ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Նախագծով նախատեսվում է կատարել փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության գործող որոշումներում՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց հանրակացարանային ֆոնդում անհատույց օգտագործման իրավունքով կացարանով ապահովման և հետագայում սեփականաշնորհման գործընթացը հստակեցնելու նպատակով։
Նախագիծը նպատակ ունի բացառել կարգավորումների կրկնությունը, սահմանել հստակ ժամկետներ և մեխանիզմներ շահառուների համար, ինչպես նաև ապահովել օրենքով սահմանված սեփականաշնորհման իրավունքի իրացման արդյունավետ ընթացակարգեր։
Նախագծի իրականացումը չի պահանջում լրացուցիչ ֆինանսական միջոցներ և համահունչ է կառավարության ռազմավարական ծրագրերին՝ ուղղված բնակարանային ապահովման խնդիրների լուծմանը։
-
Обсуждалось
07.10.2025 - 23.10.2025
-
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
-
Test
Просмотры 971
Принт