Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2026/2027 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Արևհատ Քոլայան 16.10.2025 00:17:13

Նախագիծը, անկասկած, կենսական նշանակություն ունեցող իրավական ակտ է։ Առաջարկում եմ Կառավարության որոշման նախաբանական մասը լրացնել և հենց որոշման տեքստում ավելացնել նոր կետ, որը կօրինականացնի բացառությունը։ Որոշման տեքստում ավելացնել նոր՝ 1.1. կետ. «1.1. Սահմանել, որ պետական զարգացման գերակայություններից ելնելով՝ մանկավարժական կադրերի պատրաստման առանձին կրթական ծրագրերի համար, Կառավարության սույն որոշմամբ կարող է սահմանվել մեկ մրցութային քննություն՝ որպես բացառություն»։

Ընդունվել է ի գիտություն։ Կարգավորումը նպատակահարմար չէ ներառել սույն որոշման նախագծի տեքստում, սակայն այն նախատեսվում է ամրագրել հեռական ուսուցմամբ ընդունելության կանոններում։

2 Արևհատ Քոլայան 16.10.2025 00:17:13

Առաջարկում եմ փոխարինել ծանոթագրության 62-րդ կետի ձևակերպումը հետևյալով. «62) ◇ նշանով նշված կամընտրական առարկաների դեպքում, մրցութային հավասար միավորների պարագայում, առավելությունը տրվում է այն դիմորդին, ով հանձնել է ցանկում առաջինը նշված քննական առարկան»։

Նշված առաջարկի բովանդակությունն արդեն արտացոլված է ՀՀ Կառավարության 2012թ․ ապրիլի 25-ի N-597-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգում (76-րդ հոդվածի 4-րդ մաս)։

3 Գեղեցիկ Վարդանյան 20.10.2025 19:04:38

Առաջարկում եմ 1)Թարմացնել մասնագիտությունների ցանկը՝ ներառելով ժամանակակից և պահանջված ուղղություններ։ 2)Ընդունելության քննությունները ձևավորել այնպես, որ գնահատեն ոչ միայն գիտելիքը, այլ նաև տրամաբանական ու ստեղծագործական մտածողությունը։ 3)Հնարավորություն տալ բուհերին առաջարկել նոր միջառարկայական ծրագրեր՝ հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջները։ Այս փոփոխությունները կօգնեն, որ բուհ ընդունվեն այն դիմորդները, ովքեր ունեն իրական կարողություններ և հետաքրքրություն ընտրված մասնագիտության նկատմամբ։

Ընդունվել է ի գիտություն։ 1) Բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներով, այդ թվում՝ Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքի ընդունմամբ պայմանավորված, նախատեսվում է նաև կրթական ծրագրերի խոշորացման և բովանդակության արդիականացման հարցը։ 2) Առաջարկը փոխկապակցված է հանրակրթության պետական նոր չափորոշիչների ներդրման գործընթացի հետ, որոնցով սահմանված գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատումը ընկած են նաև բուհական ընդունելության համար նախատեսված թեստերի բովանդակությն մեջ։ Միաժամանակ, հարկ է նշել, որ բուհական ընդունելության նոր սկզբունքներ են սահմանված Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքում։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում գործող լիցենզավորված բուհում կամ բուհի մասնաճյուղում բակալավրի կրթական ծրագրով ընդունելության համար պարտադիր են «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից արտաքին գնահատման առնվազն «լավ» գնահատականին համարժեք գնահատականով վկայագրերը (ներդրվելու է 2029-2030 ուստարվանից): 3) ՀՀ կառավարության գործող 2014թ․ N-1191-Ն հաստատված մասնագիտությունները և որակավորումները և դրանցից բխող առանձին կրթական ծրագրերը արդեն իսկ ներառում են միջոլորտային բովանդակություն՝ միտված աշխատաշուկայի արդի պահանջներին։ Նոր միջառարկայական ծրագրերի նախատեսումը կդիտարկվի հընթացս բարեփոխումների շրջանակում, այդ թվում նաև բուհերի, գիտական կազմակերպությունների կամ արդյունաբերական կազմակերպությունների հետ համագործակցությամբ համատեղ կրթական ծրագրերի ներդրմամբ։

4 Սիրարփի Ղանդիլյան 22.10.2025 00:05:40

Առաջարկվում է մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկի հաստատման գործընթացում ներդնել ոլորտային նախարարությունների, գործատուների և բուհերի համակարգված համագործակցության մեխանիզմ, որպեսզի հաստատվող մասնագիտությունների և քննությունների ցանկը լիարժեք արտացոլի ժամանակակից կրթական առաջնահերթությունները և աշխատաշուկայի իրական պահանջարկը։

Ընդունվել է ի գիտություն։ Ներկայացված ցանկը ձևավորվել է նաև առաջարկով նկարագրված համագործակցային սկզբունքով։

5 Սիրարփի Ղանդիլյան 22.10.2025 00:07:34

Նպատակահարմար է մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը կազմել այնպես, որ այն ապահովի շարունակական կապ դպրոցական կրթական ծրագրերի և բուհական պահանջների միջև։ Կարևոր է, որ դպրոցում ուսուցանվող առարկաների բովանդակությունը և քննությունների ձևաչափը համահունչ լինեն ընդունելության պահանջներին՝ թույլ տալով աշակերտներին ցուցադրել ոչ թե մեխանիկորեն ստացած գիտելիք, այլ իրական կարողություններ ու հմտություններ։

Ընդունվել է ի գիտություն։ Բարձրագույն կրթության և հանրակրթության ոլորտի բարեփոխումներն ընթանում են զուգահեռ՝ ապահովելով բուհական ընդունելության գործընթացի կապը հանրակրթության պետական նոր չափորոշիչների ներդրման հետ, որոնցով նախատեսված է գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման նոր բովանդակություն։

Միաժամանակ, հարկ է նշել, որ 2029-2030 ուստարվանից կմեկնարկի Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքով սահմանված բուհական ընդունելության նոր կարգ։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում գործող լիցենզավորված բուհում կամ բուհի մասնաճյուղում բակալավրի կրթական ծրագրով ընդունելության համար պարտադիր են «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից արտաքին գնահատման առնվազն «լավ» գնահատականին համարժեք գնահատականով վկայագրերը։

6 Լիլյա Հարությունյան 30.10.2025 14:41:11

ՀՀ Կոտայքի մարզի «Վերին Պտղնիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի քիմայի և կենսաբանության ուսուցիչ Լիլյա Հարությունյան

 

Որոշումն ինքնին անհրաժեշտ և ողջունելի է, քանի որ ապահովում է համակարգվածություն և կանխատեսելիություն բուհական ընդունելության գործընթացում։ Սակայն արդյունավետության համար կարևոր է, որ մասնագիտությունների և քննությունների ցանկի ձևավորումն իրականացվի գիտական, կրթական և գործատու համայնքների համագործակցությամբ՝ պահպանելով բուհերի ակադեմիական ազատությունը և զարգացումն ապահովող ճկունությունը։

Դիտել կցված փաստաթուղթը

Ընդունվել է ի գիտություն։ Ներկայացված ցանկը ձևավորվել է նաև առաջարկով նկարագրված համագործակցային սկզբունքով։

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: