Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԵՆԻ ՏԵՍԱԿԻ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԵՆԻ ՏԵՍԱԿԻ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Անհրաժեշտությունը - «2025 թվականի Արենի տեսակի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Վայոց ձորի մարզում 2025 թվականին խաղողագործների կողմից արտադրված Արենի տեսակի խաղողի իրացման հարցում աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ։
  2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված օպերատիվ տվյալների համաձայն 2024 թվականին գինու արտահանման ծավալը կազմել է շուրջ 4․17 մլն լիտր, որը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է շուրջ 0․2 մլն լիտրով կամ 4 %-ով։ 2025 թվականի 8 ամիսներին գինու արտահանման ծավալը կազմել է շուրջ 2,5 մլն լիտր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է շուրջ 0․4 մլն լիտրով կամ 12․3 %-ով։

          Հարկ է նշել, որ գինու արտահանման հիմնական շուկան Ռուսաստանի Դաշնությունն է, որի մասնաբաժինը ընդհանուր արտահանման ծավալում կազմում է շուրջ 80 %։

          Գինու արտահանման ծավալների նվազումը պայմանավորված է արտահանման հիմնական շուկայում՝ ՌԴ-ում գինու ակցիզային հարկի փոփոխության արդյունքում իրացման արժեքի         բարձրացմամբ և բնակչության գնողունակության մակարդակի նվազմամբ։

     Գինու արտահանման ծավալների կրճատումով և նախորդ տարիներից կուտակված պատրաստի արտադրանքի մնացորդներով պայմանավորված զգալիորեն նվազել է խաղողի գինեմետ սորտերի՝ հատկապես Արենի տեսակի խաղողի նկատմամբ պահանջարկը, և տնտեսավարողները շահագրգռված չեն իրականացնել Արենի տեսակի խաղողի մթերումներ։ Վայոց ձորի մարզի տարածքում արտադրված խաղողի բերքի մթերման խնդիրը կարող է լուծվել այն կոնյակի սպիրտի արտադրության համար մթերելու միջոցով։ Ըստ Էկոնոմիկայի նախարարության և Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գնահատականների՝ անհրաժեշտ է աջակցել շուրջ 2000 տոննա Արենի տեսակի խաղողի մթերման հարցում։

     Վայոց ձորի մարզում արտադրված խաղողը, բերքատվության ցածր մակարդակով պայմանավորված, ունի բարձր ինքնարժեք և տարիների ընթացքում ձևավորված մթերման գինը կազմել է շուրջ 230 դրամ, իսկ կոնյակի սպիրտի արտադրության նպատակով մթերվող խաղողի մրցունակ գինը կազմում է մինչև 150 դրամ։

3.Կարգավորման նպատակը և բնույթը – Նախագծով առաջարկվում է 2025 թվականի Վայոց ձորի մարզում արտադրված Արենի տեսակի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման համար Արենի տեսակի խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին տրամադրել աջակցություն հետևյալ պայմաններով՝

    - Վայոց ձորի մարզից առնվազն 700 տոննա քանակությունը նվազագույնը 220 ՀՀ դրամով Արենի տեսակի խաղող մթերող տնտեսավարող սուբյեկտին մթերված խաղողի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար տրամադրել 70 ՀՀ դրամի չափով սուբսիդավորում,

     - 700 տոննա քանակի մեջ հաշվի չի առնվում և սուբսիդավորում չի տրամադրվում տնտեսավարող սուբյեկտին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող կամ հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) կողմից մշակվող հողատարածքներից մթերվող (գնվող) խաղողի համար։ 

    Նախագծով հաստատվում են նաև միջոցառման շրջանակներում տնտեսավարող սուբյեկտներին սուբսիդավորման տրամադրման ընթացակարգը և մթերվող Արենի տեսակի խաղողի փաստաթղթավորման և տեղեկատվության տրամադրման կարգը։

     Միջոցառման շրջանակներում Արենի տեսակի խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողների մթերման կետերում մթերումների գործընթացի մշտադիտարկումն առաջարկվում է կատարել մարզպետների աշխատակազմերի կողմից։

     Աջակցության տրամադրման առնվազն 700 տոննա շեմը որոշվել է այն տրամաբանությամբ, որ ծրագրից չկարողանան օգտվել գինու արտադրության նպատակով Արենի մթերող  տնտեսավարողները։

     4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք - Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից` Վայոց ձորի մարզպետի և Արենի համայնքի ղեկավարի առաջարկությունների հիման վրա:

     5 Ակնկալվող արդյունքը - Նախագծի ընդունման դեպքում տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն կունենան կոնյակի սպիրտի արտադրության նպատակով մթերելու Վայոց ձորի մարզի տարածքում արտադրված Արենի տեսակի խաղողը, որով կլուծվի Արենի տեսակի խաղողի մթերման հետ կապված խնդիրը։

     6 Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – Նախագծի ընդունման դեպքում, Վայոց ձորի մարզում արտադրված Արենի տեսակի խաղողի մթերման խնդրահարույց 2000 տոննան ամբողջությամբ մթերվելու դեպքում ցուցաբերվող աջակցության չափը կկազմի շուրջ 140․0 մլն դրամ։

     Միջոցառման իրականացման արդյունքում պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների տրամադրման անհրաժեշտությունը բացակայում է, իսկ առաջացող ֆինանսական պարտավորությունները նախատեսվում է իրականացնել Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող 1187-12004 Հայաստանի Հանրապետության ագրոպարենային ոլորտի սարքավորումների  լիզինգի  աջակցության ծրագրի համար 2025 թվականին հատկացված ֆինանսական միջոցների հաշվին՝ վերաբաշխում կատարելու միջոցով։

     7 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ – Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշումով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի Էկոնոմիկայի նախարարության բաժնի «9.4 Ագրոպարենային արտադրանքի իրացման և արտահանման խթանում» միջոցառման «Հումքի մթերման գործընթացին, կոնյակի ու կոնյակի սպիրտի արտահանմանն աջակցություն, ինչպես նաև գինեգործության ու կոնյակագործության արտադրության խթանման արդյունքում առաջիկա 5 տարիներին հումքի մթերման և թողարկվող արտադրանքի ծավալների ավելացում մինչև 50 %-ով» ակնկալվող արդյունքից (հղում՝  https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf, 226-րդ էջ)։

  • Обсуждалось

    30.09.2025 - 15.10.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1083

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: