Добавить в избранное

Проект не принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման (բացառությամբ կոնստրուկտորական մասին, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիա ու լիցենզիային կից համապատասխան ներդիր ստանալու համար իրավաբանական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին ներկայացվող պահանջներն ու պայմանները:

  • Обсуждалось

    29.05.2018 - 18.06.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8037

Принт

Предложения

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

03.06.2018

«Քաղաքաշինություն և տնտեսություն» ՀԿ Ոլորտի երիտասարդ մասնագետների խրախուսման, փոքր ծավալի շինարարություն իրակականցնող (հիմնականում հանդիպում են գյուղական համայնքներում) կառուցապատողների բեռը թեթևացնելու, ինչպես նաև լիցենզավորման ընթացակարգի թափանցիկությունը ապահովելու նպատակով, և հաշվի առնելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի պահանջները առաջարկում ենք. 1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ ապրիլի 7-ի N 510-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի 1-ին բաժնի 7-րդ և 8-րդ կետերում ավելացնել նոր ենթակետեր համապատասխանաբար հետևյալ բովանդակություններով. ա) «Միջին ռիսկայնության (lI կատեգորիայի) օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման (բացառությամբ կոնստրուկտորական մասի, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) լիցենզիա ստացած անձինք կարող են գործունեություն իրականացնել սույն կարգի 6-րդ կետով սահմանված ոլորտներից որևէ մեկում կամ ոլորտներում, եթե լիցենզավորող մարմնի կողմից ստացել են համապատասխան ոլորտում (ոլորտներում) աշխատանքներ իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի lI կատեգորիայի ներդիր (ներդիրներ):» բ) «Միջին ռիսկայնության lI կատեգորիայի ներդիր ստանալ ցանկացող մասնագետի մասնագիտական որակավորում ունենալու փաստը հաստատվում է սույն կարգի 6-րդ կետով սահմանված որևէ մասնագիտության գծով բարձրագույն կրթությամբ և բակալավրի աստիճան ունեցող մասնագետի՝ 1 տարվա, իսկ դիպլոմավորված կամ մագիստրոսի աստիճան ունեցող մասնագետի՝ վեց ամսվա համապատասխան ոլորտի մասնագիտական անընդմեջ աշխատանքային ստաժով:» 2. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ ապրիլի 7-ի N 510-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի 11-րդ կետում ավելացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ՝ «լիցենզավորող հանձնաժողովի անհատական կազմում ըդգրկվում են ոլորտում գործունեություն իրականցնող հասարակական կազմակերպություններ և զանգվածային լրատվության միջոցներ, որոնք փոխվում են տարին մեկ անգամ՝ ռոտացիոն կարգով»:

Arsen Karapetyan

30.05.2018

Քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության գործունեության լիցենզավորման կարգն պետք է փոխվի ամբողջությամբ

Узнать больше