Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրեր կազմելու մեթոդաբանությունը սահմանելու մասին» հրաման

ՆԱԽԱԳԻԾ

Հ Ր Ա Մ Ա Ն—Ն

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

          1․ Սահմանել համայնքային ծառայության պաշտոնների անձնագրեր կազմելու մեթոդաբանությունը՝ համաձայն հավելվածի:

2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

ՆԱԽԱՐԱՐ՝                                                                                 Դ ԽՈՒԴԱԹՅԱՆ

                                                                                       ք Երևան

 

 

 

 

Հավելված

ՀՀ տարածքային կառավարման և

 ենթակառուցվածքների նախարարի

 ——————————— ——թվականի հրամանի

 

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Սույն մեթոդաբանությամբ սահմանվում են համայնքային ծառայության պաշտոնների դասակարգման սկզբունքները պաշտոնների անվանումների, պաշտոնների անձնագրերի կազմման կարգը, պաշտոնների համակարգում տեղակայման կանոնները,  իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև տվյալ համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու համար համայնքային ծառայողին մասնագիտական գիտելիքների, հմտությունների ու կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները։
  3. Համայնքային ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի՝

1)  գլխավոր պաշտոններ,

2)  առաջատար պաշտոններ,

3)  կրտսեր պաշտոններ:

  1. Համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խումբ դասակարգվում է առաջին, երկրորդ և երրորդ ենթախմբերի:
  2. Համայնքային ծառայության պաշտոնների խմբերում առաջին ենթախումբը համարվում է տվյալ խմբի բարձրագույն ենթախումբը։
  3. Համայնքային ծառայության պաշտոնները դասակարգելիս հաշվի են առնվում հետևյալ չափանիշները ՝

1) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը.

2) որոշումներ կայացնելու լիազորությունները.

3) գործունեության ազդեցությունը.

4) շփումները և ներկայացուցչությունը.

5) խնդիրների բարդությունը և դրանց լուծումները:

  1. Համայնքային ծառայության պաշտոնն ընդգրկվում է գլխավոր պաշտոնների խմբում կամ առաջատար պաշտոնների 1-ին ենթախմբում, եթե առկա են` աշխատանքների կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ, ենթակա աշխատողներ, գրասենյակ կամ կառուցվածքային ստորաբաժանում կամ կառուցվածքային ստորաբաժանման կազմում ընդգրկված կառուցվածքային միավորի աշխատանքները ղեկավարելու պահանջ:
  2. 6-րդ կետում նշված պահանջների բացակայության դեպքում պաշտոնն ընդգրկվում է առաջատար 2-րդ և 3-րդ ենթախմբերում և կրտսեր պաշտոնների խմբում:

 

  1. ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ

 

 

  1. Համայնքային ծառայության յուրաքանչյուր պաշտոնը պարտադիր ունի պաշտոնի անձնագիր:
  2. Պաշտոնի անձնագիրը կազմվում է հիմք ընդունելով համայնքի աշխատակազմի իրավասությունը սահմանող իրավական ակտերը, համայնքի առջև դրված խնդիրներն և նպատակները, կառավարչական տվյալ մակարդակին ներկայացվող մասնագիտական պահանջները, ինչպես նաև օրենքով սահմանված այլ պահանջները (չափանիշներըՊաշտոնի անձնագիրը կազմվում է համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանման կամ այն պաշտոնատար անձի կողմից, որին վերապահված է տվյալ գործառույթը։Անձնակազմի կառավարման ստորաբաժանումն տվյալ գործառույթը վերապահված անձը  կազմում է պաշտոնի նկարագրությունը, որը պետք է արտահայտի՝
  • համայնքային ծառայության պաշտոնի անվանումը, դիրքը համապատասխան համայնքի աշխատակազմի կառուցվածքում.
  • գործառույթները, իրավունքները և պարտականությունները.
  • կրթությունը, աշխատանքային ստաժը, աշխատանքի բնագավառում փորձը.
  • մասնագիտական գիտելիքները.

5) կոմպետենցիաները:

  1. Պաշտոնի անձնագիրը հաստատվում է համայնքի ղեկավարի կողմից։

 

3 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

 

  1. Համայնքային ծառայության պաշտոնի նկարագրությունը կազմելիս առաջնորդվել հետևյալ պահանջներով`

1)   պաշտոնի անվանումը սահմանելիս  անհրաժեշտ է հնարավորինս ճշգրիտ արտացոլի համայնքային ծառայության պաշտոնի հիմնական գործառույթները և խուսափել ընդհանրական բնույթ ունեցող ձևակերպումներից։

2) Համայնքային ծառայության պաշտոնի անվանումը սահմանվում է՝ ելնելով կառուցվածքային ստորաբաժանման հիմնական գործառույթներից, կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակից, տվյալ պաշտոնի համար նախատեսված հիմնական գործառույթները բնորոշող բառից կամ բառերից։

 3)  համայնքային ծառայության պաշտոնների անվանումները կարող են ներառել հետևյալ բնորոշող բառերը՝

ա․ գլխավոր պաշտոնների և առաջատար պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբի պաշտոնների համար՝ աշխատազմի քարտուղար, աշխատազմի քարտուղարի տեղակալ, վարչության պետ, վարչության պետի տեղակալ, բաժնի պետ, բաժնի պետ տեղակալ.

 բ․ առաջատար պաշտոնների 3-րդ ենթախմբի և կրտսեր պաշտոններիի համար՝ գլխավոր մասնագետ, առաջատար մասնագետ, 1-ին կարգի մասնագետ բառերի հետ միասին կարող են օգտագործվել նաև հաշվետար, խորհրդատու, կազմակերպիչ, իրավախորհրդատու, մեթոդաբան, տեսուչ, տնտեսագետ, հաշվապահ, վերլուծաբան, հետազոտող, գործառնավար, ակտուար, սոցիոլոգ, սոցիալական աշխատող, սոցիոլոգ-վերլուծաբան, օպերատոր-մուտքագրող, ցանցային-ադմինիստրատոր, ծրագրավորող, կարգադրիչ, փաստաթղթավար, վիճակագիր, իրավաբան, իրավաբան-խմբագիր, թարգմանիչ, գնահատող-վերահսկող, վերահսկիչ, համակարգող-խորհրդատու, գանձապահ, ֆինանսիստ, հավաքագրող, մշտադիտարկող, մակրոտնտեսագետ, աուդիտոր, մարկշեյդեր, ճարտարագետ, ճարտարագետ-շինարար, արխիվավար, ադմինիստրատոր, ինժեներ, ճարտարապետ, շինարար, գյուղատնտես, բժիշկ, հոգեբան, բնապահպան, համակարգող-իրավախորհրդատու, հաշվեքննիչ և այլն.

գ․  Համայնքային ծառայության յուրաքանչյուր պաշտոն ունի ծածկագիր, որը ներառում է  անվանացանկով նախատեսված պաշտոնների համապատասխան խմբի ենթախմբում ընդգրկված լինելու, ինչպես նաև տվյալ ենթախմբում ընդգրկված պաշտոնների հերթական համարը։

դ․    Երկակի կարգավիճակ ներկայացնող պաշտոններ նախատեսել չի թույլատրվում։

 

  1. ՀԱՄԱՅՆՔԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄԸ

 

16․ Պաշտոնի դիրքը պաշտոնի նկարագրության մեջ ամրագրվում է՝

  • նշելով այն պաշտոնը կամ պաշտոնները, որոնց ենթակա և (կամ) հաշվետու է տվյալ պաշտոնը,
  • տվյալ պաշտոնին ենթակա պաշտոնները (առկայության դեպքում),
  • տվյալ պաշտոնի փոխարինման կարգը՝ հստակ նշելով փոխարինող պաշտոնների անվանումները։

17․ Պաշտոնի գործառույթները սահմանվում են ըստ առաջնահերթության՝

1) նշելով դրանց իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և համայնքային ծառայության ոլորտը կարգավորող իրավական ակտերով սահմանված  իրավունքները և պարտականությունները.

18․ Որակավորման պահանջները պաշտոնի նկարագրության մեջ ներառում են՝

  • կրթության մակարդակը և մասնագիտական ոլորտը,
  • անհրաժեշտ աշխատանքային ստաժը և փորձը տվյալ ոլորտում,
  • մասնագիտական գիտելիքները, հմտությունները և ունակությունները, որոնք անհրաժեշտ են պաշտոնի արդյունավետ իրականացման համար։

19․ Ելնելով աշխատանքների իրականացման բարդությունից, պաշտոնատար անձից ակնկալվող մասնագիտական պատրաստվածության մակարդակից և առաջադրված խնդիրների բնույթից՝ համայնքային ծառայողին կարող են ներկայացվել նաև լրացուցիչ պահանջներ։ Այդ պահանջները վերաբերում են կրթությանը, աշխատանքային ստաժին, աշխատանքի բնագավառում փորձին և մասնագիտական գիտելիքներին։ Լրացուցիչ պահանջների սահմանումը ենթադրում է պարտադիր գրավոր հիմնավորում, որը կցվում է պաշտոնի նկարագրության հարցարանին։

1) Կրթություն ` բարձրագույն կրթության չափանիշի շրջանակում կարող է նախատեսվել կոնկրետ մասնագիտություն և կոնկրետ կրթական որակավորման աստիճան (բակալավր, մագիստրոս)` կախված պաշտոնի առանձնահատկություններից։

2) Աշխատանքային ստաժ և փորձ` աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի պահանջները սահմանվում են <<Համայնքային ծառայության մասին>> օրենքի 10-րդ հոդված պահանջների համաձայն։

  • Մասնագիտական գիտելիքներ` որոշվում են` հաշվի առնելով տվյալ համայնքի աշխատակազմի գործունեության հիմնական ոլորտներն ու տվյալ պաշտոնի առանձնահատկությունները։ Մասնագիտական գիտելիքները ներառում են․

ա․ համայնքի աշխատակազմի և տվյալ պաշտոնի իրավասությունների շրջանակը կանոնակարգող իրավական ակտերի իմացություն,

բ․ համայնքային կառավարման ոլորտում քաղաքականությանն և ռազմավարական ծրագրերին վերաբերող իրավական ակտերի իմացությունը,

գ․ կոնկրետ պաշտոնի գործառույթների իրականացման ապահովման համար հենք հանդիսացող անհրաժեշտ բազային գիտելիքներ։

4) Մասնագիտական գիտելիքների շրջանակը սահմանում է տվյալ համայնքի աշխատակազմի քարտուղարը՝ ելնելով համայնքի կարիքներից և պաշտոնի առանձնահատկություններից։

5) Կոմպետենցիաներ՝ սահմանվում են՝ հաշվի առնելով տվյալ պաշտոնի բնույթը և գործառույթները, ներառելով մասնագիտական կարողություններ, վերլուծական, հաղորդակցական և կազմակերպչական հմտություններ։  Կոմպետենցիաները բաժանվում են երկու խմբի` ընդհանրական և ընտրանքային:

ա․ Ընդհանրական կոմպետենցիաները` համաձայն N 1 ցանկի, սահմանվում են` հաշվի առնելով․

բ․ տվյալ պաշտոնը զբաղեցնող համայնքային  ծառայողի աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պահանջները,

գ․ որոշումներ կայացնելու ունակությունը,

դ․ հաղորդակցման և ներկայացուցչության հմտությունները խնդիրների բարդությունը և դրանց արդյունավետ լուծման անհրաժեշտությունը։

6) Ընդհանրական կոմպետենցիաները, կամ կոմպետենցիաներ ձևավորող, կամ կոմպետենցիաների շրջանակն ամբողջացնող, պետության առաջնահերթություններից բխող կամ զբաղեցրած պաշտոնի խմբով պայմանավորված և կոմպետենցիայի բաղկացուցիչ մաս հանդիսացող անհրաժեշտ գիտելիքները պարտադիր են յուրաքանչյուր խմբի պաշտոնների համար:

7) Համապատասխան ենթախմբի համար սահմանված կոմպետենցիաները պաշտոնի անձնագիրը կազմելիս պարտադիր ներառվում են պաշտոնի նկարագրության մեջ։

8) Ընտրանքային կոմպետենցիաները` համաձայն N 2 ցանկի, սահմանվում են` հաշվի առնելով տվյալ պաշտոնի գործառութային առանձնահատկությունները և տվյալ պաշտոնը զբաղեցնող համայնքային ծառայողից ակնկալվող աշխատանքի արդյունքները: Ընտրանքային կոմպետենցիաները պաշտոնի նկարագրությունը կազմելիս ընտրվում են N 2 ցանկից։

20․ Համայնքային ծառայության պաշտոնների նկարագիրը կազմելիս պետք է հաշվի առնել հետևյալ պահանջները․

1) Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը  բնութագրում է տվյալ պաշտոնին վերապահված դերն ու նշանակությունը համայնքային մարմնում աշխատանքների կազմակերպման և ղեկավարելու առումով։

2) Որոշումներ կայացնելու լիազորությունը արտացոլում է տվյալ պաշտոնով պայմանավորված որոշումների ընդունման իրավասության շրջանակը պաշտոնների յուրաքանչյուր խմբում։։

3) Շփումներ և ներկայացուցչությունը  սահմանում է պաշտոնով պայմանավորված  շփումների և ներկայացուցչության շրջանակը, որը ներառում է․

ա․ համապատասխան մարմնի ներսում և դրսում այլ կառույցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համագործակցության մակարդակը,

բ․ ներկայացուցչական լիազորությունների իրականացման ձևերը (պատվիրակված կամ ի պաշտոնե),

