ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
____ ____-ի N___-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում ոստիկանության ծառայության, ոստիկանությունում ծառայության, պետական պահպանության, արտաքին հետախուզության, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Որոշման 1-ին կետի 8.1-ին և 8.2-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
2) Որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետից հանել Է, տառը․
3) Որոշմամբ սահմանված 8-րդ հավելվածում՝
ա. 5-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ոստիկանության գվարդիայի դատավարության մասնակիցների պաշտպանության բաժնի ծառայողներ»․
բ․ ուժը կորցրած ճանաչել 8-րդ և 9-րդ կետերը․
գ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«10. Ոստիկանության գվարդիայի ուղեկցող սպայական վաշտի ծառայողներ»․
դ․ ուժը կորցրած ճանաչել 13-րդ կետը․
ե. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«16. Ոստիկանության գվարդիայի արտաքին ծառայություն իրականացնող (շարքային կազմից մինչև գումարտակի հրամանատար) ծառայողներ»։
4) ուժը կորցրած ճանաչել 8.1-ին և 8.2-րդ հավելվածները․
5) գաղտնի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
3. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2025 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
« » ______________ 2025թ.
ք. Երևան
-
Обсуждалось
11.11.2025 - 26.11.2025
-
Тип
Pешение
-
Область
Финансовая
-
Министерство
Министерство внутренних дел
-
Test
Просмотры 708
Принт