Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող` Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին և տուբերկուլոզին հակազդման ազգային ծրագրերին աջակցության դրամաշնորհային ծրագրերի պետական ֆինանսավորմանն աստիճանական անցում ապահովելու անհրաժեշտությունից ելնելով` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի, հեպատիտ Ց-ի բուժման դեղերի, ինչպես նաև արյունային վարակների տարածումը կանխարգելող մեթադոն դեղի ձեռքբերումը 2018 թվականից սկսած իրականացվում է Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 489-Ն որոշմամբ սահմանված կարգով:

Հիմք ընդունելով նշված որոշմամբ կիրարկված մեխանիզմների արդյունավետությունը նշյալ դեղերի գնման գործընթացներում` 2021 թվականից սկսած որոշման կարգավորման առարկայում ներառվեց նաև տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արագ ախտորոշման թեստ հավաքածուների, ինչպես նաև կենսականորեն անհրաժեշտ այլ դեղամիջոցների, մասնավորապես` հակաուռուցքային դեղերի ձեռքբերումը, քանի որ վերջիններս նույնպես հայկական շուկայում լայն տարածում չունեին, կամ էլ բացակայում էին:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն, որ Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրերի նախանշված ավարտը 2027 թվականին է, անհրաժեշտ է հանել որոշման գործողության ժամկետային սահմանափակումը, ինչպես նաև ներառել վիրուսային հեպատիտների ախտորոշման, կոլոռեկտալ քաղցկեղի և քաղցկեղածին` մարդու պապիլոմավիրուսի հայտաբերման և ախտորոշման թեստ հավաքածուների ձեռքբերում` հիվանդությունների վաղ հայտնաբերման, ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ բոլոր միջոցների անխափան մատակարարում ապահովելու նպատակով:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 489-Ն որոշման մեջ` հանելով ժամկետային սահմանափակումը, ինչպես նաև գնման առարկայի մեջ ներառելով վիրուսային հեպատիտների ախտորոշման, ինչպես նաև մարդու պապիլոմավիրուսի և կոլոռեկտալ քաղցկեղի հայտնաբերման և ախտորոշման թեստ հավաքածուները` պայմանավորված հետևյալ երկու հանգամանքներով.

- Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրերի նախանշված ավարտը 2027 թվականին է: Քանի որ որոշմամբ սահմանված գնման ընթացակարգի մշակման հիմքում ընկած է եղել դրամաշնորհային ծրագրերի ավարտից հետո պետության կողմից որակյալ դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերման շարունակականության ապահովումը, առաջարկվում է հանել որոշման գործողության ժամկետային սահմանափակումը:

- Վիրուսային հեպատիտների արագ ախտորոշման, ինչպես նաև մարդու պապիլոմավիրուսի և կոլոռեկտալ քաղցկեղի հայտնաբերման և ախտորոշման թեստ հավաքածուները ևս հայկական շուկայում լայն տարածում չունեն` հանգեցնելով մրցույթների կազմակերպման դեպքում մրցակցային ցածր ֆոնի և գնման գործնական հնարավորությունների սահմանափակման: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 489-Ն որոշմամբ սահմանված մեխանիզմի կիրառման դեպքում ակնկալվում է առավել մրցունակ և էժան գների ստացում որոշման մեջ նշված մատակարարներից, քանի որ նրանց կողմից նշված դեղերը և թեստ հավաքածուները մեծ ծավալներով գնվում են ուղիղ արտադրողներից` հավաքագրելով տարածաշրջանի երկրների պահանջարկը: Հետևաբար ակնկալվում է, որ վիրուսային հեպատիտների ախտորոշման, մարդու պապիլոմավիրուսի և կոլոռեկտալ քաղցկեղի հայտնաբերման և ախտորոշման որակյալ թեստ հավաքածուների ձեռքբերումն այս գործիքի կիրառմամբ նույնքան արդյունավետ կլինի:

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 489-Ն որոշմամբ նախատեսված գործիքի կիրառումը ոչ մի կերպ չի սահմանափակում տեղական մրցույթների արդյունքում մատակարարների իրավունքները` թե' մրցութային գնման ընթացակարգի մասնակիցների, և թե' միջազգային գործակալների համար հավասար պայմաններ ապահովելով: Ելնելով նախկին փորձից` որոշմամբ սահմանված մեխանիզմը, ընդհակառակը, մոտիվացնում է տեղական մատակարարների մասնակցությունը գնման գործընթացներին և նպաստում գների իջեցմանը:

Բացի այդ, առաջարկվում է որոշմամբ հաստատված` գնման առարկա մատակարարող միջազգային գնումների գործակալների ցանկում ավելացնել նաև ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամին (UNFPA), քանի որ վերջինս նույնպես հանդիսանում է տարածաշրջանում մարդու պապիլոմավիրուսի հայտնաբերման թեստ հավաքածուների մատակարար:

3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 489-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունման արդյունքում հնարավոր կլինի Հայաստանի Հանրապետությունում ապահովել Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 489-Ն որոշմամբ սահմանված` կենսական նշանակություն ունեցող որակյալ պատվաստանյութերի, դեղերի և ախտորոշիչ հավաքածուների անընդմեջ մատակարարումը 2027 թվականից հետո, ինչպես նաև որոշմամբ սահմանված գնման առարկայում ներառել վիրուսային հեպատիտների ախտորոշման, մարդու պապիլոմավիրուսի և կոլոռեկտալ քաղցկեղի հայտնաբերման և ախտորոշման թեստ հավաքածուները` վերջիններիս գնումներն առավել մրցակցային և արդյունավետ դարձնելով և հանգեցնելով բյուջետային միջոցների խնայողության: Միաժամանակ, հնարավոր կլինի ապահովել մարդու պապիլոմավիրուսի հայտնաբերման թեստ հավաքածուների` առավել մրցակցային պայմաններով ձեռքբերումը:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի Առողջապահության նախարարության բաժնի 2-րդ կետի 2.1 և 2.2 ենթակետերի, 5-րդ կետի 5.3 ենթակետի, Առողջապահության համակարգի 2023-2026թթ. զարգացման ռազմավարության, ինչպես նաև Առողջապահության նախարարության կողմից հաստատված` արտաընդերային հեպատիտների կանխարգելման և վերահսկման, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին և տուբերկուլոզին հակազդման միջոցառումների ծրագրերից:

  • Обсуждалось

    17.10.2025 - 01.11.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1117

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: