Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ԿՈՆԿՈՒՐՍ ՄՈՆԴԻԱԼ ԴԵ ԲՐՅՈՒՍԵԼ 2026» ԳԻՆՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄՏԵՍ - ՄՐՑՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Մարինե Հովհաննիսյան 27.09.2025 23:09:10 Ծրագրային կառուցվածքում ավելացնել առանձին մոդուլ, որը կապահովի միջազգային փորձի փոխանցումը և հայկական գինեգործության ոլորտի կրթական զարգացումը։ ​Մոդուլի անվանումը ​«Գիտակրթական հարթակ և միջազգային վարպետության դասեր (Masterclasses)» ​Հիմնավորում ​Միջոցառմանը մասնակցում են 320 միջազգային փորձագետներ, այդ թվում՝ բարձր վարկանիշ ունեցող Masters of Wine-եր։ Այս ռեսուրսը պետք է օգտագործվի ոչ միայն գինու գնահատման, այլև հայկական ոլորտի մասնագետների կարողությունների բարձրացման համար։ Ներկայիս ծրագրում բացակայում է մեխանիզմը, որով կապահովվի այս գիտելիքի փոխանցումը և երկարաժամկետ կրթական ազդեցությունը։ ​Առաջարկություն • ​Վարպետության դասերի կազմակերպում. Ծրագրի ընթացքում նախատեսել 5-8 Masterclasses՝ անցկացվող միջազգային հեղինակավոր փորձագետների կողմից։ • ​Թեմատիկ կենտրոնացում. Դասերը պետք է կենտրոնանան հայկական ավանդական տեսակների (Արենի, Ոսկեհատ և այլն) միջազգային շուկայում ներկայացման լավագույն փորձի, ինչպես նաև գինեգործության ժամանակակից միտումների և տեխնոլոգիաների վրա։ • ​Թիրախային մասնակցություն. Ապահովել անվճար կամ զգալի զեղչերով մասնակցություն Հայաստանի երիտասարդ գինեգործներին, տեխնոլոգներին, սոմելիեներին և ոլորտի ուսանողներին։ ​Ակնկալվող արդյունք. Մոդուլի ներդրումը կփոխակերի միջոցառումը ոչ միայն միջազգային մրցույթի, այլև կրթական հարթակի, որը կապահովի հայկական գինեգործության մասնագիտական որակի բարձրացում՝ համաձայն համաշխարհային չափանիշների։
2 Անի Ավետիսյան 29.09.2025 12:40:42 Հայաստանում «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթի կազմակերպումը բացառիկ հնարավորություն է մեր երկրի համար՝ ամրապնդելու իր դիրքը միջազգային գինեգործական քարտեզի վրա։ Միջոցառումը միաժամանակ ունի տնտեսական, մշակութային, կրթական և զբոսաշրջային նշանակություն։ Այն կնպաստի ոչ միայն հայկական գինիների ճանաչելիության և արտահանման շուկաների ընդլայնմանը, այլև Հայաստանի՝ որպես գինու հնագույն բնօրրան և ժամանակակից զբոսաշրջային ուղղություն ներկայացմանը։ Պետական ներդրումները ծրագրի մեջ պետք է դիտարկվեն որպես ռազմավարական ներդրումներ՝ ապահովելով տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համակցված արդյունք։ Ծրագիրը համապարփակ է և ներառում է մրցույթի կազմակերպման հիմնական բաղադրիչները։ Սակայն առավել արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է․ 1. Հատուկ ուշադրություն դարձնել տեղական ներուժի զարգացմանը՝ կազմակերպելով վարպետաց դասեր, ուսուցողական ծրագրեր և համայնքների ներգրավվածություն։ 2. Մշակել հստակ ճանապարհային քարտեզ և միջգերատեսչական կառավարման համակարգ՝ ծրագրի բոլոր փուլերը ժամանակին և որակյալ իրականցնելու նպատակով։ Կարծում եմ, որ ծրագիրը կդառնա ոչ միայն բարձրակարգ միջազգային միջոցառում, այլ նաև երկարաժամկետ զարգացման գործիք Հայաստանի գինեգործության և զբոսաշրջության համար։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: