Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Արփինե Եղիկյան 23.05.2018 14:23:27 Իրավախախտման համար պատասխանատվությունից ազատելու յուրաքանչյուր դեպք, մի կողմից ունի բարի ու մարդկանց ֆինանսական բեռը թեթևացնելու նպատակ, մյուս կողմից, որպես կանոն, առաջացնում է առավել պատասխանատու, օրինապահ և պարտավորությունը ժամանակին կատարած քաղաքացիների դժգոհությունը՝ վերջիններիս կողմից ընկալվելով որպես անարդարության դրսևորում, քանի որ միշտ չէ, որ անձը պարտավորությունը չի կատարում սոցիալական վատ պայմանների պատճառով, և միշտ չէ, որ պարտավորությունը կատարած անձը գտնվում է սոցիալապես ավելի ապահով վիճակում, քան չկատարողը: Նույն իրավիճակը կար, երբ 2012թ. հողի հարկի և գույքահարկի վճարման պարտավորությունը չկատարած անձանց ազատեցին չվճարված գույքահարկի և հողի հարկի վճարման պարտականությունից: Արտոնության ծավալի մասին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2015 թ. դեկտեմբերի 21-ի ՀՕ-178-Ն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի մոտեցումը համարում եմ առավել ընդունելի, որը նախատեսում է, օրինակ, տուգանքը որոշակի ժամկետում վճարելու (վճարված լինելու) դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին ազատել վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասը վճարելու պարտականությունից: Կարելի է սահմանել ավելի մեղմ տարբերակ, օրինակ՝ որոշակի ժամկետում տուգանքը վճարելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին ազատել տուգանքի մի մասի վճարումից: Նման միջանկյալ տարբերակի ընտրությունը, կարծում եմ, կմեղմի տուգանքը վճարած և չվճարած անձանց միջև «անհավասարությունը»: Ժամկետի մասին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2015 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-178-Ն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված «արտոնությունն» արդեն ընդգրկում է 2012թ.-2016թ. հունվարն ընկած ժամանակահատվածում զանցանք կատարած անձանց շրջանակը /անկախ արտոնության ծավալից/: Նախագիծը առաջարկվող տարբերակով ընդունվելու դեպքում կստացվի, որ նույն անձնաց երկու անգամ տրվում է հնարավորություն/արտոնություն՝ չվճարելու տուգանքները: Մյուս կողմից, որպես Նախագծի հիմնավորում նշվում է, որ տուգանքները չեն վճարվում` պայմանավորված երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր պայմաններով, և առաջարկվող նախագծում տուգանքի վճարումից ազատվում են մինչև 2018 թ. հունվարի 1-ը զանցածք կատարած անձինք: Երկրում տիրող սոցիալ-տնտեսական պայմանները նույն պատկերն ունեին մինչև 2018թ. ապրիլ-մայիս ամիսները: Հետևաբար, կարծում եմ, ժամկետի ավարտ կարելի է սահմանել եթե ոչ օրենքի ուժի մեջ մտնելու օրը / նախագծի հրապարակումից մինչ ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում ամենաթողությունից խուսափելու համար/, ապա գոնե մինչև 2018թ. ապրիլ/մայիս ամիսները, երբ երկրում իրավիճակ փոխվեց:
2 Էմիլ Հարությունյան 24.05.2018 14:12:47 Տվյալ նախագծով հող է նախապատրաստվում այլ քաղաքացիների համար չկատարել իրենց պարտավորությունները հետագայում զիջելու ակնկալիքով:
3 Էմիլ Հարությունյան 24.05.2018 14:12:47 պրն. Օսիպյանը իր խոսքում նշում է նաև վերջին դեպքերի օրերի մասին, սակայն նախագծում բացակայում է:
4 Տիգրան Հարությունյան 24.05.2018 14:36:33 Առաջարկում եմ տվյալ օրենքը կիրառել մասամբ՝ բոլոր վարորդներին ազատելով չվճարված տուգանքները վճարելու պարտականությունից կոնկրետ որևէ շեմը (օրինակ՝ 20.000 ՀՀ դրամ) գերազանցող մասով, որպեսզի անարդարության զգացում չառաջանա պարտաճանաչ վարորդների մոտ, իսկ մնացած վճարվելիք գումարները ( որոնք առաջացել են մինչև 01.01.2018թ.) ուղղել այն առաջնահերթ նշանակություն ունեցող ոլորտում առկա ֆինանսական խնդիրների լուծմանը, որը նպատակահարմար կգտնի Կառավարությունը: Հաշվի առնելով նոր Կառավարության կողմից ակնկալվելիք թափանցիկ գործունեությունը, կարծում եմ սա դրական կանդրադառնա բոլոր վարորդների վճարման պատրաստակամության վրա:
5 Grigor Aghanyan 24.05.2018 15:01:31 Առաջարկում եմ ներդնել «բալային համակարգ», որը թույլ կտա խախտումների արդյունքում բալերի զրոյացման դեպքում զրկվել վարորդական իրավունքից մի քանի տարով և պարտադիր վերահանձնել սահմանված քննությունները կրկին իրավունքի վկայական ստանալու համար։ Կարծում են բալային համակարգը չպետք է լինի Արփինե Հովհաննիսյանի կողմից քննարկման ներկայացվածի նման (100 միավոր, որը վերականգնվում է ամեն տարի), այլ ասենք 10 միավոր, որը վերականգնելու համար վարորդը պարտավոր է հաճախել դասընթացների և կրկին քննություն հանձնել։
6 Համբարձում Սանթրոսյան 24.05.2018 15:25:26 Եթե համաներվում է <<սոցիալապես անապահով>> անձանց վարչական իրավախախտումները, ուրեմն պետք է վերադարձվի բոլոր բարեխիղճ և պարտաճանաչ քաղաքացիների վճարած գումարները նույն պես, իսկ <<սոցիալապես անապահով>> կոչված վարորդներից գրեթե բոլորը հանդիսանում են տաքսի կամ երթուղային տրանսպորտի վարորդներ և համոզված եմ որ քաղաքացիների մեծ մասը ինձ հետ կհամաձայնի այն փաստով որ հենց նշված վարորդներն են խանգարում ճանապարհային երթևեկությանը ու ԱՊՊԱ-ների մեջ գերակշռող դեպքերում հենց այդ վարորդներն են մասնակից: Ես լինելով վարչական իրավախախտումների բարեխիխճ վճարող համամիտ չեմ այն մտքի հետ, որ նշված վարորդների վարչական իրավախախտումները պետք է համաներվեն:
7 Շմավոն Ավագյան 24.05.2018 15:56:48 Նախագիծը ողջունելի է, սակայն ներկայացնեմ որոշ նկատառումներ. Հիշյալ հոդվածներով կատարված իրավախախտներից մի մասը կատարվել են սոցիալապես առավել խոցելի խմբի մարդկանց կողմից և ոչ կանխամտածված, ու նմամն դեպքում կողմ եմ, սակայն խախտումների մի մասը կատարվել են այսպես ասած անբարեխիղճ և /կամ/ իրենց արտոնյալ շարքին դասող և բավական միջոցներ ունեցող անձանց կողմից, ովքեր ունենալով հնարավորություն չեն կատարել իրենց պարտավորությունները և նրանց մասով դեմ եմ: Ցանկալի կլիներ իհարկե ուսումնասիրվեր կատարված իրավախախտների հնարավորությունների սահմանը և նոր կիրառվեր համաներում, չնայած որ ծավալը բավականին մեծ է.