գ․ ներկայացուցչության մակարդակը (բարձրից ցածր) և ակնկալվող արդյունքները։

  • Խնդիրների բարդություն և դրանց լուծումը բնութագրվում է պաշտոնի գործառույթներով վերապահված պարտականությունների բազմազանությամբ և ծավալով։ Այս պահանջով հստակեցվում են․

ա․ խնդիրների տեսակներն ու բարդության աստիճանը,

բ․ դրանց վերլուծման, գնահատման և լուծման մակարդակները,

գ․ ստեղծագործական մոտեցման անհրաժեշտությունը,

դ․ ուղղորդող փաստաթղթերի կիրառման և այլընտրանքային լուծումների ներկայացման շրջանակները։

 

5) Գիտելիքներ և հմտությունները ներառում են՝

ա․ կրթությունը և մասնագիտական գիտելիքները,

բ․ աշխատանքային հմտություններն ու կարողությունները,

գ․ ժամանակակից տեխնիկական միջոցների և համակարգչի կիրառման ունակությունը,

դ․ իրավական ակտերի և օտար լեզուների իմացությունը,

ե․տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակությունը։

 

  1. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԿԱՐԳ

 

21․ Համայնքային ծառայողները կարող են փոխարինել միայն համայնքային ծառայողներին՝ սույն հավելվածով սահմանված կարգով․

1) Երևանի քաղաքապետարանի aշխատակազմի քարտուղարի բացակայության դեպքում`

անրան փոխարինում է աշխատակազմի քարտուղարի տեղակալներից մեկը

բ․ իսկ  վերջինիս բացակայության դեպքում՝ վարչության պետերից մեկը:

 2) Մարզերի համայնքների աշխատակազմի քարտուղարների բացակայության դեպքոում՝

անրան փոխարինում է  բաժնի պետերից մեկը։

 բ․ բաժին տեսակի կառուցվածքային ստորաբաժանում նախատեսված չլինելու դեպքում աշխատակազմի քարտուղարին փոխարինում է աշխատակազմի գլխավոր մասնագետներից մեկը։

 3) Բաժնի պետի բացակայության դեպքում`

անրան փոխարինում է նույն բաժնի պետի տեղակալը,

բ․ վերջինիս բացակայության դեպքում բաժնի գլխավոր մասնագետներից մեկը։

4) Բաժնի գլխավոր մասնագետի բացակայության դեպքում՝

 անրան փոխարինում է նույն բաժնի գլխավոր մասնագետներից մեկը,

բ․  վերջինիս բացակայության դեպքում առաջատար մասնագետներից մեկը,

5) աշխատակազմի գլխավոր մասնագետի հաստիքի դեպքում՝

 ա․ նրան փոխարինում է աշխատակազմի գլխավոր մասնագետներից մեկը կամ վերջինիս բացակայության դեպքում առաջատար մասնագետներից մեկը։

6) Բաժնի առաջատար մասնագետի բացակայության դեպքում՝

          ա․ նրան փոխարինում է նույն բաժնի առաջատար մասնագետներից մեկը,

բ․ իսկ վերջինիս բացակայության դեպքում առաջին կարգի մասնագետներից մեկը։

7) Աշխատակազմի առաջատար մասնագետի բացակայության դեպքում՝

          ա․ նրան փոխարինում է աշխատակազմի առաջատար մասնագետներից մեկը,

բ․ վերջինիս բացակայության դեպքում առաջին կարգի մասնագետներից մեկը։

8) Բաժնի առաջին կարգի մասնագետի բացակայության դեպքում`

 ա․ նրան փոխարինում է առաջատար մասնագետներից մեկը,

բ․ վերջինիս բացակայության դեպքում երկրորդ կարգի մասնագետներից մեկը։

9)  Աշխատակազմի առաջին կարգի մասնագետի բացակայության դեպքում՝

ա․ նրան փոխարինում է նույն բաժնի առաջին կարգի մասնագետը կամ երկրորդ կարգի մասնագետը։

10) Բաժնի առաջին կարգի մասնագետի բացակայության դեպքում`

 ա․ նրան փոխարինում է երկրորդ կարգի մասնագետներից մեկը կամ վերջինիս բացակայության դեպքում առաջին կարգի մասնագետներից մեկը։

 

Ձև N 2

ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ

 

1. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ`

Աշխատակազմի քարտուղար

Պատասխանատու է համապատասխան մարմնի գործունեության ոլորտների կամ դրանց մի մասի և կառուցվածքային ստորաբաժանումների կամ դրանց մի մասի աշխատանքների համակարգման և կամ վերահսկման համար:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ/ վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար

Պատասխանատու է համապատասխան մարմնի գործունեության որոշակի ոլորտի համակարգման համար կամ համապատասխան մարմնի գործունեության որոշակի ոլորտի ղեկավարման և այդ ոլորտի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների համակարգման կամ վերահսկման համար:

Երևանի քաղաքապետարանի վարչության պետ

Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման կամ կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար։

Երևանի քաղաքապետարանի վարչության պետի տեղակալ

Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և համակրգման համար։

Բաժնի պետ

Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար

Բաժնի պետի տեղակալ

Պատասխանատու է պաշտոնի անձնագրից բխող գործառույթների իրականացման համար և համապատասխան մարմնի ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության վերջնարդյունքի համար:

Աշխատակազմի գլխավոր մասնագետ

Պատասխանատու է  պաշտոնի անձնագրից բխող գործառույթների իրականացման համար և աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։

Վարչության/բաժնի գլխավոր մասնագետ

Պատասխանատու է պաշտոնի անձնագրից բխող գործառույթների իրականացման համար կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման համար։

Աշխատակազմի առաջատար մասնագետ

Պատասխանատու է պաշտոնի անձնագրից բխող գործառույթների իրականացման համար աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման համար:

Վարչության/բաժնի առաջատար մասնագետ

Պատասխանատու է պաշտոնի անձնագրից բխող գործառույթների իրականացման համար կառուցվածքային ստորաբաժանման  աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման համար:

Աշխատակազմի առաջին կարգի  մասնագետ

Պատասխանատու  պաշտոնի անձնագրից բխող գործառույթների իրականացման , աշխատանքների մասնակցության, և որոշակի կազմակերպական գործառույթների իրականացման համար:

Վարչության/բաժնի առաջատար մասնագետ

Պատասխանատու է պաշտոնի անձնագրից բխող գործառույթների իրականացման կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության և որոշակի կազմակերպական գործառույթների իրականացման համար:

Աշխատակազմի երկրորդ կարգի  մասնագետ

Պատասխանատու է պաշտոնի անձնագրից բխող գործառույթների իրականացման, աշխատանքներին մասնակցության և որոշակի կազմակերպական գործառույթների օժանդակության համար:

Վարչության/բաժնի երկրորդ կարգի  մասնագետ

Պատասխանատու է պաշտոնի անձնագրից բխող գործառույթների իրականացման կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության և որոշակի կազմակերպական գործառույթների օժանդակության համար:

2. ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Աշխատակազմի քարտուղար

Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի գործունեության ոլորտների կամ դրանց մի մասի և կառուցվածքային ստորաբաժանումների կամ դրանց մի մասի աշխատանքների կազմակերպման վերաբերյալ՝ պայմանավորված ռազմավարական խնդիրների լուծման կամ քաղաքականությունների իրականացման համակարգման գործընթացներով:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ/ վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար

Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի գործունեության որոշակի ոլորտի համակարգման կամ համապատասխան մարմնի գործունեության որոշակի ոլորտի համակարգման  շրջանակներում։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության պետ

Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման կամ կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։

Երևանի քաղաքապետարանի վարչության պետի տեղակալ

Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և համակարգման համար։

Բաժնի պետ

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում կամ աշխատակազմի կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում՝

Բաժնի պետի տեղակալ

Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված՝ մասնագիտական եզրակացությունների տրամադրման կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում արտաքին ներգործության և կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրավունքների տրամադրման և կամ դիմումների քննարկման շրջանակներում:

Բաժնի/աշխատակազմի  գլխավոր մասնագետ

Կայացնում է որոշումներ  աշխատակազմի կամ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված՝ մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման շրջանակներում։

Բաժնի/աշխատակազմի  առաջատար մասնագետ

Կայացնում է որոշումներ աշխատակազմի կամ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և կամ միջանկյալ արդյունքի ստեղծման և ապահովման կամ մասնագիտական օժանդակության շրջանակներում:

Բաժնի/աշխատակազմի առաջին կարգի  մասնագետ

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության և որոշակի կազմակերպական գործառույթների իրականացման շրջանակներում:

Բաժնի/աշխատակազմի երկրորդ  կարգի  մասնագետ

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության և որոշակի կազմակերպական գործառույթների օժանդակության շրջանակներում:

