«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 306-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 306-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Հայտարարատու պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անդամների հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1835-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 306-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված հավելվածում անհրաժեշտություն է առաջացել հայտարարատու պաշտոնատար անձի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի, նրա ընտանիքի անդամի գույքի, եկամուտների և ծախսերի տարեկան հայտարարագրում, ինչպես նաև հայտարարատու պաշտոնատար անձի՝ պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի, նրա ընտանիքի անդամի գույքի և եկամուտների և հայտարարատու պաշտոնատար անձի՝ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի, նրա ընտանիքի անդամի գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրերում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալներում կատարել լրացումներ և փոփոխություններ, որոնք բխում են ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 29-ին ընդունված ՀՕ-174-Ն օրենքի դրույթներից։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը.
Որոշման նախագծով առաջարկվում է հայտարարատու պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անդամների հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալներում կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնք վերաբերում են կրիտոակտիվներին, ինչպես նաև լրացուցիչ հրապարակային տեղեկություններին։
Մասնավորապես, համապատասխան հայտարարագրերի ձևանմուշներում լրացվել են կրիպտոակտիվների, այդ թվում նաև՝ փաստացի տիրապետվող կրիպտոակտիվների հայտարարագրման համար անհրաժեշտ նոր բաժիններ, որոնցում լրացման ենթակա տվյալների համար անհրաժեշտ է ապահովել նաև հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը։
Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 102-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 29-ին ընդունված N 666-Ն որոշմամբ, ի թիվս այլնի, որոշմամբ սահմանված հավելվածներով հաստատված հայտարարագրեր ի վերջում լրացվել է «Լրացուցիչ հրապարակային տեղեկություններ» դաշտը, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել նաև սահմանել այդ դաշտում լրացվող տվյալների հրապարակման (տրամադրման) ենթակա լինելը:
3․Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից և նպատակ է հետապնդում ապահովել ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 29-ին ընդունված ՀՕ-174-Ն օրենքի դրույթների կիրարկումը։
4․Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք.
Նախագիծը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից:
5․Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ.
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6․Ակնկալվող արդյունքը.
Առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն ապահովել ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 29-ին ընդունված ՀՕ-174-Ն օրենքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 306-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունների կիրարկումը՝ հայտարարատու պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անդամների հայտարարագրում ներառված հրապարակման ենթակա տվյալները հաստատելով ստեղծել հնարավորություն հայտարարատուների համար օրենքով պահանջվող տվյալները հայտարարագրելուց հետո դրանց հրապարակայնությունն ապահովելու համար։
-
Обсуждалось
08.10.2025 - 24.10.2025
-
Тип
Pешение
-
Область
Юстиция, Борьба с коррупцией, Публичная служба
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 1336
Принт