«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
ՀՀ վարչապետի 02․10․2024թ․ թիվ 887-Ա որոշման հավելվածի 7-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ, որը բխում է ԱԺ կողմից «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հուլիսի 4-ի ՀՕ 299-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք) օրենքի փոփոխություններից։
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները․
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ 1. ըընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների երթևեկության անվտանգության և շահագործման պայմանների ապահովման նպատակով ճանապարհների կառուցման, վերակառուցման և (կամ) շահագործման թույլտվությունը տալիս է կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը՝ պետական ճանապարհային մարմինը (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն)): Թույլտվությունը տրվում է համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում, որոնց ցանկը, ինչպես նաև թույլտվություն տալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հաշվի առնելով, որ շենք-շինությունների, այդ թվում նաև ճանապարհների կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ, ուստի նշվածով պայմանավորված պետական ճանապարհային մարմնի կողմից ճանապարհների կառուցման, վերակառուցման և (կամ) շահագործման թույլտվության շրջանակը և կարգը սահմանելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում հիշյալ որոշման մեջ կատարել լրացումներ։ Հաշվի առնելով, որ երբեմն միջազգային կամ մասնավոր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերով կառուցվում կամ վերակառուցվում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ, առանց ստանալու պետական ճանապարհային մարմնի թույլտվությունը, որոնք շատ հաճախ չեն համապատասխանում ՀՀ-ում գործող ստանդարտներին և շինարարական նորմերին, ուստի նշված ռիսկերից խուսափելու նպատակով կառուցապատողը մինչև ճարտարապետահատակագծային առաջադրանքի դիմելը պետք է ստանա պետական ճանապարհային մարմնի թույլտվությունը։
3. Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծով կարգավրվում է ճանապարհային մարմնի կողմից ճանապարհների կառուցման, վերակառուցման և (կամ) շահագործման թույլտվության շրջանակը և կարգը։
Մասնավորապես, նախատեսվում է, որ՝
1) եթե ընդհանուր օգտագործման ավտոմոբիալային ճանապարհների (բացառությամբ Երևանի միջով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների) կառուցման կամ վերակառուցման ծրագրերի նախագծերը չեն գերազանցում 1 (մեկ) միլիարդ դրամը և կառուցապատողը ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների դեպքում չի պետական ճանապարհային մարմինy, ապա քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով կառուցապատողը մինչև ճարտարապետահատակագծային առաջադրանքի դիմելը պետք է ստանա Նախարարության թույլտվությունը՝ ներկայացնելով ճանապարհաշինական ծրագրի իրականացման հիմնավորումները, իրականացվելիք շինարարական ծրագրի կառուցապատման տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, ինչպես նաև նախատեսվող ճանապարհի ծրագծով պարփակված համայնքների գոտևորման նախագծերը։
2) Միաժամանակ, 1 (մեկ) միլիարդ դրամը գերազանցող ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը կամ վերակառուցումը, որոնց կառուցապատումը չեն իրականացվում պետական ճանապարհային մարմնի կողմից, իրականացվում է Հայաստանի հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգը հաստատելու մասին» N 175-Ն որոշման պահանջներին համապատասխան։
3) Իրականացվելիք ճանապարհաշինարարական ծրագրի կառուցապատման տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2024 թվաականի սեպտեմբերի 11-ի N 2284-Լ հրամանին համապատասխան։
4) Նախագծի 9.1 կետով նախատեսված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու դեպքում՝ կառուցապատողի կողմից ներկայացվող հայտին, ինչպես նաև համայքի կողմից ներկայացվող առաջադրանքին կցվում է նաև պետական ճանապարհային մարմնի թույլտվությունը։
5) Նախագծով սահմանված են նաև թույտվությւոն ստանալու նպատակով պահանջվող փաստաթղթերի ուսումնասիրության և թույլտվության կամ մերժման հիմքերը։
4․ Ակնկալվող արդյունքները.
Նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն պետական ճանապարհային մարմին չհանդիսացող կառուցապատողների կողմից ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների կառուցման կամ վերակառուցման նպատակով Նախարարությունից՝ մինչև ճարտարապետահատակագծային առաջադրանքի դիմելը թույլտվույթուն ստանալու կարգը, որը բխում է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 5-րդ հոդվածի պահանջներից:
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «3․2 Ճանապարհաշինություն» գլխի 3-րդ պարբերության 13-րդ կետի՝ «ճանապարհային ոլորտում գործող օրենսդրության գնահատում և արդիականացում» միջոցառման իրականացման ահրաժեշտությունուից։ Նշվածի շրջանակներում առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ՝ սահանելով պետական ճանապարհային մարմին չհանդիսացող կառուցապատողների կողմից ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների կառուցման կամ վերակառուցման պահանջները։
7․ Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություն չի առաջանում:
-
Обсуждалось
07.11.2025 - 22.11.2025
-
Тип
Pешение
-
Область
Безопасность дорожного движения
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
-
Test
Просмотры 735
Принт