«Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» նախաձեռնության շրջա¬նակ¬նե¬րում Հայաստանի Հանրապետության 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«Բաց կառավարման գործընկերություն – Հայաստան» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2025–2027 թվականների գործողությունների ծրագրի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությունը 2011 թվականին միացել է «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնությանը՝ նպատակ ունենալով ապահովել պետական կառավարման թափանցիկություն, հաշվետվողականություն և քաղաքացիների մասնակցություն պետական որոշումների կայացման գործընթացներին։
Նախորդ տարիների ընթացքում իրականացվել են հինգ ազգային գործողությունների ծրագրեր, որոնց միջոցով ձևավորվել են բաց կառավարման մշակույթ և համագործակցային հարաբերություններ կառավարության, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների միջև։ Այս ընթացքում մեկնարկել են մի շարք ռազմավարական բարեփոխումներ՝ ուղղված պետական տվյալների բաց քաղաքականության, մասնակցային կառավարման, հակակոռուպցիոն վերահսկողության, թվային արդարադատության և տեղական մասնակցության ինստիտուցիոնալ ամրապնդմանը։
2025 թվականին Հայաստանը ընտրվել է ԲԿԳ ղեկավար կոմիտեի անդամ, ինչը նոր պատասխանատվություն և հնարավորություն է ընձեռում երկրի համար՝ գլոբալ մակարդակով նպաստելու բաց կառավարման արժեքների առաջմղմանը և միջազգային լավագույն փորձի փոխանակմանը։ Նոր գործողությունների ծրագիրը մշակվել է այդ համատեքստում՝ ամրապնդելով Հայաստանի հանձնառությունը բաց կառավարման սկզբունքներին և արձագանքելով արդի մարտահրավերներին՝ ապատեղեկատվության, թվային անվտանգության, հանրային վստահության և մասնակցության ոլորտներում։
Գործողությունների ծրագիրը կազմվել է Հայաստանի կառավարության, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և միջազգային գործընկերների համատեղ աշխատանքի արդյունքում՝ ներառելով բաց կառավարման արժեքներին համահունչ վեց ռազմավարական ուղղություն․
- Տվյալների քաղաքականության և կիբեռանվտանգության իրավական հիմքերի ամրապնդում,
- Մասնակցային կառավարման կատարելագործում պետական մակարդակում,
- Էլեկտրոնային գնումների նոր համակարգի ներդրում և իրական շահառուների ինստիտուտի զարգացում,
- Տեղական մակարդակում հանրային մասնակցության մեխանիզմների ամրապնդում,
- Նվերների և կոռուպցիոն ռիսկերի վերլուծության թվայնացված ռեեստրի ստեղծում,
- Արդարադատության համակարգում «e-Court-statistics» թվային գործիքի ներդրում՝ դատական գործընթացների թափանցիկության բարձրացման նպատակով։
Նոր ծրագիրը կառուցված է նախորդ գործողությունների փուլերում ձևավորված հաջող փորձի վրա և միաժամանակ ուղղված է չլուծված խնդիրների հաղթահարմանը, ներառյալ՝
- ենթաօրենսդրական կարգավորումների բացերը,
- հանրային մասնակցության ոչ ինստիտուցիոնալ բնույթը,
- տվյալների հասանելիության և փոխգործելիության խնդիրները,
- ինչպես նաև թվային արդարադատության համակարգերի սահմանափակ արդյունավետությունը։
Ծրագրի նախագծումը և քննարկումները իրականացվել են բազմաշահառու ձևաչափով՝ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և միջազգային կառույցների մասնակցությամբ։ Նախագիծը հրապարակվել է հանրային քննարկման համար՝ e-draft.am հարթակում, ինչպես նաև քննարկվել է ԲԿԳ բազմաշահառու աշխատանքային խմբի նիստերի ընթացքում։
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության» (2022–2030 թթ.) դրույթներից, ինչպես նաև «ՀՀ թվայնացման ռազմավարության 2021–2025 թթ.» և «Հակակոռուպցիոն ռազմավարության» նպատակներից՝ ուղղված պետական համակարգի թափանցիկության, արդյունավետության և հանրային մասնակցության բարձրացմանը։
ԲԿԳ գործողությունների նոր ծրագիրը հնարավորություն կտա․
- շարունակել պետական կառավարման թվային և մասնակցային բարեփոխումները,
- ամրապնդել քաղաքացիների վստահությունը պետական կառույցների նկատմամբ,
- բարձրացնել պետական քաղաքականությունների հաշվետվողականությունը,
- և ապահովել Հայաստանի ներգրավվածությունն ու առաջնորդությունը բաց կառավարման գլոբալ գործընթացներում։
-
Обсуждалось
12.11.2025 - 28.11.2025
-
Тип
Pешение
-
Область
Общественное управление
-
Министерство
Аппарат Премьер-министра
-
Test
Просмотры 531
Принт