ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
2025թ. ք. Հրազդան
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ, 85-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածով.
Հրազդան համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2026 թվականի բյուջեն` համաձայն հավելվածի :
2.Հրազդան համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձն ընդունել ի գիտություն:
3.Թույլատրել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարին՝ 2026 թվականի բյուջեի կատարման ընթացքում կատարել ավագանու որոշմանը չհակասող վերաբաշխումներ՝ բյուջեի 15 տոկոսի չափով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ս.ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
-
Обсуждалось
07.10.2025 - 01.12.2025
-
Тип
Pешение
-
Область
Финансовая, Местное самоуправление
-
Министерство
Котайкская область муниципалитет Граздана
Просмотры 922
Принт