3. Գործունեության ազդեցությունը

Աշխատակազմի քարտուղար/

Ու նի տվյալ մարմնում մեկից ավելի կառուցվածքային ստորաբաժանումների և որոշակի ոլորտի վրա ազդեցություն կամ տվյալ մարմնի գործունեության առանձնահատկություններով պայմանավորված՝ այլ մարմինների լիազորությունների իրականացման վրա ազդեցություն, կամ ազդեցությունը սահմանափակվում է տվյալ մարմնի որոշակի կառուցվածքային ստորաբաժանումների կամ վարչական շրջանում քաղաքականության իրականացման շրջանակներում:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ/ վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար

Ու նի տվյալ մարմնում մեկից ավելի կառուցվածքային ստորաբաժանումների և որոշակի ոլորտի վրա ազդեցություն  կամ ազդեցությունը սահմանափակվում է գերատեսչական մակարդակով կամ ունի ազդեցություն որոշակի աշխատանքների համակարգման մասով կամ ազդեցությունը սահմանափակվում է տվյալ մարմնի որոշակի կառուցվածքային ստորաբաժանումների կամ վարչական շրջանում քաղաքականության իրականացման շրջանակներում:

Երևանի քաղաքապետարանի վարչության պետ

Ունի տվյալ մարմնի մեկ կառուցվածքային ստորաբաժանման և դրա կազմում եղած կառուցվածքային միավորի գործունեության վրա ազդեցություն և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն,

Երևանի քաղաքապետարանի վարչության պետի տեղակալ                   

Ունի տվյալ մարմնի մեկ կառուցվածքային ստորաբաժանման ներսում իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն,

Բաժնի պետ

Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և քաղաքականության իրականացման ապահովման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։

Բաժնի պետի տեղակալ

Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։

Վարչության/բաժնի/աշխատակազմի գլխավոր մասնագետ

Ունի ազդեցություն մասնագիտական աշխատանքների ապահովման և որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Վարչության/բաժնի/աշխատակազմի առաջատար մասնագետ

Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Վարչության/բաժնի/աշխատակազմի առաջին կարգի մասնագետ

Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության և որոշակի կազմակերպական գործառույթների իրականացման շրջանակներում:

Վարչության/բաժնի/աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ

Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին մասնակցության և որոշակի կազմակերպական գործառույթների օժանդակության շրջանակներում:

4. Շփումները ԵՎ ներկայացուցչությունը

Աշխատակազմի քարտուղար

Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս պետական մարմինների և կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով համապատասխան մարմինը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ/վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար

Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս պետական մարմինների և կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Երևանի քաղաքապետարանի վարչության պետ

Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը և (կամ) մարմինը:

Երևանի քաղաքապետարանի վարչության պետի տեղակալ

Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ իր իրավասությունների շրջանակներում:

Բաժնի պեստ

Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցում է տարբեր մարմինների ներկայացուցիչներից ձևավորված աշխատանքային խմբերի աշխատանքներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին:

Բաժնի պետի տեղակալ

Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:

Վարչության/բաժնի/աշխատակազմի գլխավոր մասնագետ

Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների, ինչպես նաև համապատասխան մարմնից դուրս մասնագիտական հարցերով շփվում է այլ մարմինների և ներկայացուցիչների հետ և հանդես է գալիս համապատասխան մարմնից դուրս ձևավորված մասնագիտական աշխատանքային խմբերում::

Վարչության/բաժնի/աշխատակազմի առաջատար մասնագետ

Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այլ համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ ընդգրկվում է տվյալ մարմնի ներսում ձևավորված մասնագիտական աշխատանքային խմբերում:

Վարչության/բաժնի/աշխատակազմի առաջին  կարգի մասնագետ

Իր իրավասության շրջանակներում շփվում է տվյալ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, շփվում է տվյալ ստորաբաժանման ընթացիկ գործունեության շրջանակներում: Տվյալ մարմնից դուրս որպես ներկայացուցիչ հանդես է գալիս իր լիազորությունների շրջանակներում:

Վարչության/բաժնի/աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ

Իր իրավասության շրջանակներում շփվում է տվյալ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, շփվում է տվյալ ստորաբաժանման ընթացիկ գործունեության շրջանակներում: Տվյալ մարմնից դուրս որպես ներկայացուցիչ հանդես է գալիս իր լիազորությունների շրջանակներում:

5. Խնդիրների բարդությունը ԵՎ դրանց լուծումը

Աշխատակազմի քարտուղարի

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է մարմնի գործունեության ոլորտի կամ որոշակի ոլորտի ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրները, դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ:

Աշխատակազմի  քարտուղարի տեղակալ/Վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է համապատասխան մարմնի որոշակի ոլորտի և (կամ) կառուցվածքային ստորաբաժանումների խնդիրները, դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ կամ նպաստում է դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծմանը։

 

Երևանի վարչության պետ

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կամ համակարգվող կառուցվածքային ստորաբաժանման խնդիրները և դրանց տալիս լուծումներ։

Երևանի վարչության պետի տեղակալ

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է կառուցվածքային ստորաբաժանման գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը։

Բաժնի պետ

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային միավորի գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը։

Բաժնի պետի տեղակալ

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և (կամ) մասնակցում համապատասխան մարմնի և (կամ) կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Վարչության/բաժնի/աշխատակազմի գլխավոր մասնագետ

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Վարչության/բաժնի/աշխատակազմի առաջատար  մասնագետ

Իր լիազորությունների շրջանակներում մասնակցում է մասնագիտական խնդիրների բացահայտմանը և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն։

Վարչության/բաժնի/աշխատակազմի առաջին կարգի մասնագետ

Իր լիազորությունների շրջանակներում օժանդակում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների բացահայտմանը և մասնակցում է որոշակի կազմակերպական խնդիրների լուծմանը:

Վարչության/բաժնի/աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ

Իր լիազորությունների շրջանակներում օժանդակում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված կազմակերպական խնդիրների բացահայտմանը:

     

 

  

 Ձև N 3

 

Oրինակելի ձև

Համայնքային ծառայության գլխավոր

պաշտոնների խմբի և առաջատար պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբի

պաշտոնի անձնագրի

 

Հաստատված է

—————————————

——————————————

 

1 Ընդհանուր դրույթներ

1.1. Պաշտոնի անվանումը, ծածկագիրը

(Լրացվում է մեթոդաբանությամբ սահմանված կարգով)

1.2. Ենթակա և հաշվետու է

 
(Անմիջական ղեկավարի պաշտոնը և (կամ) օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ պաշտոնատար անձի պաշտոնը)


1.3. Ենթակա և հաշվետու պաշտոններ

(Անմիջական ենթակա պաշտոնը (պաշտոնները)

1.4. Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները
(Նշվում են այն պաշտոնները, որոնք փոխարինում են տվյալ պաշտոնին)

1.5.Աշխատավայրը
(Հիմնական գործունեության վայրը)

2. Պաշտոնի բնութագիրը

2.1. Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները
(Ըստ կարևորության շարադրվում են բոլոր գործառույթների նկարագրությունը, իրավունքները և պարտականությունները։)

3. Պաշտոնին ներկայացվող պահանջները

3.1. Կրթություն, որակավորման աստիճանը


(Անհրաժեշտ կրթություն կամ բարձրագույն մասնագիտական կրթությունը և (կամ) որակավորման աստիճանը, որը առավելագույնս մոտ է ստորաբաժանման գործունեության ոլորտին)
3.2. Մասնագիտական գիտելիքները

 
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
3.3. Աշխատանքային ստաժը, աշխատանքի բնագավառում փորձը
(Օրենքով սահմանված նվազագույն չափանիշները կամ նվազագույնից ավելի սահմանված լինելու դեպքում՝ համապատասխան տվյալը

 

3․4 Դասային աստիճան

(Տվյալ պաշըոնի համար Օրենքով նախատեսված դասային ատիճանը )


3.5. Անհրաժեշտ կոմպետենցիաներ

 
(Ըստ ենթախմբի լրացվում են ընդհանրական կոմպետենցիաները և ընտրանքային կոմպետենցիաները, որոնք նշված են նկարագրության մեջ)

4. Կազմակերպական շրջանակը

4.1. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
(Նշվում է պաշտոնների գնահատման չափանիշների համապատասխան մակարդակը)

 
4.2. Որոշումներ կայացնելու լիազորությունները


(Նշվում է պաշտոնների գնահատման չափանիշների համապատասխան մակարդակը)
4.3.  Գործունեության ազդոցությունը


(Նշվում է պաշտոնների գնահատման չափանիշների համապատասխան մակարդակը)
4.4. Շփումները և ներկայացուցչությունը

 
(Նշվում է պաշտոնների գնահատման չափանիշների համապատասխան մակարդակը)
4.5. Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը


(Նշվում է պաշտոնների գնահատման չափանիշների համապատասխան մակարդակը)

 

Ձև N 4

 

Oրինակելի ձև

Համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի 3-րդ ենթախմբի և կրտսեր   պաշտոնների խմբի

պաշտոնի անձնագրի

 

Հաստատված է

—————————————

——————————————

 

1. Ընդհանուր դրույթներ

1.1․ Պաշտոնի անվանումը, ծածկագիրը


(Լրացվում է մեթոդաբանությամբ սահմանված կարգով)
1.2.  Ենթակա և հաշվետու է


(Անմիջական ղեկավարի պաշտոնը և (կամ) օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ պաշտոնատար անձի պաշտոնը)


1.3. Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները
(Նշվում են այն պաշտոնները, որոնք փոխարինում են տվյալ պաշտոնին)
1.4. Աշխատավայրը

 
(Հիմնական գործունեության վայրը)

2. Պաշտոնի բնութագիրը

2.1. Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները
(Ըստ կարևորության շարադրվում են բոլոր գործառույթների նկարագրությունը, իրավունքները և պարտականությունները։)

3. Պաշտոնին ներկայացվող պահանջները

3.1.

