ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՀԱՆԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ԺԱՅՌԱՓՈՐ ՀԱՄԱԼԻՐ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՆ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՀԱՆԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ԺԱՅՌԱՓՈՐ ՀԱՄԱԼԻՐ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՆ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրի վարչական սահմաններում «Ժայռափոր համալիր» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի զբաղեցրած տարածքի և տարածքին կից նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հուշարձանի տարածքն ամբողջականացնելու, պահպանությունն ապահովելու, ուսումնասիրություններ իրականացնելու, հնագիտական պեղումները կազմակերպելու, պահպանված կառույցների մնացորդների ամրակայման և վերականգնման և հուշարձանի օգտագործման նպատակով ներդրումային ծրագրերի իրականացման անհրաժեշտությամբ: Իրավական ակտով կապահովվի նաև «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասին Է) կետի պահանջները, ըստ որի Ժայռափոր համալիրը» պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձան:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
2024 թ. փետրվարին հայտնի դարձավ, որ Օհանավան գյուղի բնակիչ Մարատ
Հակոբյանի կողմից հողային աշխատանքներ են իրականացվել Քասախի կիրճի ձախակողմյան հատվածում, որի արդյունքում հայտնաբերվել է այս ժայռափոր համալիրը: Պեղվել է նույն տարում: Համալիրը բաղկացած է ժայռափոր դամբարանից և տարբեր գործառույթներ ունեցող մի քանի կառույցներից: Առավել ուշագրավ է ժայռափոր դամբարանը, որի մուտքի մոտ, ժայռի մեջ փորված է խորան` Սուրբ սեղանով: Վերջինիս վերևի և ստորին հատվածները կրասվաղով հարթեցված են` եզրերը դեպի դուրս: Այն ունի գեղեցիկ բուսածաղկային մշակում, ինչպես նաև՝ շրջանակի մեջ առնված հավասարաթև խաչ, ինչը ևս փաստում է համալիրի վաղ քրիստոնեական լինելը:
Դամբարանը գմբեթաձև է, հարավային հատվածում ժայռը որոշակի խորությամբ
մշակված է։ Դամբարանի չափերն են` 295 x 135 սմ: Կամարաձև մուտքը հյուսիսից է, կողքերը մշակված են երկու կիսագլաններով, ունի խարիսխով ու խոյակով սյան տեսք։ Վերին հատվածում կա լուսամուտ։ Դռան բարձրությունը 150 սմ է, իսկ լայնությունը` 70 սմ: Մուտքի արևելյան հատվածում քառակող կոթողի քանդակազարդ պատվանդան կա։
Դամբարանի ներսում, ժայռի մեջ փորված են երկու գերեզմաններ։ 2024 թ. պեղումների ընթացքում հայտնաբերվել են մարդկային ոսկորների մնացորդներ: Առաջին գերեզմանի չափերն են` 1,50 x 50 x 70 սմ, խցի վրա դրված է երկթեք վերնամասով, 110 x 50 x 17 սմ չափերով տապանաքար։ Երկրորդ խցի չափերն են` 1,65 x 40 x 85 սմ:
Դամբարանի մուտքից աստիճանաձև թեքվող ճանապարհն ուղղված է դեպի երկրորդ կառույցը։ Այն ևս ժայռափոր է, սակայն արևմտյան պատը, որտեղ տեղակայված է մուտքը, շարված է տուֆից՝ կրաշաղախով։ Կրաշաղախը հիմնականում քայքայված է և ենթակա է փլուզման։ Մուտքը 50 սմ է, բարավորի վրա ունի մեծ ճեղքվածք։ Ժայռափոր կառույցի երկարությունը 270 սմ է, լայնությունը՝ 157 սմ: Ուսումնասիրությունից պարզվել է, որ այն արևելյան կողմում ունի խորանի նմանվող կիսաշրջանաձև լուծում (ենթադրվում է, որ հոգևոր կառույց է)։
Հոգևոր կառույցի տանիքից վերև գտնվող հարթակի հյուսիս-արևելյան կողմում պեղումներից բացվել է ժայռի մեջ փորված հնձանի հորը, որի առագաստը, ցավոք, չի
պահպանվել։
Հնձանահորի կենտրոնում առկա էր նստվածքի համար նախատեսված փոսիկը (տրամագիծը՝ 75 սմ, խորությունը՝ 24 սմ)։ Հուշարձանի հյուսիս-արևելյան կողմում գտնվում է տնտեսական նշանակության ժայռափոր կառույց: Մուտքի դիմաց սալաքարով (60 x 52 սմ) ծածկված, դեպի հյուսիս ուղղված օդամուղ անցքով, 35 x 50 սմ չափերով թոնիր կա։
Համալիրի հնագիտական նյութերի ուսումնասիրության հիման վրա կարելի է եզրակացնել, որ համալիրում ամփոփված են երևելի անձինք: Այն առնվազն մինչև XIII դ. կեսերը տեղացիների համար հեղինակավոր ուխտատեղի է եղել:
3. Կարգավորման նպատակը
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի տարածքի ամբողջացման արդյունքում կապահովվի պահպանությանն ուղղված միջոցառումների իրականացումը և «Ժայռափոր համալիր» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի զբաղեցրած տարածքի և տարածքին կից հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու դեպքում կներառվեն այն հողամասերը, որոնք կապահովեն հուշարձանի հետագա պահպանությունը, վերականգնումն ու կենսագործունեությունը:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը.
Որոշման ընդունման արդյունքում կապահովվեն հուշարձանների պատշաճ պահպանության և օգտագործման գործընթացները, բարենպաստ պայմաններ կստեղծվեն հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում լիազոր մարմնի, պետական կառավարման մարմնի, հանրության կողմից «Ժայռափոր համալիր»-ի պահպանության և օգտագործման խնդիրների լուծման համար:
6. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրի «Ժայռափոր համալիր» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանին կից հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման նախագծի ընդունման կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրի վարչական սահմաններում «Ժայռափոր համալիր» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի զբաղեցրած տարածքի և տարածքին կից հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարության» 2050 ցուցանիշների Մեր ազգային արժեքները մասի 10-րդ կետից՝ նկատի ունենալով, որ «Ժայռափոր համալիր» հուշարձանը հանդիսանում է ազգային արժեքների նյութական ժառանգության բաղադրիչների կարևորագույն մասը, հայ ժողովրդի պատմության, պետականությանն առնչվող հնագույն ժամանակաշրջանի նշանակալի դրսևորումներից, ուստի այն առավել դիտարժան և գրավիչ դարձնելը, գովազդելը, զբոսաշրջային ծրագրերում հուշարձանը ներառելու գործոնը հավաստագրելը, զբոսաշրջիկների քաղաքակիրթ սպասարկումը, սննդի, հանգստի կազմակերպումը զգալիորեն առնչվում է այցելուների սպասարկման համար նախատեսված օբյեկտների առկայության հետ: Գործընթացի իրականացմամբ կապահովվի նաև արժեքավոր հուշարձանի պահպանական միջոցառումների կազմակերպումը՝ հուշարձանի ամրակայման, տարածքի բարեկարգման աշխատանքների ապահովումը, զբոսաշրջային նպատակներով հուշարձանի գովազդումը և հանրահռչակումը, մշակութային և էկոտուրիզմի զարգացումը:
ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության ձեռքբերումը կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն բաժնի «Մշակույթ մասի 33-րդ կետով սահմանված պահանջի հետ կապը հուշարձանի պահպանությանն առնչվող իրավական կարգավորման հնարավորության ապահովումն է, հասարակությանը հուշարձանների տարածքների կարգավիճակին և գույքային պատկանելության իրազեկման հարցում հստակ տեղեկատվության գործընթացի իրականացումն է:
7. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպսասվելիք փոփոխությունները.
«Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրի վարչական սահմաններում «Ժայռափոր համալիր» զբաղեցրած տարածքի և տարածքին կից հողամասերի հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում առաջացնում է լրացուցիչ ծախս սեփականատիրոջ գույքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու պահանջով՝ օտարվող գույքի գնահատման արդյունքում հաշվարկված շուկայական արժեքի չափով:
-
Обсуждалось
07.11.2025 - 23.11.2025
-
Тип
Pешение
-
Область
Защита историко-культурного наследия
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
-
Test
Просмотры 568
Принт