Добавить в избранное
««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Armen Avetisyan 30.09.2025 16:07:57 | Ներկայացված փոփոխությունները նախատեսում են նոր լիցենզավորման, որը կարող են ավելորդ բեռ դառնալ փոքր և միջին ձեռնարկությունների համար։ Սա հակասում է կառավարության կողմից հռչակված «բիզնես միջավայրի բարելավման» քաղաքականությանը։ Վերահսկողության գործառույթների ընդլայնումը առանց թվայնացված և թափանցիկ մեխանիզմների բարձրացնում է կոռուպցիոն ռիսկերը։ Առաջարկվում է նախագծերում հստակ ամրագրել հակակոռուպցիոն ապահովիչ մեխանիզմներ։ | ||||
| 2 | Արթուր Խաչիկյան 14.10.2025 15:51:08 | «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկում եմ՝ 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի՝ 1) նախագիծը լրամշակել, հաշվի առնելով ՀՀ կառավարության ս/թ հոկտեմբերի 2-ի նիսստում արդեն իսկ հավանության արժանացած և այդ օրենսդրական նախաձեռնությունը անհետաձգելի համարված «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, 2) նախագծում նախատեսել դրույթներ Արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրին հավատարմագրված անձանց հասանելիության (մուտքի) վերաբերյալ, ինչի արդյունքում էապես կբարելավվի Օրենքով սահմանված տեխնիկական անվտանգության տարեկան փորձաքննության անցկացման քանակը, կնվազեցվի փորձաքննություններից խուսափող շահագործողների և վթարների քանակները, 3) նախագծից հանել լիցենզավորման մասին դրույթները, ինչը հակասում է Հայաստանի վերափոխման 2050 ռազմավարությանը, Կառավարության 2021-2026թթ. Ծրագրին և այլն՝ տես սույն առաջարկությունների 3-րդ կետը․ 2. Միավորել և մեկ նախագծի տեսքով ներկայացնել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը․ 3. Քննարկումից հանել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որովհետև նախագծերի ընդունումը՝ 1) հակասում է Հայաստանի վերափոխման 2050 ռազմավարությանը, Կառավարության 2021-2026թթ. Ծրագրին և տնտեսության զարգացմանն ուղղված այլ ծրագրերին, «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքին ու այլ իրավական ակտերին․ 2) հակասում է տնտեսության զարգացմանը և ազատականացմանը, մենաշնորհների վերացմանն ու տնտեսվարող սուբյեկտների գործունեության խթանմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերին․ 3) ի չիք է դարձնում վերջին տասնամյակում ՀՀ կառավարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հավատարմագրման մարմնի ջանքերը, ընդունված բազմաթիվ իրավական ակտերն ու ներդրված միջոցներն ու ջանքերը։ Նախագծերի ընդունմամբ անհրաժեշտ կլինի վերանայել ԵԱՏՄ և Եվրոմիության շրջանակներում ՀՀ որդեգրած քաղաքականությունը, կատարել բազմաթիվ իրավական ակտերի ու ստանդարտների փոփոխություններ, ընդունել նոր ակտեր։ |