Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

Պետական կառավարման համակարգի առանձին մարմիններում կատարողականի գնահատման պիլոտային կարգը հաստատելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

1.    Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Չնայած 2023 թվականին հանրային ծառայողների բազային աշխատավարձի բարձրացմանը՝ հանրային ծառայությունում և  ոչ պետական հատվածում աշխատուժի միջին արժեքի  ուսումնասիրությունները փաստում են հանրային հատվածում հիմնական աշխատավարձի նվազ մրցունակության մասին, ինչը հանրային հատվածը քիչ գրավիչ է դարձնում բարձր որակավորում ունեցող կադրերի համար։ Փորձ է արվել առկա խզվածքը որոշակիորեն փոխհատուցել պարգևատրումների կամ լրացուցիչ աշխատավարձի միջոցով, ինչի արդյունքում հանրային ծառայողների կողմից պարգևատրումը երբեմն դիտարկվել է ոչ թե որպես խրախուսում, այլ՝ աշխատավարձի հավելում։

Միևնույն ժամանակ,  2024 թվականի և 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին  հանրային ծառայությունում ամսական աշխատավարձի միջին չափերի համեմատական վերլուծությունը փաստում է, որ պարգևատրումների հետ կապված որոշումները կայացվել են տարբեր սահմանափակումների պայմաններում։ Պատճառներից հիմնականն այն է, որ կառավարման մարմիններում պարգեւավճարների համար օգտագործվել են թափուր հաստիքների աշխատավարձային խնայողությունները, որոնք կախված գերատեսչությունից էականորեն տարբերվել են։  Արդյունքում՝ հավելումների տարբեր չափերի, ինչպես նաև դրանց հստակ սահմանաչափերի բացակայության արդյունքում գործող պարգևատրման համակարգը աշխատողների արտադրողականության խրախուսման փոխարեն հաճախ հանգեցնում է տարբեր գերատեսչությունների միջև անհավասար պայմանների ձևավորմանը։

Համաձայն ՏՀԶԿ/ԵՄ «ՍԻԳՄԱ» նախաձեռնության իրականացրած գնահատման արդյունքների՝ աշխատավարձի առկա համակարգը չի խրախուսում պետական ծառայողների՝ ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու ձգտումը, ինչպես նաև համարժեք չեն առաջխաղացման դեպքում աշխատավարձի գործակցային աճը և պատասխանատվության, իրավասությունների ու կոմպետենցիաների ծավալի աճը: Այս եզրակացությունը փաստում է, որ հասցեգրման կարիք ունի հատկապես այն պաշտոններում արդյունավետ աշխատանքի խրախուսումը, որոնք զբաղեցնողներն առավել մեծ պատասխանատվություն ունեն համակարգային արդյունավետության հարցում։

Նմանատիպ խնդիրները հասցեագրելու նպատակով աշխարհի մի շարք երկրներ ներդրել են պետական կառավարման համակարգերում արդյունքի վրա հիմնված կատարողականի գնահատման տարբեր մոդելներ, որոնց նպատակը վարձատրությունը գրանցած արդյունքների հետ փոխկապակցելով՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումն ու առավել արդյունավետ պետական կառավարման ապահովումն է։

2.    Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է պիլոտավորել նոր չափորոշիչների հիման վրա պարգևատրման համակարգ, որը նպատակ ունի Կառավարության ծրագրով և ռազմավարություններով սահմանված նպատակների և խնդիրների իրականացման ուղղությամբ հաշվետու ժամանակահատվածի համար առանձնացված առաջնահերթ անելիքների կատարողականի գնահատումների միջոցով նպաստել պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը։ Ծրագրի հիմնական սկզբունքը բարձր կատարողականի  համար աշխատակիցների նյութական խրախուսումն է՝ որպես համակարգի արտադրողականության աճը երաշխավորող գործոն։

Պարգևատրման լրացուցիչ համակարգի պիլոտավորման արդյունքում նախատեսվում է վերլուծել գրանցած արդյունքները և վերջնականացնել հանրային ծառայողների վարձատրության համակարգի բովանդակությունը՝ վարձատրության գործող համակարգը 2026թ ընթացքում վերանայելու նպատակով։

3.    Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի   կողմից՝ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի և Ֆինանսների նախարարության հետ համագործակցությամբ:

4.    Ակնկալվող արդյունքը

Պետական կառավարման համակարգի առանձին մարմիններում կատարողականի գնահատման պիլոտային ծրագրի նպատակը պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է պետական համակարգում առկա կարողունակ աշխատակիցների խրախուսման, նոր մրցունակ ներուժի ներգրավման և աշխատանքի արտադրողականության բարձրացման միջոցով։

·         Պիլոտային ծրագրի իրականացումը թույլ կտա՝

ü  առավել արդյունավետ գնահատել պետական կառավարման առանձին մարմինների կողմից իրականացված աշխատանքը,

ü  խրախուսել բարձր կատարողականը,

ü  ապահովել պետական համակարգի ղեկավար պաշտոնների, այդ թվում՝ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների և դրանց ներքին կառուցվածքային միավորների ղեկավարների վարձատրության համապատասխանությունը կատարված աշխատանքին և գրանցած արդյունքներին,

ü  բարձրացնել պետական համակարգում աշխատանքի գրավչությունը:

5.    Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Պիլոտային ծրագրի իրականացման համար 2025թ. պետական բյուջեով կպահանջվի շուրջ  3 մլրդ ՀՀ դրամ:

6.   Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Սույն որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ և ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով ստանձնած հանձնառություններով, մասնավորապես՝ պետական հատվածում ֆինանսական մոտիվացման համակարգի լավարկման նպատակով հանրային ծառայողների վարձատրության համակարգի վերանայման անհրաժեշտությամբ։

 

  • Обсуждалось

    23.10.2025 - 07.11.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Общественное управление

  • Министерство

    Офис Вице-Премьера

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1664

Принт

Предложения

Էլյանորա Միրզոյան

26.10.2025

Այո, կատարողականի գնահատման կարգը օբյեկտիվություն կբերի։ Շատ լավ նախագիծ է։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: