«Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 137-րդ հոդվածի առաջին և երկրորդ պարբերությունները փոփոխել և շարադրել հետևյալ խմբագրությամբ․
|
«Հոդված 137. |
Անտոմս երթևեկելը |
Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտով անտոմս երթևեկելը առաջացնում է տուգանքի նշանակում`
տեղական հաղորդակցության գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով.
միջազգային հաղորդակցության գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասունապատիկի չափով:
Տուգանքի վճարումը ուղևորին չի ազատում երթևեկության արժեքը վճարելուց»:
«Հոդվածը 2․ Օրենսգրիրքը լրացնել նոր 226․1-րդ հոդվածով հետևյալ բովանդակությամբ․
Հոդված 226.1 Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտով անտոմս երթևեկելու համար տուգանք նշանակող մարմինը․
Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտով անտոմս երթևեկելու համար տուգանք է նշանակում երկաթուղային ենթակառուցվածքի կառավարիչը կամ երկաթուղային շարժակազմի օպերատորը, որի համար կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
Հոդված 3. Անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
- Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են օրենքի փոփոխությունները և լրացումներն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում։
-
Обсуждалось
14.10.2025 - 30.10.2025
-
Тип
Закон
-
Область
Транспорт
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 732
Принт