«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 765-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2025 թվականի ______ N__-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «Հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների, ռազմական նշանակության արտադրանքի մասնագիտական փորձաքննության անցկացման և փորձագիտական եզրակացության կազմման և ներկայացման կարգի մասին» N 765-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Որոշմամբ հաստատված հավելվածի 36-րդ, 37-րդ և 38-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
36. Փորձաքննություն իրականացնող հավատարմագրված կազմակերպությունները՝ փորձաքննության արդյունքում որպես երկակի կամ ռազմական նշանակության ապրանքներ չհանդիսացող ապրանքների մասով՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին են ներկայացնում «.xlsx» ձևաչափով՝ սույն որոշմամբ սահմանված օրինակելի ձևին համապատասխան տվյալ փորձաքննության օբյեկտ համարվող ապրանքի նկարագրի, հրապարակման ոչ ենթակա և մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ՝ փորձաքննության եզրակացության տրման ամսաթվի, համարի վերաբերյալ տեղեկությունները, փորձագետի կոնտակտային տվյալները և հետևյալ տեղեկություններից առնվազն երկուսը՝
1) մոդելը,
2) մակնիշը,
3) ապրանքատեսակը (արտիկուլ)։
37․ Փորձաքննություն իրականացնող հավատարմագրված կազմակերպությունները սույն կարգի 36-րդ կետում նշված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում ամսական պարբերականությամբ՝ յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրվա ավարտը։ Ամսվա վերջին աշխատանքային օրվա ընթացքում տրամադրված փորձագիտական եզրակացությունների վերաբերյալ տեղեկությունները ներառվում են հաջորդ ամսվա համար տրամադրվող տեղեկությունների մեջ։
38․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պահանջի առկայության դեպքում փորձաքննություն իրականացնող հավատարմագրված կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում այն ապրանքների մասով փորձագիտական եզրակացությունները, որոնք փորձաքննության արդյունքում որակվել են որպես երկակի կամ ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքներ։»․
2) Որոշմամբ հաստատված հավելվածի 39-րդ և 40-րդ կետերում «սույն կարգի 38-րդ» բառերը փոխարինել «սույն կարգի 36-րդ» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
-
Обсуждалось
23.10.2025 - 07.11.2025
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
-
Test
Просмотры 1720
Принт