Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Միավորված ազգերի կազմակերպության ճամփորդական փաստաթուղթ (United Nations Laissez-Passer) և Եվրոպական միության ճամփորդական փաստաթուղթ (European Union Laissez-Passer) կրող անձանց համար Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

__________ 2025 թվականի N ____ - Ն

 

Միավորված ազգերի կազմակերպության ճամփորդական փաստաթուղթ (United Nations Laissez-Passer) ԵՎ Եվրոպական միության ճամփորդական փաստաթուղթ (European Union Laissez-Passer) կրող անձանց համար Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին

 

Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն որոշում է.

1.        Միավորված ազգերի կազմակերպության ճամփորդական փաստաթուղթ (United Nations Laissez-Passer) և Եվրոպական միության ճամփորդական փաստաթուղթ (European Union Laissez-Passer) կրող անձանց համար սահմանել առանց մուտքի վիզայի ռեժիմ:

2.       Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված անձինք առանց մուտքի վիզայի կարող են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 90 օր ցանկացած 180-օրյա ժամանակահատվածում:

3.     Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշման մասին ծանուցել որոշման 1-ին կետում թվարկված միջազգային կազմակերպություններին և օտարերկրյա պետություններին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 (մեկ) ամսվա ընթացքում:

4.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

Վարչապետ

                                                              Ն. Փաշինյան

  • Обсуждалось

    10.11.2025 - 01.12.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Международные отношения

  • Министерство

    Министерство иностранных дел

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 756

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: