«Մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կնքված և շարունակվող աշխատանքային պայմանագրերի թվային համակարգ մուտքագրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Սաթենիկ Գասպարյան 15.10.2025 12:11:14 | «Մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կնքված և շարունակվող աշխատանքային պայմանագրերի թվային համակարգ մուտքագրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ներկայացնում եմ իմ ներքոնշյալ առաջարկությունները. 1. Կարգի 9-րդ կետում նշված են աշխատանքային պայմանագրում պարտադիր և ոչ պարտադիր լրացման դաշտերը: Պարտադիր լրացման դաշտերից է նաև «աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվող հավելումները, հավելավճարները, լրավճարները.»: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության համաձայն՝ աշխատավարձը ներառում է հիմնական աշխատավարձը և գործատուի կողմից աշխատողին իր կատարած աշխատանքի դիմաց տրված լրացուցիչ աշխատավարձը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերության համաձայն՝ լրացուցիչ աշխատավարձը սույն օրենսգրքով, օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով, գործատուի իրավական ակտով սահմանված հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումներն են: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ պարբերության համաձայն՝ լրավճարը, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով նախատեսված կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և չափերով հիմնական աշխատավարձից, հավելումից, հավելավճարից և պարգևատրումից բացի, աշխատողին վճարվող ցանկացած ձևի վարձատրությունն է: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ աշխատողի աշխատավարձը կախված է աշխատողի որակավորումից, աշխատանքի պայմաններից, որակից, քանակից, բարդությունից: Նշվածից հետևում է, որ լրավճարը դա լրացուցիչ աշխատավարձ է, որը պարտադիր չէ, որ նախատեսված լինի աշխատանքային պայմանագրոով ու սահմանվի ամեն ամիս կամ հենց աշխատանքի ընդունվելուց: Գործատուն, իր հայեցողությամբ, կարող է երբ և որքան ցանկանա լրավճար վճարել ցանկացած աշխատողի, և լրավճար չվճարելու համար աշխատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ: Օրինակ՝ գործող աշխատանքային պայմանագիրը համակարգ ներմուծելու օրը (ամիսում) աշխատողին տրվում է լրավճար, սակայն հաջորդ ամիս այլևս չի տրվելու (գործատուն անհատական իրավական ակտով սահմանել է կոնկրետ ժամանակահատված), իսկ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի էլեկտրոնային եղանակով իրականացվելու են միայն աշխատանքային պայմանագրի կնքման, պայմանագրում փոփոխություններ կատարելու և աշխատանքից ազատման հետ կապված գործողություններ: Այս պարագայում կարծում եմ անհրաժեշտություն չկա պարտադիր նշել լրավճարի մասին, իսկ եթե, այնուամենայնիվ, օրենսդիրը գտնում է, որ լրավճարը պարտադիր պետք է նշվի, ապա անհրաժեշտ է այլ կարգավորումներ ևս սահմանվեն, որպեսզի ոչ միայն նախագծի ընդունմամբ ներկայացվող ակնկալվող արդյունքն արդարացված լինի, այլ նաև աշխատողի մոտ էլ թյուր տեղեկություն չլինի իր աշխատավարձի վերաբերյալ՝ լրավճարի մասով, և գործատուն ստիպված չլինի յուրաքանչյուր աշխատողի վերը նշված հիմնավորումները ներկայացնել: 2. Հաշվի առնելով, որ Կարգի 11-րդ կետով հղում է կատարվում Կարգի 9-րդ կետի 18-րդ ենթակետին, իսկ 19-րդ կետով նույն կետի 1-3-րդ ենթակետերին, ուստի անհրաժեշտ է 9-րդ և 19-րդ կետերի ենթակետերը համարակալել: |
Առաջին առաջարկը չի ընդունվել։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ ենթակետի համաձայն՝ աշխատանքային պայմանագրում նշվում են աշխատողներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրվող հավելումները, հավելավճարները, լրավճարները: Պետական կամ տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմին, պետական կամ համայնքային կազմակերպություն կամ հիմնարկ չհանդիսացող կազմակերպություններում ցանկության դեպքում, որպես այլ պայման, աշխատանքային պայմանագրում կարող են նշվել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված լրավճարները. Վերոգրյալից ելնելով՝ տեղեկացնում ենք, որ աշխատանքային պայմանագրում անհրաժեշտ է նշել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրվող լրավճարները (օրինակ, ՀՀ կառավարության 02.10.2015 N 1222-Ն որոշմամբ սահմանված լրավճարները), իսկ մասնավոր կազմակերպությունները, ցանկության դեպքում, որպես այլ պայման, կարող են նշել նաև ՀՀ օրենսդրությամբ չնախատեսված լրավճարները։ Այսինքն, այն դեպքերում, երբ սահմանված չէ լրավճարի տրամադրման կարգ և չափ, պարտադիր չի աշխատանքային պայմանագրում ներառել այդ պայմանը։ Երկրորդ առաջարկն ընդունվել է ի գիտություն, նշված կետերը համարակալված են։ |