Կրթություն, որակավորման աստիճանը


(Անհրաժեշտ կրթություն կամ բարձրագույն մասնագիտական կրթությունը և (կամ) որակավորման աստիճանը)
3.2. Մասնագիտական գիտելիքները


Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
3.3. Աշխատանքային ստաժը, աշխատանքի բնագավառում փորձը
(Օրենքով սահմանված նվազագույն չափանիշները կամ նվազագույնից ավելի սահմանված լինելու դեպքում՝  համապատասխան տվյալը)



3․4 Դասային աստիճան

(Տվյալ պաշըոնի համար Օրենքով նախատեսված դասային ատիճանը )

 

3.5. Անհրաժեշտ կոմպետենցիաներ


(Ըստ ենթախմբի լրացվում են ընդհանրական կոմպետենցիաները և ընտրանքային կոմպետենցիաները, որոնք նշված են նկարագրության մեջ)

44. Կազմակերպական շրջանակը

4.1. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
(Նշվում է պաշտոնների գնահատման չափանիշների համապատասխան մակարդակը)

 
4.2. Որոշումներ կայացնելու լիազորությունները


(Նշվում է պաշտոնների գնահատման չափանիշների համապատասխան մակարդակը)
4.3.  Գործունեության ազդոցությունը


(Նշվում է պաշտոնների գնահատման չափանիշների համապատասխան մակարդակը)
4.4. Շփումները և ներկայացուցչությունը

 
(Նշվում է պաշտոնների գնահատման չափանիշների համապատասխան մակարդակը)
4.5. Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը


(Նշվում է պաշտոնների գնահատման չափանիշների համապատասխան մակարդակը)

 

Ցանկ N 1

 

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ ԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ 1-ԻՆ, 2-ՐԴ ԵՆԹԱԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Պաշտոնների խումբ

Ընդհանրական կոմպետենցիաները

Գլխավոր պաշտոններ

1. Առաջնորդում

2. Աշխատակազմի կառավարում (կատարողականի

կառավարում)

3. Ռազմավարական պլանավորում

4. Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ

5. Որոշումների կայացում

6. Խնդրի լուծում

7. Բարեվարքություն

Առաջատար պաշտոնների խումբի 1-ին և 2-րդ ենթախումբ

1. Աշխատակազմի կառավարում

2. Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ

3. Որոշումների կայացում

4. Ծրագրերի կառավարում

5. Խնդրի լուծում

6. Բարեվարքություն

 

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ 3-ՐԴ ԵՆԹԱԽՄԲԻ և ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՐ

 

Պաշտոնների խումբ

Ընդհանրական կոմպետենցիաները

Առաջատար պաշտոնների խմբի 3-րդ ենթախումբ

1. Ծրագրերի մշակում

2. Խնդրի լուծում

3. Հաշվետվությունների մշակում

4. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն

5. Բարեվարքություն

Կրտսեր խմբի 1-ին ենթախումբ

1. Խնդրի լուծում

2. Հաշվետվությունների մշակում

3. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն

4. Բարեվարքություն

Կրտսեր խմբի 2-րդ և 3-րդ ենթախումբ

1. Հաշվետվությունների մշակում

2. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն

3. Բարեվարքություն

 

Ցանկ N 2

 

Ընտրանքային կոմպետենցիաներ համայնքային ծառայության բոլոր պաշտոնների խմբերի համար

 

  1. Կառավարում արտակարգ իրավիճակներում
  2. Բանակցությունների վարում
  3. Փոփոխությունների կառավարում
  4. Տարածքային կառավարում
  5. Կոնֆլիկտների կառավարում
  6. Հասարակության հետ կապերի ապահովում
  7. Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  8. Ծառայությունների մատուցում
  9. Բողոքների բավարարում
  10. Ժամանակի կառավարում
  11. Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  12. Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  13. Փաստաթղթերի նախապատրաստում
  14. Ֆինանսների և ռեսուրսների կառավարում

 

 

  • Обсуждалось

    17.10.2025 - 01.11.2025

  • Тип

    Приказ

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 817

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: