«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 346-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
- Ընթացիկ իրավիճակը իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Սույն որոշման նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 346-Ն որոշման հավելվածի 22-րդ կետի պահանջը՝ «Ազդարարման համակարգի սարքավորումները, որպես գույքային արժեք` օրենքով սահմանված կարգով հաշվառվում են այն մարմնի և կազմակերպության հաշվեկշռում, որի տարածքում տեղադրված են» կատարելու անհրաժեշտությամբ։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի
6-ի N 346-Ն որոշման հավելվածի 22-րդ կետով սահմանված է՝ «Ազդարարման համակարգի սարքավորումները, որպես գույքային արժեք` օրենքով սահմանված կարգով հաշվառվում են այն մարմնի և կազմակերպության հաշվեկշռում, որի տարածքում տեղադրված են»։
Ազդարարման համակարգի սարքավորումները ձեռք են բերվել «ՀԱԷԿ»
ՓԲԸ-ի կողմից, տեղադրվել են սեփական միջոցներով և հաշվառված են «ՀԱԷԿ» ՓԲԸ հաշվեկշռում։ Թեև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 346-Ն որոշման հավելվածի 22-րդ կետով սահմանվել է, որ սարքավորումները հաշվառվում են այն մարմնի և կազմակերպության հաշվեկշռում, որի տարածքում տեղադրված են, սակայն որոշմամբ չի հստակեցվել հաշվառելու/փոխանցելու կարգը՝ հատուցելի է այն, թե՝ անհատույց։ Որոշումից պարզ չէ, թե ինչ կարգով է կատարվելու հաշվառումը, արդյոք «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի համար առաջանալու է կանոնադրական կապիտալի նվազեցման պարտավորություն։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և, որպես հետևանք, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:
- Առաջարկվող կարգավորումների և բնույթը
Առաջարկվող փոփոխության նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 346-Ն որոշման պահանջի կիրառումը:
- 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ:
- Ակնկալվող արդյունքը
Ազդարարման համակարգի սարքավորումները տարբեր մարմիններին և կազմակերություններին փոխանցում, հետագա շահագործման և վերանորոգման աշխատանքների ապահովում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Ռազմավարական փաստաթղթերի հետ կապը բացակայում է։
- Նախագծի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 346-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծն ընդունելու կապակցությամբ հնարավոր է ծախսեր ավելացնի տեղական ինքնակառավարման մարմնի կամ կազմակերպության բյուջեում։
-
Обсуждалось
17.10.2025 - 02.11.2025
-
Тип
Pешение
-
Область
Энергетика и природные ресурсы, Ядерная безопасность, Чрезвычайные ситуации
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 993
Принт