«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Արմեն Մելքոնյան 11.10.2025 04:29:57 | Կրթական քաղաքականության տեսանկյունից Թեև 40-79 կրեդիտ ունեցող անձանց ատեստավորման մասնակցության իրավունքը կարող է ընդլայնել մասնագետների ներհոսքը, այնուամենայնիվ, անհրաժեշտ է ապահովել, որ բուհական կրթությունը և մասնագիտական պատրաստվածությունը լինեն համարժեք ուսուցչի որակավորման պահանջներին։ Առանց համապատասխան մեթոդական և մանկավարժական պատրաստության՝ նման մասնագետների ներգրավումը կարող է վտանգել կրթության որակը։ Առաջարկ. Նախքան ատեստավորման մասնակցությունը, նախատեսել պարտադիր կարճաժամկետ վերապատրաստում (օր.՝ մանկավարժական հոգեբանություն, դասավանդման մեթոդաբանություն, գնահատում)։ | Առաջարկը սույն կարգի կարգավորման առարկա չէ: | |||
| 2 | Արմեն Մելքոնյան 11.10.2025 04:33:32 | Կառավարման և թափանցիկության տեսանկյունից Դիտարկում. Բուհերի կողմից ներկայացվող կրեդիտների տեղեկանքների հավաստիության վերահսկումը կարող է բարդ լինել՝ հաշվի առնելով տարբեր բուհերի տարբեր չափորոշիչները։ Առաջարկ. Սահմանել միասնական ձևաչափ բուհական տեղեկանքների համար և մշակել տվյալների փոխանակման էլեկտրոնային միասնական հարթակ՝ նվազեցնելու փաստաթղթերի չարաշահման կամ տարբեր մեկնաբանությունների ռիսկը։ | Սույն կարգի կարգավորման առարկա չէ: | |||
| 3 | Արևհատ Քոլայան 15.10.2025 23:15:23 | Առաջարկում եմ Որոշման հավելվածի 6-րդ կետի նախագծով առաջարկվող խմբագրությունը շարադրել հետևյալ կերպ՝ ավելացնելով հաճախականությունը և ներդնելով անհապաղ ծանուցման սկզբունքը։ «6. Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ չգտնվելու հանգամանքը ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի կողմից էլեկտրոնային ինքնաշխատ եղանակով հաստատվում է հետևյալ կարգով՝ 1) Տվյալների փոխանակումն իրականացվում է շարունակական հիմունքով, որի արդյունքում նախկինում Հայաստանի Հանրապետությունից բացակայող գրանցված, պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխայի՝ Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու դեպքում էլեկտրոնային ենթահամակարգում անհապաղ ձևավորվում է համապատասխան ծանուցում՝ ուղղորդման գործընթաց սկսելու համար։ 2) Ի լրումն սույն կետի 1-ին ենթակետի, պաշտոնական վիճակագրության և ամփոփ հաշվետվությունների նպատակով, յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ էլեկտրոնային ենթահամակարգում ինքնաշխատ ձևավորվում է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր կրթությունից դուրս գտնվող երեխաների ամփոփ թարմացված ցանկը»։ |
Շնորհակալություն: |
|||
| 4 | Մարինե Հովհաննիսյան 17.10.2025 20:18:26 | Գնահատում ենք, որ նախագիծը նպատակային է, արդիական և ուղղված է <<ոչ մի երեխայի պարտադիր կրթությունից դուրս չմնալու>> սկզբունքի ապահովմանը: Առաջարկվում է ընդգծել, որ փոփոխությունը ոչ միայն աջակցում է կրթական ռազմավարության նպատակներին, այլև բարձրացնում է տվյալների մշակման արագությունն ու գործընթացի արդյունավետությունը: | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 5 | Աննա Մեհրաբյան 17.10.2025 23:21:33 | Առաջարկվում է՝ Նախագծով նախատեսել, որ համայնքներում, որտեղ առկա են ազգային փոքրամասնության խոշոր խմբեր կամ կրթությունից դուրս մնալու բարձր ռիսկ ունեցող երեխաներ, սահմանվի կրթական և համայնքային պատասխանատու, որը կաշխատի ընտանիքների հետ՝ խթանելով երեխաների կրթության շարունակականությունը և կանխելով գենդերային կարծրատիպերից բխող ուսումից հրաժարվելու դեպքերը։ |
Շնորհակալություն, Ձեր առաջարկը սույն նախագծի կարգավորման առարկա չէ: |
|||
| 6 | Անի Մկրտչյան 19.10.2025 21:50:49 | Առաջարկվող տեխնիկական լուծումը ուղղված է համակարգային արդյունավետության բարձրացմանը, որն ուղղակիորեն կծառայի որոշման գերագույն նպատակին՝ ապահովել ՀՀ բոլոր երեխաների կրթության իրավունքը և նրանց կրթական գործընթացում ներգրավվածությունը։ Որոշումը ողջունելի է և պետք է շուտափույթ կյանքի կոչվի։ | Շնորհակալություն: | |||
| 7 | Աշխեն Սարգսյան 21.10.2025 19:43:01 | Նախագծով առաջարկվող տեխնիկական լուծումը ողջունելի է, քանի որ այն կնվազեցնի ադմինիստրատիվ բեռը, կբարձրացնի տվյալների փոխանցման արագությունն ու ճշգրտությունը։ |
Շնորհակալություն: |
|||
| 8 | Սիրարփի Ղանդիլյան 22.10.2025 00:02:49 | Առաջարկվում է նախագծով նախատեսված ավտոմատացված տվյալների փոխանցման լուծման ներդրմանը զուգահեռ սահմանել նաև տվյալների անվտանգության, գաղտնիության և վավերականության ապահովման հստակ մեխանիզմներ՝ իրավական հիմքերով կարգավորելով ԿՏԱԿ-ի և սահմանային էլեկտրոնային համակարգերի փոխգործակցության շրջանակները։ Այս ձևաչափը կնվազեցնի վարչարարական բեռը, կբարձրացնի տվյալների մշակման արդյունավետությունը և կապահովի տեղեկատվական հոսքերի ամբողջական վերահսկելիություն։ |
Շնորհակալություն: |
|||
| 9 | Լուսինե Պարոնյան 22.10.2025 01:28:22 | Առաջարկվող փոփոխությունը ողջունելի է։ Համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի, մասնավորապես՝ հդվ․ 2, 6, 18 կետ 7, հդվ․ 36,37-ի առաջարկվող փոփոխությունն ուղղված է ՀՀ երեխաների կրթության ապահովման, կազմակերպման և վերահսկման գործընթացները առավել արդյունավետ դարձնելուն։ Այն միտված է սովորողների հաճախելիության օպերատիվ վերահսկման համակարգային արդյունավետության բարձրացմանը։ Առաջարկվում է՝ Տարեկան երեք անգամ՝ սովորողների արձակուրդներին հաջորդող ամսվա վերջին օրը, ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգն էլեկտրոնային ինքնաշխատ եղանակով հաստատում է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ չգտնվելու հանգամանքը։ Ստացված տվյալների հիման վրա էլեկտրոնային ենթահամակարգում համապատասխանաբար այդ ամիսների վերջին օրվա դրությամբ ինքնաշխատ ձևավորվում է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր կրթությունից դուրս գտնվող երեխաների թարմացված ցանկը։»: |
Շնորհակալություն: |