«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի N 1795-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2025 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1795-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի «Մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1795-Ն որոշմամբ հաստատված հավելվածի «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«
|
Ստանդարտի նշագիրը |
Ստանդարտի անվանումը |
|
ՀՍՏ 275 |
Լվացող միջոցներ․ Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
ՀՍՏ 284 |
Կենցաղային քիմիայի ապրանքներ․ Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
ԳՕՍՏ 22567․5 |
Միջոցներ լվացող սինթետիկ և մակերևութաակտիվ նյութեր․ Ջրածնական իոնների խտության որոշման մեթոդներ |
|
ԳՕՍՏ 22567․7 |
Սինթետիկ լվացող միջոցներ․ Ֆոսֆորաթթվական աղերի զանգվածային մասի որոշման մեթոդ |
|
ԳՕՍՏ 22567․15 |
Սինթետիկ լվացող միջոցներ․ Լվացման ունակության որոշման մեթոդ |
|
ԳՕՍՏ 25644 |
Սինթետիկ փոշեատիպ լվացող միջոցներ․ Ընդհանուր տեխնիկական պահանջներ |
|
ԳՕՍՏ 27076 |
Օպտիկական սպիտակեցուցիչ․ Ջրում լուծելիության որոշման մեթոդ |
|
ԳՕՍՏ 29264 |
Մակերևութաակտիվ նյութեր․ Կոշտ ջրում կայունության որոշում |
|
ԳՕՍՏ 30024 (ԻՍՕ 607-80) |
Նյութեր մակերևութաակտիվ և միջոցներ լվացող սինթետիկ․ Նմուշի բաժանման մեթոդներ |
|
ԳՕՍՏ 31340 |
Քիմիական արտադրանքի նախազգուշական մակնշում․ Ընդհանուր պահանջներ |
|
ԳՕՍՏ 32385 |
Ապրանքներ կենցաղային քիմիայի․ Ջրածնային իոնների ակտիվության ցուցչի (pH) որոշման մեթոդ |
|
ԳՕՍՏ 32386 |
Կենցաղային քիմիայի ապրանքներ․ Ակտիվ քլորի որոշման մեթոդ |
|
ԳՕՍՏ 32387 |
Կենցաղային քիմիայի ապրանքներ․ Ակտիվ թթվածնի զանգվածային մասի որոշման մեթոդ |
|
ԳՕՍՏ 32419 |
Քիմիական արտադրանքի վտանգավորության դասակարգում․ Ընդհանուր պահանջներ |
|
ԳՕՍՏ 32423 |
Օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի խառնուրդի ազդեցության վտանգի դասակարգումը |
|
ԳՕՍՏ 32438 |
Կենցաղային քիմիայի ապրանքներ․ Ծծումբ պարունակող վերականգնիչների զանգվածային մասի որոշման մեթոդ |
|
ԳՕՍՏ 32439 |
Կենցաղային քիմիայի ապրանքներ․ Ալկալիական բաղադրամասերի որոշման մեթոդ |
|
ԳՕՍՏ 32440 |
Կենցաղային քիմիայի ապրանքներ․ Ջրում չլուծվող մնացորդի (հղկանյութերի) որոշման մեթոդ |
|
ԳՕՍՏ 32443 |
Կենցաղային քիմիայի արտադրանք․ Ամանեղենի մաքրվածության որոշման մեթոդ |
|
ԳՕՍՏ 32444 |
Կենցաղային քիմիայի արտադրանք․ Ֆոսֆոր պարունակող միացությունների որոշման մեթոդ |
|
ԳՕՍՏ 32466 |
Կենցաղային քիմիայի ապրանքներ․ Ոչ իոնածին մակերևութաակտիվ նյութի որոշման մեթոդ |
|
ԳՕՍՏ 32478 |
Կենցաղային քիմիայի արտադրանք․ Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
ԳՕՍՏ 32481 |
Կենցաղային քիմիայի ապրանքներ աերոզոլային փաթեթավորմամբ․ Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
ԳՕՍՏ 33483 |
Օծանելիքակոսմետիկական արտադրանք․ Անվտանգության, կլինիկական և լաբորատոր ցուցանիշների որոշման և գնահատման մեթոդներ |
|
ԳՕՍՏ 32509 |
Մակերևութաակտիվ նյութեր․ Ջրային միջավայրում կենսաքայքայման որոշման մեթոդ |
|
ԳՕՍՏ 32893 |
Օծանելիքակոսմետիկական արտադրանք․ Թունաբանական և կլինիկ լաբորատոր անվտանգության ցուցանիշների գնահատման մեթոդներ |
|
ԳՕՍՏ ԻՍՕ 10993-10 |
Բժշկական արտադրատեսակներ․ Բժշկական արտադրատեսակների կենսաբանական ազդեցության գնահատում․ Մաս 10․ Զգայունացուցիչ ազդեցության հետազոտություն |
»
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
-
Обсуждалось
07.11.2025 - 22.11.2025
-
Тип
Pешение
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
-
Test
Просмотры 654
Принт