ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է անձի ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ վերահսկողական աշխատանքների պատշաճ կազմակերպման անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
2025 թվականի մայիսի 12-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-105-Ն օրենքը (այսուհետև՝ Օրենք): Օրենքի 7-րդ հոդվածով լրացված 11.1-ին հոդվածով սահմանվել են անձի ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ վերահսկողության իրականացմանը վերաբերող իրավակարգավորումներ, մասնավորապես՝ լրացված 11.1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանվել է, որ անձի ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ վերահսկողությունը իրականացնելու է առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը՝ դիտարկումների միջոցով, իսկ դիտարկումները իրականացվելու են Կառավարության կողմից հաստատված դիտարկման ստուգաթերթով։
Նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված է նաև, որ տարեկան ծրագրով նախատեսված դիտարկումները իրականացվելու են Կառավարության որոշմամբ հաստատված մեթոդաբանության հիման վրա կազմված և տեսչական մարմնի ղեկավարի կողմից հաստատված դիտարկման տարեկան ծրագրին համապատասխան:
Այսպիսով, որպեսզի առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը հնարավորություն ստանա տարեկան ծրագրով դիտարկումներ իրականացնել, պետք է հաստատվի համապատասխան ծրագիրը կազմելու մեթոդաբանությունը:
- Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունման նպատակն է հաստատել անձի ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ իրականացվող դիտարկումների տարեկան ծրագրի կազմման մեթոդաբանությունը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կապահովի անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում դիտարկումների համար վերահսկման ենթակա սուբյեկտների առավել թիրախային ընտրությունը:
- Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագծի ուղղակի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:
- Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Обсуждалось
17.10.2025 - 02.11.2025
-
Тип
Pешение
-
Область
Инспекционная система
-
Министерство
Аппарат Премьер-министра
Просмотры 730
Принт