18.11.2025
Ստեղծել առցանց հարթակ, որտեղ կհրապարակվեն բոլոր հուշարձանների ռիսկային գնահատականները և վերականգնման ընթացքը, որն ապահովվում է թափանցիկություն, միջազգային գործընկերների ներգրավում և հանրային վստահություն։
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«___» ____________ 2025 թվականի N _____-Ն
ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԵՏԱՂԵՏԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ
«Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թ. օգոստոսի 12-ի N 705-Ա՝ «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» որոշման հավելվածի 48-րդ կետի համապատասխան՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պատմամշակութային հուշարձանների հետաղետային վերականգնման ծրագիրը` համաձայն հավելված 1-ի։
2. Հաստատել մշակութային արժեքների հետաղետային վերականգնման ծրագիրը` համաձայն հավելված 2-ի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
Հավելված 1
ՀՀ կառավարության N --- Ն որոշման
ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԵՏԱՂԵՏԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ
1. Պատմամշակութային հուշարձանների հետաղետային վերականգնման ծրագիրը բաղկացած է մի քանի հիմնական փուլերից՝ նախապատրաստական աշխատանքներ, տեղում վնասների և ռիսկերի գնահատում, անվտանգություն և կայունացում և վերականգնում:
2. Նախապատրաստական աշխատանքներն ներառում են իրավիճակի վերլուծությունը, որը արտակարգ իրավիճակը գնահատելու, հավաքված տեղեկատվությունը վերլուծելու և պատմամշակութային հուշարձաններին առաջին օգնություն ցուցաբերելու ռազմավարության մշակումն է:
3. Իրավիճակի վերլուծությունը հարկավոր է իրականացնել երեք փուլերով՝ տեղեկության հավաքագրում, ստացված տեղեկությունների վերլուծություն և հետագա քայլերի պլանավորում:
4. Տեղեկատվության հավաքագրումը պետք է պարունակի՝ աղետի վայրը՝ երկրի, մարզի, համանքի և բնակավայրի անվանումը, արտակարգ իրավիճակի պատճառը, տուժած պատմամշակութային հուշարձանների գույքագրումը և նշանակությունը, շահագրգիռ մարմինների սահմանումը, ենթադրյալ երկրորդական վտանգները, սոցիալական, տնտեսական կամ քաղաքական պայմանների գնահատումը, աղետի փուլի ահմանումը, աղետի բնույթը և ծավալը, տուժած պատմամշակութային հուշարձաններին պատճառված վնասն ու ռիսկերը: Ինչպես նաև, տուժած պատմամշակութային հուշարձանների կարևորությունը համաձայն դրանց նշանակության վերլուծության, աղետի տարածք մուտք գործելու անվտանգություն և այլն:
5. Տեղում վնասի և ռիսկերի գնահատումն իրականացվում է հետևյալ սկզբունքներով.
1) Վերլուծել ստացված տեղեկատվությունը և առանձնացնել պատմամշակութային հուշարձանների արժեքը՝ ըստ կարևորության, ըստ կրած վնասի,
2) սահմանել անհետաձգելի գործողությունների իրականացման անհրաժեշտությունը,
3) վնասների ռիսկերի գնահատման պարագաների և սարքավորումների սահմանում,
4) տեղում իրականացվող գործողությունների կանխատեսված ժամանակը, ծավալը, շրջանակը, ծախսերը և նպատակը,
5) ներգրավված հաստատությունների, արտակարգ իրավիճակների դերակատարների, մշակութային արժեքների փրկարարների և կամավորների խմբերի ղեկավարների դերերն ու պատասխանատվության տիրույթի որոշումը,
6) պաշտոնական թույլտվությունների ձեռքբերում պետական և ինքնակառավարման մարմիններից,
7) հաղորդակցության պլանի և դրանց պատասխանատուների սահմանումը,
8) տեղում աշխատելու համար նախապատրաստության և միջոցների որոշումը,
9) պատմության և մշակույթի հուշարձանների առաջին օգնության ցուցաբերման անվտանգության և որակի վերահսկման չափորոշիչների սահմանումը,
10) մասնագետների ներգրավում անվտանգության և որակի վերահսկման չափորոշիչների սահմանման գործընթացում,
11) մշտադիտարկման կարգի սահմանում:
17. Անվտանգության և կայունացման գործողությունները կանխում են աղետից տուժած պատմամշակութային հուշարձանների վնասը և նվազեցնում հետագա կորուստի ռիսկերը:
18. Անվտանգության և կայունացման գործողություններն են.
1) աղետից տուժած վայրի ցանկապատում,
2) ժամանակավոր պահոցի տրամադրում անպաշտպան մնացած կառուցվածքային տարրերի, բեկորների համար,
3) պատմամշակութային հուշարձանների չորացում ջրհեղեղից հետո,
4) ժամանակավոր ծածկի, հենակների կոնստրուկցիայի իրականացում,
5) պատմամշակութային հուշարձանների կապում,
6) վտանգավոր թափոնների հեռացում:
19. Պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման ընթացակարգը սահմանված է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքով և ՀՀ կառավարության 2002 թ. ապրիլի 20-ի N 438 որոշմամբ հաստատված «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգով»:
Հավելված 2
ՀՀ կառավարության N --- Ն որոշման
ԾՐԱԳԻՐ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԵՏԱՂԵՏԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ
1. Մշակութային արժեքների հետաղետային վերականգնման աշխատանքներն իրականացնում է համապատասխան որակավորում ունեցող մասնագետը (վերականգնողը):
2. Մշակութային արժեքների վերականգնումն իրականացվում է ըստ մասնագիտական հանձնաժողովի կազմած առաջնահերթ վերականգնման կարիք ունեցող մշակութային արժեքների ցուցակների:
3. Յուրաքանչյուր վերականգնվող մշակութային արժեքի վերականգնումն իրականացվում է ըստ վերականգնողի կողմից նախապես կազմված վերականգնման ծրագրի՝ ներառյալ օգտագործվելիք նյութերի ցանկի:
4. Մշակութային արժեքի վերականգնման ծրագիրը ներառում է՝
1) առարկայի անվանումը, ծագումը, թվագրումը,
2) մշակութային արժեքի նկարագրությունը (նյութը, պատրաստման տեխնոլոգիան կամ եղանակը, վերականգնման կամ ամրակայման նպատակով նախկինում կատարված միջամտությունները, մշակութային, պատմական, գիտական նշանակությունը),
3) վնասվածքների գնահատում՝
ա. ֆիզիկական վնասվածքներ (ճաքեր, կոտրվածքներ, բացակայող հատվածներ, դեֆորմացիա),
բ. քիմիական փոփոխություններ,
գ. կենսաբանական վնասվածքներ (բորբոս, սունկ, միջատների ներգործություն և այլն),
դ. նախորդ վերականգնման արդյունքների կամ հետևանքների գնահատում,
4) նախատեսվող աշխատանքի տեսակը (վերականգնում, ամրակայում),
5) վերականգնման ռազմավարություն՝
ա. վերականգնման սկզբունքները (նվազագույն միջամտություն, շրջելիություն),
բ. գիտական հիմնավորվածությունը,
գ. վերականգնման համար օգտագործվող նյութերի ցանկը և կիրառվող մեթոդների նկարագրությունը,
դ. լաբորատոր հետազոտությունների մեթոդները:
5. Մշակութային արժեքների վերականգնման գործընթացում կիրառվող չափանիշներն են՝
1) գիտական հիմնավորվածությունը (վերականգնումը պետք է հիմնված լինի մանրամասն գիտական հետազոտությունների վրա՝ ներառյալ նյութերի ու պատմական տվյալների վերլուծությունը և համապատասխանի ամրակայման և վերականգնման միջազգային չափանիշներին),
2) մշակութային արժեքի պահպանման առաջնահերթությունը (նվազագույն միջամտություն)՝
ա. վերականգնման հիմնական նպատակը պետք է լինի մշակութային արժեքի կայունացումը և պահպանումը, ոչ թե դրա փոփոխությունը կամ վերակառուցումը,
բ. պետք է նախապատվություն տրվի կանխարգելիչ պահպանմանը՝ հետագայում մեծ միջամտություններից խուսափելու համար,
3) վավերականության (իսկության) և ամբողջականության պահպանումը՝
ա. մշակութային արժեքը պետք է պահպանի իր պատմական, մշակութային, գեղարվեստական, գիտական արժեքը,
բ. վերականգնողի միջամտությունը չպետք է խեղաթյուրի կամ խաթարի մշակութային արժեքի բնօրինակ նյութը կամ տեսքը,
4) փաստաթղթավորումը և աշխատանքների թափանցիկությունը՝
ա. նախքան վերականգնումը և վերականգնումից հետո վերականգնողը պետք է կատարի մանրամասն փաստագրում (լուսանկարում, վերականգնման ենթակա հատվածների նկարագրում, հնարավորության դեպքում՝ ռենտգեն, նյութաբանական ուսումնասիրություններ և այլն),
բ. վերականգնման գործընթացի բոլոր փուլերը վերականգնողը պետք է մանրամասն արձանագրի մշակութային արժեքի վերականգնման վկայագրում (օգտագործված նյութերն ու վերականգնման մեթոդները պետք է գրանցվեն, որպեսզի հնարավոր լինի դրանք օգտագործել ապագա հետազոտությունների կամ միջամտությունների համար),
5) շրջելիությունը և համատեղելիությունը՝
ա. օգտագործվող նյութերը պետք է հնարավոր լինի հեռացնել առանց վնասելու բնօրինակը,
բ. վերականգնման ժամանակ օգտագործվող նյութերը պետք է լինեն քիմիական և ֆիզիկական առումով համատեղելի բնօրինակի հետ,
գ. օգտագործվող նյութերը պետք է չխանգարեն մշակութային արժեքի ընդհանուր ընկալմանը,
6) էթիկական և մասնագիտական պատասխանատվությունը՝
ա. վերականգնումը պետք է իրականացվի միջազգային էթիկական ուղեցույցների համաձայն, ինչպիսիք են ԻԿՕՄ-ի (Թանգարանների միջազգային խորհուրդ) և ԻԿՌՕՄ-ի (Մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման միջազգային կենտրոն) չափանիշները,
բ. վերականգնողը չպետք է փոփոխի կամ կեղծի մշակութային արժեքի պատմական, գիտական, մշակութային, գեղարվեստական համատեքստը։
6. Մշակութային արժեքի վերականգնման վկայագիրը լրացնում է վերականգնողը:
7. Մշակութային արժեքի վերականգնման վկայագիրը պետք է ունենա հետևյալ բովանդակությունը՝
1) մշակութային արժեքը պահպանող կազմակերպության անվանումը,
2) կազմակերպության մշակութային արժեքների հաշվառման փաստաթղթերում տվյալ մշակութային արժեքի գրանցման համարները,
3) մշակութային արժեքի տիպաբանական պատկանելությունն ըստ տեսակի՝
ա. կերպարվեստ,
բ. դեկորատիվ կիրառական,
գ. հնագիտական,
դ. ազգագրական
ե. վավերագրական,
զ. այլ,
4) մշակութային արժեքի մշտական պահպանության տեղը,
5) կատալոգային տեղեկություններ մշակութային արժեքի մասին (անվանումը, հեղինակը, նյութը, կատարման եղանակը, չափերը),
6) վերականգնման հիմնավորում (աշխատանքը կատարելու պատճառն ու նպատակը),
7) վերականգնման հանձնման օրը, ամիսը, տարին, հանձնման ակտի համարը,
8) տեղեկություններ վերականգնվող մշակութային արժեքի պահպանության պայմանների, նախկին վերականգնումների մասին,
9) մշակութային արժեքի վիճակը՝
ա. տեսողական զննություն,
բ. լաբորատոր ուսումնասիրության տվյալներ,
գ. ընդհանուր եզրակացություն վերականգնվող մշակութային արժեքի մասին,
10) վերականգնման հիմքը (աղետի տեսակը) և ծրագիրը՝
ա. վերականգնման առաջադրանքի տրման արձանագրությունը,
բ. վերականգնման միջոցառումների կազմը և հաջորդականությունը,
11) վերականգնման գործընթացի փուլերը (գործողության նկարագրությունը, տեխնոլոգիան, եղանակը, նյութերը և գործիքները),
12) ըստ վերականգնման փուլերի՝ լուսաբանող նյութերը (լուսանկարներ, տեսագրություն, ուրվագծեր (սխեմա) և այլն) և դրանց կատարման պայմանները, ցուցակը, քանակը, աշխատանքները սկսելու և ավարտելու ժամանակը,
13) վերականգնումից հետո մշակութային արժեքի վիճակը, կատարած աշխատանքների արդյունքները (եզրակացություն, արձանագրություն),
14) ցուցումներ մշակութային արժեքի հետագա պահպանման պայմանների վերաբերյալ՝
ա. պահպանման համար առաջարկվող պայմանները՝ ջերմաստիճան, խոնավության մակարդակ, լուսավորություն,
բ. ցուցադրման կամ պահեստավորման առաջարկներ,
15) վերականգնումից հետ վերադարձի ընդունման-հանձնման ակտի համարը, օրը, ամիսը, տարին,
16) վերականգնողի, վերականգնման աշխատանքի ղեկավարի և կազմակերպության տնօրենի ստորագրությունը:
Обсуждалось
07.11.2025 - 28.11.2025
Тип
Pешение
Область
Сохранение и использование движимого культурного наследия, Защита историко-культурного наследия
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Test
Просмотры 631
Принт18.11.2025
Ստեղծել առցանց հարթակ, որտեղ կհրապարակվեն բոլոր հուշարձանների ռիսկային գնահատականները և վերականգնման ընթացքը, որն ապահովվում է թափանցիկություն, միջազգային գործընկերների ներգրավում և հանրային վստահություն։
13.11.2025
Առաջարկում եմ սահմանել, որ հուշարձանների հետաղետային բոլոր աշխատանքները իրականացվեն միջազգային չափանիշներին և ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ուղեցույցներին համապատասխան։
13.11.2025
Առաջարկում եմ իրականացնել տեղեկատվական և կրթական ծրագրեր՝ բարձրացնելու հանրային գիտակցությունը մշակութային ժառանգության արժեքների մասին և ստեղծել շտապ արձագանքման պլան, որը կգործի նոր աղետների դեպքում։