակով, Աղյուսակում կատարել համապատասխան փոփոխություններ՝ քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների (այսուհետ՝ ՌԷՄ) օգտագործման համար նախատեսված հաճախականությունների ցանկից տեղափոխել Աղյուսակի 3-րդ բաժնի 6-րդ կետի 3-րդ ենթակետ:
4. 2025 թվականի հոկտեմբերի 8-ին կայացած Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի նիստում հանձնաժողովի անդամների կողմից միաձայն հավանության է արժանացել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» N 71-Ն հրամանի հավելվածով հաստատված ՀՀ հաճախականությունների բաշխումների աղյուսակում առաջարկվող համապատասխան փոփոխությունները:
5. Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների շերտերը բաշխվում են Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակի համաձայն, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով՝ Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից ընդունված կանոնակարգերին համապատասխան։
Հաշվի առնելով «էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի դրույթները՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություններ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանի հավելվածում: