«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Անհրաժեշտությունը
Սույն որոշման (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է` Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) կիրարկման ընթացքում բացահայտված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Որոշմամբ օժանդակության ծրագիրը նպատակ ունի խթանել ՀՀ արտադրողների կողմից Հայաստանի ծագում ունեցող ապրանքների արտահանումը դեպի Եվրոպական միության, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ՝ մաքսատուրքերի փոխհատուցման միջոցով։
Ծրագիրը գործարկվելուց հետո ի հայտ են եկել մի շարք գործնական խնդիրներ։ Մասնավորապես՝ ծրագրով ամրագրված գործող ժամկետները փաստաթղթերի ուսումնասիրության և պայմանագրերի կնքման գործընթացում, ելնելով հայտերի քանակից և մեծածավալ լինելուց, չեն բավարարում։
Ծրագրում ընդգրկված ապրանքների ցանկում առկա տնտեսական գործունեության տեսակները բավականին լայն են, ուստի փուլ առ փուլ իրականացվելու է դրանց կրճատում։
Ծրագրի իրականացման ընթացքում նաև առաջանում են այնպիսի իրավիճակներ, երբ հայտատուի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով մեկ միլիոն դրամ և ավելի հարկային պարտավորությունների մասով գանձման մեկ որոշում առկա չէ, սակայն հայտատուն ունենում է հանրագումարային գանձման որոշումներով մեկ միլիոն դրամը բավականաչափ գերազանցող հարկային պարտավորություններ։ Նման իրավիճակներում հայտատուների հարկային կարգապահությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում դիտարկելու ոչ միայն մեկ, այլև մի քանի գանձման որոշումներով մեկ միլիոն դրամ և ավելի հարկային պարտավորությունների դեպքում տվյալ տնտեսվարողի՝ Ծրագրից օգտվելու բացառումը։
Այս հանգամանքները առաջացրել են անհրաժեշտություն՝ կատարել որոշ փոփոխություններ ծրագրում։
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Արտահանման խթանումը և արդյունաբերության զարգացումը ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններից են։ ՀՀ արդյունաբերական քաղաքականության հիմնական նպատակներից են՝ տեղական արտադրության զարգացումը, մշակող արդյունաբերության խթանումը, աշխատատեղերի ստեղծումը, արտահանման ծավալների ավելացումը։
Այս նպատակներին համահունչ՝ գործարկվել է «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը», որը պետական աջակցություն է նախատեսում այն կազմակերպություններին, որոնք արտահանում են Հայաստանի ծագում ունեցող ապրանքներ՝ փոխհատուցելով ներմուծող երկրում գանձված մաքսատուրքի արժեքը։
Ծրագիրը նպատակ ունի նաև խրախուսել տեղական արտադրական հզորությունների ակտիվացումը, ստեղծել ավելացված արժեք ՀՀ տարածքում և խթանել արտահանման շուկաներում հայկական արտադրանքի մրցունակությունը։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվող փոփոխությունները միտված են․
- Օժանդակության ստացումից փուլ առ փուլ հանելու այն ոլորտները, որոնք առավելագույնս չեն համապատասխանում ծրագրի նպատակներին, օրինակ՝ չեն օգտագործում տեղական հումք կամ աշխատուժ։
- Օժանդակության տրամադրման ժամկետների փոփոխության կատարմանը՝ դրանց մասով ուշացումները բացառելու նպատակով։
- Բարձրացնելու տնտեսվարողների հարկային կարգապահության աստիճանը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Առաջարկվող Նախագծի ընդունումը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել Որոշման իրագործումը։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Հայաստանի Հանրապետությունից արտահանման սահմանափակման ներքո գտնվող Հայաստանի Հանրապետության ծագման որոշ ապրանքների՝ վերամշակման նպատակով ձեռքբերման կամ տեղական արտադրողի կողմից այդ ապրանքների՝ պահեստում ժամանակավոր պահման ժամանակահատվածում արտադրական գործընթացն իրականացնելու նպատակով ներգրավվող վարկերի սուբսիդավորման (օժանդակության) նպատակային ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ծրագրային դրույթներից (2021-2026թթ. ծրագրի «2.1 Մշակող արդյունաբերություն» կետից, այն է.
- Հայաստանը, ունենալով ծավալներով փոքր տնտեսություն, միջազգային շուկաներում կարող է մրցունակ լինել՝ թողարկելով տնտեսապես բարդ, բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքներ և ծառայություններ,
- հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկարաժամկետ տնտեսական աճի ներուժը զգալիորեն պայմանավորվում է տնտեսական բարդության մակարդակով, Կառավարությունը շարունակում է առաջնահերթ համարել Հայաստանի տնտեսական բարդության էական բարձրացումը,
- քայլեր ձեռնարկել Հայաստանի արդյունաբերականացման ուղղությամբ և հնարավորինս երկարացնել արտադրական շղթան, խթանել առավել բարդ և բարձրարժեք արտադրանքի թողարկումը։
- Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում։
Նախագծի ընդումամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։
-
Обсуждалось
20.10.2025 - 04.11.2025
-
Тип
Pешение
-
Область
Экономика, Экономическая
-
Министерство
Министерство экономики
-
Test
Просмотры 817
Принт