«Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ մոնիտորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » « » 2025 թվականի N « - Ն »
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ մոնիտորինգի իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի գործարկմանը հաջորդող օրվանից։
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
|
|
« »________2025թ
ք. Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2025թ․ ________-Ն որոշման
ԿԱՐԳ
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
- Սույն կարգը սահմանում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ մոնիտորինգի իրականացման հետ կապված հարաբերությունները։
- Մոնիտորինգն իրականացվում է բնակչության պետական ռեգիստր տվյալներ ներկայացնող մարմինների կողմից պարտադիր մուտքագրման ենթակա տվյալների բացակայման կամ թերի կամ սխալ մուտքագրման դեպքերը հայտնաբերելու, դրանց մասով նշված մարմիններին ուղղորդումներ ներկայացնելու, բնակչության պետական ռեգիստրի տվյալների անվտանգությունը, տվյալների ամբողջականությունը, գաղտնիությունը ու հասանելիությունը ապահովելու, բնակչության պետական ռեգիստրի գործունեության հետ կապված խախտումները հայտնաբերելու և դրանք վերացնելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու նպատակով։
- Մոնիտորինգը ընդգրկում է հետևյալ ուղղությունները՝
1) տվյալների որակ՝ բացակայող կամ թերի կամ սխալ մուտքագրված տվյալների հայտնաբերում․
2) տեխնիկական համապատասխանություն՝ համակարգերի և ծառայությունների գործարկման պատշաճության և փոխգործելիության ստուգում․
3) խնդիրների արձագանքում՝ չարտոնված մուտքի, արտահոսքի կամ համակարգային խախտումների արձանագրում ու վերլուծություն։
- Մոնիտորինգի իրականացնման շրջանակներում միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմինը իրականացնում է՝
1) ամենօրյա ավտոմատացված և վերլուծական ուսումնասիրություններ բնակչության պետական ռեգիստրում տվյալների մուտքագրման, տեղեկությունների թարմացման, պահպանման ու պաշտպանության գործընթացների նկատմամբ՝ տվյալների մուտքագրման լոգերի, թարմացումների պատմության, սխալների (error logs) ուսումնասիրությամբ․
2) ապահովում է բնակչության պետական ռեգիստրի տվյալների անվտանգությունը՝ մուտքի իրավունքի մշտադիտարկման, անսովոր գործունեության հայտնաբերման միջոցով․
3) ուսումնասիրում է բնակչության պետական ռեգիստրում տվյալներ ներկայացնող մարմինների աշխատանքը՝ ապահովելու տվյալների ներկայացման ձևաչափին վերաբերող պահանջների պահպանվածությունը, տվյալների մուտքագրման ժամանակագրությունն ու ամբողջականությունը․
4) ապահովում է տվյալների սուբյեկտների իրավունքների ապահովման ուսումնասիրություն վերջինիս վերաբերյալ տվյալների ուղղման, հեռացման և դրանց հասանելիության սահմանափակման (եթե առկա է տվյալներին հասանելիության չարտոնված դեպք) միջոցով․
5) հայտնաբերում է բնակչության պետական ռեգիստրի գործունեության հետ կապված խախտումները և տվյալներ ներկայացնող մարմիններին առաջարկներ է ներկայացնում դրանց վերացման ուղղությամբ.
6) հետևում է բնակչության պետական ռեգիստրի և այլ տվյալների շտեմարանների միջև տվյալների փոխանակման գործընթացների պատշաճ իրականացմանը՝ ապահովելով դրանց օրինականությունն ու անվտանգությունը.
7) իրականացնում է օրենքով և սույն կարգով նախատեսված այլ լիազորություններ։
- Մոնիտորինգի շրջանակում իրականացվում է՝
1) մոնիտորինգի իրականացման ձևաչափի քննարկում տվյալներ ներկայացնող մարմնի հետ.
2) անհրաժեշտ փաստաթղթերի, նյութերի և այլ տեղեկությունների ստացում.
3) ստացված փաստաթղթերի, նյութերի և այլ տեղեկությունների որակական ու քանակական վերլուծություն և մոնիտորինգի գործընթացի փաստաթղթավորում.
4) տվյալներ ներկայացնող մարմիններին ուղղորդումների ներկայացում, խորհրդատվական բնույթի ցուցումներ կամ պարզաբանումների տրամադրում։
- Մոնիտորինգը ներառում է՝
1) պարբերական և նպատակային մոնիտորինգի ծրագրերի կազմումը․
2) համագործակցություն տվյալներ ներկայացնող մարմինների հետ (խորհրդատվություն, ուսուցում)․
3) փաստաթղթային և տեխնիկական ստուգում․
4) որակական և քանակական վերլուծություն․
5) արդյունքների ամփոփում։
- Մոնիտորինգի արդյունքներով կազմվում է հաշվետվություն, որն ուղարկվում է ներքին գործերի բնագավառում կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին, ինչպես նաև տվյալներ ներկայացնող մարմնին՝ խորհրդատվական ցուցումներով։
- Բնակչության պետական ռեգիստրի կառավարիչը իր նախաձեռնությամբ կարող է իրականացնել արտահերթ մոնիտորինգ՝
1) բողոքների հիման վրա․
2) խախտումների կասկածի դեպքում․
3) ռիսկի վերլուծության արդյունքներով։
- Մոնիտորինգի բոլոր տվյալները, արձանագրությունները և հաշվետվությունները պահպանվում են 3 տարի ժամկետով, որից հետո «Արխիվային գործի մասին» օրենքի համաձայն արխիվացվում են թվային արխիվային պահոցում ։
-
Обсуждалось
09.10.2025 - 24.10.2025
-
Тип
Pешение
-
Область
Государственная служба
-
Министерство
Министерство внутренних дел
Просмотры 708
Принт