8 Շմավոն Ավագյան 30.05.2018 11:43:40 Ի լրումն, հայտնում եմ նաև, որ գիտեմ շատ դեպքեր, որ նույն անձի վերաբերյալ առկա են մեկ տասնյակից ավել չվճարված տուգանքներ, որոնց կողմից ոչ մի անգամ չեն վճարվել և չեն պատրաստվում վճարել/հիմնականում տաքսու և երթուղայինի վարորդներ, կան նաև անձինք, որոնք իրենց անվամբ չունենալով գույք հարկի կամ անհարկի կատարում են խախտումները և չեն վճարում/ ու նման անձանց նկատմամբ անհրաժեշտ է կիրառել այլ միջոցներ /ընդհուպ քրեական պատասխանատվություն-հանրային աշխատանքներ/: Իմ կարծիքով համաներում կարելի կիրառել հաշվի առնելով նաև այդ համգամանքը, ինչպես նաև վարչական իրավախախտման բնույթը /ինչպես կարելի համաներում կիրառել ոգելից խմիչք օգտագործած և այլն/
9 Շմավոն Ավագյան 31.05.2018 17:01:22 Ցանկանում եմ նաև նշել մեկ այլ տարբերակ և լուծում առկա խնդիրների համար: Նահրաժեշտ է ստեղծել բալային համակարգ` 1000 ՀՀ դրամը մեկ բալ, և սահմանել առավելագույն շեմ` 200 բալ և գերազանցելու դեպքում զրկել վարորդական իրավունքի վկայակնից, և նման դեպքում վարորդները կխուսափեն տուգանվելուց և տուգանվելու դեպքում վարորդական իրավունքից չզրկվելու համար ստիպված կվճարեն տուգանը:
10 Տիգրան Թունյան 24.05.2018 17:18:06 Առաջարկում եմ տուգանքների չվճարելու հետևանքով ավելացված մասի ներում: Նաև հրավիրում եմ ձեր ուշադրությունը այն փաստին, որ այդ չվճարված տուգանքների մեծ մասը միտումնավոր գրանցված են գույք ու եկամուտներ չունեցող անձաց վրա, դրանց վճարումից խուսափելու համար: Կարծում եմ վերջինն ավելի կարևոր հարց է:
11 Վահան Հարությունյան 24.05.2018 18:01:10 ՀՀ Սահմանդրության 28 հոդվածը նախատեսում է, որ բոլորը հավասար են օրենքի առջև: Եթե համաներումը տարածվի միմիայն վարչական տուգանքը չվճարած քաղաքացիների վրա, ապա դա ոչ միայն կխախտի Սահմանդրության հիշատակված հոդվածը, այլև կնշանակի բարեխիղճ և օրինապահ քաղաքացիներին բացասական ազդակ հաղորդել: Առաջարկությունս` համաներում սահմանելու պարագայում վերադարձնել բարեխիղճ քաղաքացիների կողմից այդ ժամանակահատվածի համար վճարված տուգանքերը:
12 Վասիլի Գևորգյան 24.05.2018 22:01:59 13 մլրդ դրամով վարչական խախտում կատարած և չվճարած քաղաքացիների սոցիալական վիճակը բարելավելու որոշումը չունի իր հետևում հետազոտություն և հենվում է մերկապարանոց ենթադրության վրա, որ այդ մարդիկ չեն կատարել վճարումներ այն պատճառով, որ չեն ունեցել գումար: Իսկ նրանք, ովքեր այդ գումարը հայթհայթել են և վճարել, այս պահից կարող են կասկածել, արդյոք ճի՞շտ էին վարվում բարեխիղճ գործելով, թե՞ պետք է այսուհետ իրենք էլ չվճարեն: Առաջարկում եմ նախագիծը մերժել, գանձել այդ գումարները և /համաձայն Ազգային Ժողովում հնչեցրած թվերի/ մեր թոշակառուների թոշակն ավելացնել ամսեկան երեք-չորս հազար դրամով:
13 Artyom Margaryan 25.05.2018 14:59:24 Համաներումը ճիշտ է։դրանից հետո բոլորը կսկսեն պատշաճ մուծել։Ես ներկա դրությամբ ունեմ 1000000 դրամի չափով տուգանք,և մոտ 3000000 դրամի վճարված։մի մոռացեք ,որ տուգանքների մոտ 50% անհիմն են։
14 Armen Vardanyan 25.05.2018 23:45:05 Դեմ արտահայտվողներից շատերը պնդում են, որ իբր այս օրենքով խախտվում են այն անձանց իրավունքները, ովքեր ժամանակին տուգանքները վճարել են: Այս տրամաբանությամբ եթե առաջնորդվենք, կստացվի, որ եթե մենք մեր պարտատերերին պարտքը զիջում ենք, խախտվում են այն անձանց իրավունքները, ովքեր մեր պարտքը ժամանակին բարեխղճորեն վճարել են: Չմոռանանք նաև, որ նման համաներում մի քանի տարի առաջ էլ է կիրառվել, և այն ժամանակ գրեթե դեմ արտահայտվողներ չկային: Իսկ հարկային պարտավորությունների գծով նման համաներման ակտեր բազմիցս են կիրառվել և դա ողջունելի է եղել, հետևաբար նմանատիպ ցանկացած ձեռնարկում պետք է ողջունենք, անկախ այն հանգամանքից, մենք դրանից շահ ունենք թե ոչ: Ես ընդամենը առաջարկում եմ <<2018 թվականի հունվարի 1-ը>> փոխարինել <<2017 թվականի դեկտեմբերի 31>>-ով:
15 Արա Առաքելյան 26.05.2018 15:30:19 Որպեսզի ինչ-որ չափով հիմնավորված լինի օրենքի հիմքում ընկած սոցիալական ուղղվածությունը, առաջարկում եմ այն կիրառել միայն այն դեպքում, երբ ավտոմեքենայի շուկայական արժեքը (կամ դրան համարժեք այլ ցուցիչ՝ մակնիշ, արտադրության տարեթիվ և այլն) չի գերազանցում որոշակի շեմը (օրինակ՝ 3000000 ՀՀ դրամը), այլապես անհասկանալի է, թե ինչպես կարող է մարդը համարվել սոցիալապես անապահով, եթե վարում է թանկանոց ավտոմեքենա:
16 Արա Առաքելյան 26.05.2018 15:30:19 Որպեսզի ինչ-որ չափով մեղմվի օրենքի կողմից անկարգապահության և երթևեկության կանոնների անտեսման խրախուսումը (քանի որ անհավատալի է, որ կարգապահ և երթևկության կանոններն իմացող ու դիտավորյալ չանտեսող վարորդը կարող է մեծ թվով տուգանվել), առաջարկում եմ որոշակի շեմից բարձր տուգանք (առանց տույժերը հաշվի առնելու) կուտակած վարորդների համար ոչ թե համաներում հայտարարվի, այլ փոխարենը (կամ որպես տուգանքները վճարելուն այլընտրանք) զրկեն վարորդական իրավունքից որոշակի ժամկետով: Ընդ որում ցանկալի է, որ գուգահեռ (կամ գոնե մոտ ապագայում) այլ օրենսդրական նախաձեռնությամբ այսուհետ որոշակի խախտումների դեպքում տուգանելու փոխարեն որոշակի ժամկետով զրկեն վարորդական իրավունքից: Նույն կոնտեքստում առաջարկում եմ համաներման ենթակա իրավախախտումների ցուցակը վերանայել և ցուցակից հանել կոպիտ խախտումները (Օրինակ՝ 124.3-ի 2-րդ մասը):
17 Աննա Կարապետյան 31.05.2018 11:45:26 Շատ ողջունելի որոշում է:Բայց կարելի էր համաներում կատարել մինչև 2018 թվականի ապրիլ մայիս ժամանակաշրջանը,որպեսզի պարտաճանաչ տուգանք վճարող վարորդներնել օգտվեին հնարավորությունից:Էդպես դժգոհությունները քիչ կլինեին:
18 Սերգեյ Ղահրամանյան 31.05.2018 13:10:59 Խնդրում եմ նախագծի մեջ ներառել դրույթ, որպեսզի հետաքննություն արվի, եթե կան վարորդներ որոնք յուրաքանչյուր տարվա մեջ 50.000 ՀՀ դրամից ավելի շատ խախտում էին արել, նրանց համար կազմակերպել վարորդական վկայականի ստացման քննություններ, այլապես իրենք չեն շտկվի
19 Սերգեյ Ղահրամանյան 31.05.2018 13:12:24 Առաջարկում եմ համաներման մեջ ներառել բոլոր տուգանքները, որոնք գտնվում են վիճարկման փուլում ՀՀ Վարչական, Վարչական Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարաններում:
20 Սերգեյ Ղահրամանյան 31.05.2018 13:15:14 Առաջարկում եմ դրույթ ավելացնել, եթե վարորդը ընդհանուր առմամբ կուտակել է 1 մլն դրամից ավելի տուգանք, ապա նրան զրկել վարորդական վկայականից, ցուցաբերել հոգեբանական օգնություն, այնուհետև օժանդակել, որպեսզի մեքենա վարել սովորի և հնարավորություն տրվի վարորդական վկայական ստանալու համար քննություն հանձնի:
21 Սերգեյ Ղահրամանյան 31.05.2018 13:43:33 Առաջարկում եմ համաներման մեջ ներառել բոլոր տուգանքները, որոնք գտնվում են վիճարկման փուլում ՀՀ Վարչական, Վարչական Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարաններում, իսկ փաստաբանական/իրավաբանական ծախսերը փոխհատուցել հայցորդներին խելամիտի սահմաններում:
22 Արամ Խաչատրյան 03.06.2018 14:37:18 Նախագիծը մշակողին առաջարկում եմ դիտարկել իրականացված վճարումներն ամբողջությամբ կամ մասսամբ (ասեննք վճարումների որոշ տոկոսը) կանխավճար դիտարկելու հնարավորությունը: Այսինքն, սույն իրավական ակտի ընդունումից հետո իրականացված խախտումների մասով հաշվարկվող տուգանքի գումարները հնարավոր կլինի հաշվանցել "համաներման ժամանակահատվածում" կայացված ակտերի մասով իրականացված վճարումների հաշվին:
23 Արտակ Մարտիրոսյան 04.06.2018 02:53:10 Հարգելի համաքաղաքացիներ, համաներման ինստիտուտը աշխարհի գրեթե բոլոր երկրներում գործում է. և գործում է շատ ակտիվ: Այստեղ չի կարող խոսք գնալ կողմնապահության կամ օրենքի ազդման հավասարության մասին: (Եթե չեմ սխալվում առաջին անգամ կիրառվել է Աթենքում): Ինչևէ, նախագիծը ողջունելի է հասարակության լայն շերտերում և դա առավել քան բնական է, քանզի տարիներ շարունակ վարորդների 100%-ը ճանապարհային երթևեկության կանոնների այս կամ այն հոդվածով նախատեսված խախտման համար վճարել է որոշակի (բավականին մեծ) գումար: Շատ ցավալի է, բայց սա վկայում է այն մասին, որ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ տարածքում չկա ԳԵԹ 1 (ՄԵԿ) վարորդ, ով կարողանում է վարել մեքենան կանոններով. Նույնիսկ ծիծաղելի է: Քնարկմանը մասնակցող անձանձ գրառումներում առավել հաճախ հանդիպում ենք նախագծին ԴԵՄ արտահայտվողների, որը անհասկանալի է` առավել ևս, երբ մատնացույց է արվում պարտաճանաչ վճարողների իրավունքները կամ նախագծի բարոյական կողմը: Նախագծի չընդունման պարագայում պարտաճանաչ վճարողի կյանքում սոցիալական կամ բարոյական որևէ փոփոխություն տեղի չի ունենում, իսկ ընդուման դեպքում այն ուղակիորեն դրական ազդեցություն է ունենում մեր հայրենակիցներից շատերի և բարոյահոգեբանական և ֆինանսական վիճակի բարելավման վրա: Խնդիր է, որ վարորդներից շատերն, իրենց նկատմամբ կիրառված տույժ տուգանքների մասին տեղեկացել են ինչ-որ ֆինանսական կազմակերպությունում կամ ինչ-որ բանկում գործարք կատարելու անհաջող փորձից հետո. Նույնիսկ ծիծաղելի է: Շատ են նաև դեպքերը, երբ քաղաքացու հաշվառման և փաստացի բնակության վայրերը չհամընկնելու դեպքում` չնայած որ վերջինս պատշաճ կերպով, նախապես` դիմումով, տեղեկացրած է եղել ՃՈ-ը, ստիպված է լինում վճարել նաև ԴԱՀԿ ծառայության դիմաց գանձվող վճարը: Անհասկանալի կերպով դատարանների կողմից ուղարկված նամակների 99%-ը հասնում են հասցեատերերին առանց որևէ խոչընդոտի. Նույնիսկ ծիծաղելի է: Համաձայնվենք` նման դեպքերը չափից շատ են: Չեմ բացառում նաև, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կշարունակեն չվճարել ապագայում: Եկեք հուսանք, որ մեր հասարակություննում նման մարդկանց թիվը շատ չէ և տարեց տարի ձգտելու է 0-ի: Շնորհակալ եմ ուշադրության համար:
24 Հայկ Ղազարյան 06.06.2018 01:08:25 Նաև հնարավորություն ստեղծել այն բարեխիղճ քաղաքացիների համար, ովքեր նախկինում վճարված ակտերի համար վճարել են և սահմանել վեցամսյա ժամկետ դատական ատյանում վիճարկելու այդ որոշումները և դրանով իսկ հնարավորություն կստեղծվի նախկինում վճարված անհիմն ակտերը ճանաչել ոչ իրավաչափ և գումարները ետ ստանալ: Դա նաև խրախուսական տարբերակ կլինի այն բարեխիղճ քաղաքացիների համար, որոնք վճարել են անհիմն ակտերի համար և թող արդար դատարանը որոշի այդ հին ակտերը իրավաչափ են եղել թե ոչ: Եթե ոչ իրավաչափ են եղել, ապա վարչական մարմինը գումարը ետ պետք է վերադարձնի քաղաքացուն: Եվ այդ վերադարձման պարտականությունը պետք է դրվի Սեքյուրիթի դրիմ ՍՊԸ-ի վրա: