Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի N 81-Ն հրամանում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Աննա Հովհաննիսյան 26.09.2025 16:09:32 Ուսումնասիրելով «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի N 81-Ն հրամանում լրացում կատարելու մասին» հրամանի նախագիծը և դրա հիմնավորումը, միանշանակ տալիս եմ դրական եզրակացություն և առաջարկում եմ կողմ քվեարկել այս կարևոր փոփոխությանը։ Այս նախագիծը ներկայացնում է ռազմավարական և կանխարգելիչ մոտեցում՝ ուղղված հանրակրթության հիմնաքարային խնդիրներից մեկի լուծմանը՝ տարրական դասարաններում դասագրքերի հասանելիության ապահովմանը։ Ներկայիս կարգավորմամբ, 1-4-րդ դասարանների դասագրքերը տպագրվում են՝ հիմք ընդունելով սովորողների ճշգրիտ թվաքանակը ։ Սա, ինչպես հստակ նշված է հիմնավորման մեջ, գործնականում առաջացնում է խնդիրներ՝ կապված աշակերտների թվի անխուսափելի տատանումների, դասագրքերի կորստի կամ լրացուցիչ կարիքների հետ ։ Արդյունքում, ստեղծվում է դասագրքերի պակասի ռիսկ, որն ուղղակիորեն սպառնում է ուսումնական գործընթացի անխափանությանը ։ Նախագծով առաջարկվող լրացումը՝ պետական բյուջեի միջոցներով 1-4-րդ դասարանների դասագրքերը սովորողների թվաքանակի նկատմամբ 3%-ով ավելի տպագրելը, պարզ, բայց չափազանց արդյունավետ լուծում է ։ Այս 3%-ի պաշարը թույլ կտա կանխել դասագրքերի հնարավոր պակասը՝ ապահովելով, որ յուրաքանչյուր աշակերտ ուսումնական տարվա սկզբից և ընթացքում ունենա անհրաժեշտ գիրքը ։ Դասագրքերի մշտական և բավարար հասանելիությունը կերաշխավորի ուսումնական գործընթացի շարունակականությունն ու կայունությունը, կնպաստի կրթական հավասարության ապահովմանը, և ուսումնական գործընթացի որակի բարձրացմանը։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի նախագծի ֆինանսական կողմը։ Հիմնավորման մեջ հստակ նշվում է, որ այս լրացումը պետական բյուջեի վրա լրացուցիչ ֆինանսական բեռ չի առաջացնի ։ Սա վկայում է ոչ թե ծախսերի ավելացման, այլ առկա ռեսուրսների ավելի արդյունավետ, կանխատեսելի և նպատակային օգտագործման մասին ։ Այս նախագիծը հանդիսանում է հեռատեսական և լավ մշակված քայլ, որը լուծում է գործնականում առկա խնդիրը՝ առանց պետական բյուջեի վրա լրացուցիչ ճնշում գործադրելու։ Այն ուղղված է կրթության հասանելիության և որակի բարձրացմանը՝ ապահովելով տարրական դասարանների բոլոր աշակերտների համար ուսումնառության հավասար մեկնարկային պայմաններ։ Հաշվի առնելով վերոնշյալ հիմնավորումները, խորհուրդ եմ տալիս միանշանակորեն հաստատել ներկայացված նախագիծը։ Այն ամբողջությամբ բխում է կրթական համակարգի բարելավման և պետական միջոցների արդյունավետ կառավարման շահերից։ Շնորհակալություն:
2 Լիդա Սարգսյան 26.09.2025 17:09:17 Կարծում ե , այս նախագծի իրականացումը կնպաստի սովորողների շրջանում դասագրքերի հասաբելիության ապահովմանը։ Ընդունվել է:
3 Լիդա Սարգսյան 26.09.2025 17:11:50 Կարծում եմ այս նախագծի իրականացումը կնպաստի սովորողների շրջանում դասագրքերի հասանելիության ապահովմանր։ Ընդունվել է:
4 Լիդա Սարգսյան 09.10.2025 22:44:02 Ողջունելի նախագիծ է, որը կլինի դրական բարեփոխում, քանի որ կնպաստի, որ սովորողն ապահովված լինի դասագրքով, իսկ դա էլ խթան կհանդիսանա ուսման որակի դրական աճին։ Շնորհակալություն:
5 Լիդա Սարգսյան 09.10.2025 22:44:07 Ողջունելի նախագիծ է, որը կլինի դրական բարեփոխում, քանի որ կնպաստի, որ սովորողն ապահովված լինի դասագրքով, իսկ դա էլ խթան կհանդիսանա ուսման որակի դրական աճին։ Շնորհակալություն:
6 Անի Ավետիսյան 26.09.2025 17:57:53 Հաշվի առնելով բյուջետային միջոցների խնայողության և արդյունավետ օգտագործման սկզբունքը՝ առաջարկվում է ապահովել բոլոր դասագրքերի էլեկտրոնային տարբերակների պարտադիր հասանելիություն։ Սա կնվազեցնի տպագրական ծախսերը երկարաժամկետ հեռանկարում և կապահովի դասագրքերի հասանելիությունը բոլոր սովորողների համար՝ անկախ ֆիզիկական պատճառներից։ Դասագրքերի էլեկտրոնային տարբերակները արդեն հասանելի են, և անհրաժեշտության դեպքում դրանց օգտագործումն ապահովում է լրացուցիչ հասանելիություն և հարմարավետություն՝ համաժամանակյա ֆիզիկական և թվային մեխանիզմների միջոցով։ 3%-անոց լրացուցիչ տպաքանակի սահմանումը նպատակ ունի դպրոցներին անխափան դասագրքերով ապահովելու և վարչարարական բեռը նվազեցնելու համար։ Սա հատկապես կարևոր է այնպիսի պայմաններում, երբ սովորողների թիվը կարող է տատանվել միգրացիայի, դեմոգրաֆիական փոփոխությունների կամ այլ անկանխատեսելի իրավիճակների պատճառով։
7 Անի Ավետիսյան 26.09.2025 17:58:56 Հիմնավորման մեջ ամրագրված 3%-ը նպատակահարմար է, սակայն առաջարկվում է այն սահմանել որպես նվազագույն շեմ։ Համայնքային առանձնահատկություններից կախված՝ մասնավորապես սահմանամերձ և աշակերտափոխության բարձր ցուցանիշներ ունեցող դպրոցներում հնարավորություն ընձեռել մինչև 5% պահուստային տպագրություն՝ ուսումնական գործընթացի անխափանությունն առավել վստահելի ապահովելու համար։ Դասագրքերի տպագրության լրացուցիչ 3 տոկոսի սահմանաչափը ձևավորվել է ուսումնական գործընթացում արձանագրված փաստացի տվյալների համադրմամբ։ 3 % լրացուցիչ տպաքանակը ապահովում է անհրաժեշտ ապահովագրական շեմ, որը մի կողմից երաշխավորում է դասագրքերի անխափան մատչելիությունը բոլոր սովորողների համար ուսումնական տարվա ցանկացած փուլում, իսկ մյուս կողմից չի առաջացնում պետական բյուջեի չարդարացված ծանրաբեռնվածություն, քանի որ գերազանցում է հաշվարկված ռիսկերի նվազագույն շեմը, սակայն չի անցնում առավելագույն թույլատրելի սահմանը։ Այսպիսով, 3 % սահմանաչափը ընտրվել է որպես օպտիմալ և հաշվարկված լուծում, որն ապահովում է որակական գործընթացային կայունություն՝ պահպանելով ֆինանսական պատասխանատվության սկզբունքը։
8 Քրիստինե Ղազարյան 27.09.2025 08:12:20 Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում այսքան նվիրված և անխոնջ աշխատանքի համար։Որքան էլ դասագիրքը ուսուցչի համար լոկ գործիք է ուսումնական նյութը ուսումնասիրելիս,որքան էլ դրան զուգահեռ օգտագործում է լրացուցիչ գրականություն՝ վերջնարդյունքները ապահովելու համար,այնուամենայնիվ երեխայի ամենամեծ հարստությունն է այն, մանավանդ եթե գրքի ձևավորմամբ,գույներով,տարատեսակ,հետաքրքիր ստեղծագործություններով ու պատկերներով հագեցած են,որոնք նպաստում են երեխայի տրամադրվածությանը և դասանյութը արագ յուրացնելուն։Շնորհակալ ենք,որ մինչև ուսումնական տարվա սկիզբը հասանելի են բոլոր դասագրքերը,ուսումնաօժանդակ ձեռնարկները նաև թվայնացված տարբերակով։ Շնորհակալություն:
9 Բալասան Հակոբյան 27.09.2025 19:58:45 Հաշվի առնելով, որ ավագ դպրոցում (10–12-րդ դասարաններ) սովորողների առարկայական ընտրությունը կարող է փոփոխվել տարեսկզբին և ընթացքում, և այդ փոփոխությունները պայմանավորում են դասագրքերի պահանջարկի տատանումը, նպատակահարմար կլինի նման մոտեցում ցուցաբերել նաև այս դեպքում: Ձեր առաջարկը՝ մոտեցումը տարածելու 10–12-րդ դասարանների վրա համարվում է իրապես արժեքավոր և գործնական: Այնուամենայնիվ, նման ընդլայնումը հնարվոր կլինի դիտարկել միայն պետական բյուջեի համապատասխան ֆինանսական հնարավորությունների առկայության դեպքում։ Եթե առաջիկա տարիների բյուջետային պլանավորման շրջանակում առկա լինեն բավարար ռեսուրսներ, ապա Ձեր առաջարկած տարբերակը ներառվելով կդառնա քննարկման առանձին հարց։
10 Արևհատ Քոլայան 28.09.2025 20:26:46 Ողջունում եմ այս նախագիծը։ Այսուհանդերձ, նախագիծը, ստեղծելով դասագրքերի պահուստային ֆոնդ, բաց է թողնում մեկ կարևոր իրավական բաղադրիչ՝ այդ ֆոնդի կառավարման, բաշխման և հաշվառման մեխանիզմների սահմանումը։ Առաջարկում եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարի N 81-Ն հրամանով հաստատված հավելվածում, նախագծով առաջարկվող 4.1.-ին կետից հետո, լրացնել նոր՝ 4.2.-րդ կետ հետևյալ բովանդակությամբ. «4.2. Սույն կարգի 4.1.-ին կետի համաձայն ձևավորված դասագրքերի պահուստային ֆոնդի կառավարումը, հաշվառումը, պահպանումը և ուսումնական հաստատություններին տրամադրման ընթացակարգը սահմանում է նախարարի անհատական իրավական ակտով հաստատված կարգը։ Այդ կարգով պետք է նախատեսվեն՝ 1) պահուստային ֆոնդի կառավարման համար պատասխանատու ստորաբաժանումը կամ կազմակերպությունը, 2) ուսումնական հաստատությունների կողմից պահուստային ֆոնդից դասագրքեր ստանալու հայտերի ներկայացման և բավարարման թվայնացված գործընթաց՝ «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի» (ԴԿՏՀ) միջոցով, 3) լրացուցիչ դասագրքեր տրամադրելու հիմքերը (ուսումնական տարվա ընթացքում սովորողների թվի աճ, դասագրքի՝ օգտագործման համար ոչ պիտանի դառնալը կամ անհաղթահարելի ուժի հետևանքով կորուստը և այլ հիմնավորված դեպքեր)»։ Բաշխման առանձին կարգ սահմանելու կարիք չի դիտարկվում, քանի որ դասագրքերը 1-4-րդ դասարաններում անվճար բաշխվում են բոլորին հավասար հիմունքներով։
11 Mariam Gevoryan 29.09.2025 09:08:23 Իմ կարծիքով այս նախագծի իրականացումը կնպաստի աշակերտների շրջանում դասագրքերի հասանելիության ապահովմանր։ Առաջարկում եմ գյուղական համայնքներում հատկապես, անխափան ուսումնական գործընթաց ապահովելու համար, ունենալ պահուստային տպագրություն։ Նախագիծը վերաբերում է ամբողջ հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններին:
12 Մերի Ստեփանյան 29.09.2025 15:47:05 Շատ ողջունելի նախագիծ է: Կարծում եմ ,որ այս նախագծի իրականացման շնորհիվ ոչ միայն սովորողները, այլև ուսուցիչները կունենան դասագիրք: Շնորհակալություն:Ուսուցիչների համար դասագրքերի ապահովվածության հարցը կարգավորված է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 20-Ն ՀՐԱՄԱՆՈՎ:
13 Լորետա Դումիկյան 29.09.2025 20:02:18 Այս նախագիծը հատկապես կարևոր է ժամանակակից կրթական մարտահրավերների համատեքստում, որտեղ սովորողների թիվը կարող է տատանվել միգրացիայի, դեմոգրաֆիական փոփոխությունների կամ անկանխատեսելի իրավիճակների պատճառով: 3%-անոց հավելումը խելամիտ և կանխատեսելի քայլ է, որը կնվազեցնի վարչական բեռը դպրոցների վրա և կբարձրացնի կրթության որակը: Որպես լրացուցիչ առաջարկություն, խորհուրդ եմ տալիս նախատեսել դասագրքերի հավելյալ տպագրության մասը ուղղորդել դեպի թվային ռեսուրսների զարգացմանը (օրինակ՝ էլեկտրոնային տարբերակների ստեղծմանը), ինչը կապահովի երկարաժամկետ կայունություն և կնվազեցնի տպագրության ծախսերը ապագայում: Այսպիսով, նախագիծը կդառնա ավելի նորարար և հարմարեցված ժամանակակից տեխնոլոգիաներին: Շնորհակալություն ուշադրության համար: Այս փոփոխությունը կարող է դրական ազդեցություն ունենալ հազարավոր սովորողների կրթության վրա: Դասագրքերի էլեկտրոնային տարբերակները արդեն հասանելի են, և անհրաժեշտության դեպքում դրանց օգտագործումն ապահովում է լրացուցիչ հասանելիություն և հարմարավետություն՝ համաժամանակյա ֆիզիկական և թվային մեխանիզմների միջոցով։ 3%-անոց լրացուցիչ տպաքանակի սահմանումը նպատակ ունի դպրոցներին անխափան դասագրքերով ապահովելու և վարչարարական բեռը նվազեցնելու համար։ Սա հատկապես կարևոր է այնպիսի պայմաններում, երբ սովորողների թիվը կարող է տատանվել միգրացիայի, դեմոգրաֆիական փոփոխությունների կամ այլ անկանխատեսելի իրավիճակների պատճառով։
14 Էլյանորա Միրզոյան 05.10.2025 23:27:09 Ողջունելի նախագիծ է, այն իհարկե դրական ազդեցություն կունենա։ Բայց տարվա ընթացքում սովորողների փոփոխություն է լինում, ֆիքսված քանակով ձեռք բերված դասագրքերը քիչ են լինում հաջորդ տարվա դասարանի համար։ Նաև նկատի ունենանք, որ հանրակրթական դպրոցներում դասագրքերի օգտագործման ընթացքում առաջանում են նաև բնական մաշվածություն, վնասվածք կամ կորուստ, իսկ նոր ուսումնական տարվա սկզբին դասագրքերի փոխարինումը հաճախ ուշանում է՝ առաջացնելով ուսումնական գործընթացի ժամանակավոր խափանումներ, առաջարկում եմ այն տարածվի նաև միջին և ավագ դասարանների դասագրքերի վրա։ Շնորհակալություն դիտարկման համար: Կարգավորումը վերաբերում է հենց 1-4-րդ դասարանների դասագրքերին, քանի որ տվյալ դասարաններում դասագրքերը տրամադրվում են սովորողներին անվճար՝ որպես պետական երաշխիքներով ապահովվող հիմնական ռեսուրս, ինչպես նաև սովորողների տարիքային առանձնահատկությունների պատճառով դրանց ֆիզիկական մաշվածությունը և կորուստների հավանականությունը ավելի բարձր է Միևնույն ժամանակ՝ տարրական աստիճանում սովորողների թվաքանակի տատանումները ամենաարտահայտվածն են, և յուրաքանչյուր երեխայի համար դասագրքի անհապաղ հասանելիությունն առավել կարևոր է կրթական մեկնարկային հնարավորությունների հավասար ապահովման տեսանկյունից։ Ձեր առաջարկը՝ մոտեցումը տարածելու 5–12-րդ դասարանների վրա, ինչպես նաև լրացուցիչ տպաքանակի պարբերական վերանայման մեխանիզմը ներդնելու վերաբերյալ, համարվում է իրապես արժեքավոր և գործնական: Այնուամենայնիվ, նման ընդլայնումը հնարվոր կլինի դիտարկել միայն պետական բյուջեի համապատասխան ֆինանսական հնարավորությունների առկայության դեպքում։ Եթե առաջիկա տարիների բյուջետային պլանավորման շրջանակում առկա լինեն բավարար ռեսուրսներ, ապա Ձեր առաջարկած տարբերակը ներառվելով կդառնա քննարկման առանձին հարց։
15 Մարինե Հովհաննիսյան 05.10.2025 23:29:29 Առաջարկում եմ լրացնել կետ 4.1-ը հետևյալ ձևակերպմամբ. ​«Հանրակրթական 1-4-րդ դասարանների դասագրքերի տպագրությունը պետական բյուջեի միջոցներով իրականացվում է տվյալ ուսումնական տարվա սովորողների հաստատված թվաքանակի նկատմամբ 3 (երեք) տոկոսով ավելի՝ ձևավորելով դասագրքերի պահուստային ֆոնդ։» ​Հիմնավորում ​Առաջարկվող լրացումը պայմանավորված է սովորողների թվի փոփոխականության, կորուստների և անհետաձգելի հավելյալ կարիքների գործոններով, որոնք ներկայիս կարգավորման դեպքում հանգեցնում են դասագրքերի թերապահովման։ Պահուստային ֆոնդի ստեղծումը (3% ավել տպագրություն) թույլ կտա՝ ​Բարձրացնել դասագրքերի հասանելիությունը և կանխարգելել պակասը, այդպիսով ապահովելով հանրակրթական հաստատություններում ուսումնական գործընթացի անխափան շարունակությունը։ ​Պահպանել պետական բյուջեի միջոցների օգտագործման արդյունավետության և կանխատեսելիության սկզբունքը՝ նախապես պլանավորված ծախսով կառավարելով հնարավոր ռիսկերը։ Ընդունվել է ի գիտություն: Շնորհակալություն:
16 Արմինե Հակոբյան 06.10.2025 20:04:06 Նախագիծն արձագանքում է հանրակրթության ոլորտում առկա երկարաժամկետ ու պարբերական խնդրի՝ դասագրքերի պակասի և ոչ լիարժեք բաշխման փաստին, որոնք հատկապես նկատելի են ուսումնական տարվա սկզբում կամ ընթացքում՝ սովորողների թվաքանակի փոփոխության, վերադասավորումների կամ նյութական կորուստների արդյունքում։ Ներկայացված նախագիծը կլինի որպես համակարգային բարեփոխում, որը միտված է աջակցելու հանրակրթական հաստատություններին՝ կրթական գործընթացի կազմակերպման հարցում։ Այն ամրապնդում է ուսումնական ռեսուրսների կառավարման որակը, բարձրացնում է կրթության մատչելիությունը և նպաստում է պետական միջոցների նպատակային ու հաշվետու օգտագործմանը։ Շնորհակալություն:
17 Անուշ Գրիգորյան 06.10.2025 20:16:17 Նախագիծը ողջունելի է, այն հնարավորություն կտա լուծելու սովորողների ՝դդասագրքերով ապահովվածության կարևոր հարցը : Ցանկալի է , որ դասագրքերով ապահովվեն նաև ուսուցիչները, քանի որ հաճախ սովորողների թվի աճի հետևանքով ուսուցիչները դասագիրք չեն ստանում : : Միայն կխնդրեմ պարզաբանում՝ ինչ հաշվարկի հիման վրա է որոշվել լրացուցիչ տպաքանակն իրականացնել 3%- ի չափով : Շնորհակալություն : Ուսուցիչների համար դասագրքերի ապահովվածության հարցը կարգավորված է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 20-Ն ՀՐԱՄԱՆՈՎ: Դասագրքերի տպագրության լրացուցիչ 3 տոկոսի սահմանաչափը ձևավորվել է ուսումնական գործընթացում արձանագրված փաստացի տվյալների համադրմամբ։ 3 % լրացուցիչ տպաքանակը ապահովում է անհրաժեշտ ապահովագրական շեմ, որը մի կողմից երաշխավորում է դասագրքերի անխափան մատչելիությունը բոլոր սովորողների համար ուսումնական տարվա ցանկացած փուլում, իսկ մյուս կողմից չի առաջացնում պետական բյուջեի չարդարացված ծանրաբեռնվածություն, քանի որ գերազանցում է հաշվարկված ռիսկերի նվազագույն շեմը, սակայն չի անցնում առավելագույն թույլատրելի սահմանը։ Այսպիսով, 3 % սահմանաչափը ընտրվել է որպես օպտիմալ և հաշվարկված լուծում, որն ապահովում է որակական գործընթացային կայունություն՝ պահպանելով ֆինանսական պատասխանատվության սկզբունքը։
18 Ելենա Գալստյան 06.10.2025 21:59:40 Համամիտ եմ փոփոխության հետ, առաջարկում եմ նաև 5-11-րդ դասարանների դասագրքերի տպագրությունը նույնպես մի փոքր ավել քանակով իրականացնել, քանի որ որոշ դեպքերում աշակերտների դասագիրք չունենալուց տուժում է և' աշակերտը, և' ուսումնական գործընթացը։ Ձեր առաջարկը՝ մոտեցումը տարածելու 5–12-րդ դասարանների վրա, ինչպես նաև լրացուցիչ տպաքանակի պարբերական վերանայման մեխանիզմը ներդնելու վերաբերյալ, համարվում է իրապես արժեքավոր և գործնական: Այնուամենայնիվ, նման ընդլայնումը հնարվոր կլինի դիտարկել միայն պետական բյուջեի համապատասխան ֆինանսական հնարավորությունների առկայության դեպքում։ Եթե առաջիկա տարիների բյուջետային պլանավորման շրջանակում առկա լինեն բավարար ռեսուրսներ, ապա Ձեր առաջարկած տարբերակը ներառվելով կդառնա քննարկման առանձին հարց։
19 Լիլիթ Օհանյան 08.10.2025 19:25:56 Առաջարկում եմ նախարարության կողմից իրականացնել լրացուցիչ կազմակերպչական միջոցառումներ՝ նախագծի իրագործման թափանցիկությունն ու հետևողականությունը բարձրացնելու նպատակով։Նպատակահարմար է ներդնել պարզ և հանրային հասանելի մոնիտորինգային և բացատրական մեխանիզմներ, մասնավորապես՝ ԿԳՄՍ նախարարության կայքում կամ e-draft հարթակում ստեղծել ենթաբաժին, որտեղ կհրապարակվեն նախագծի կիրառման ընթացքին վերաբերող բացատրական փաստաթղթեր, մեկնաբանություններ և իրավական պարզաբանումներ,ապահովել նախագծի իրականացման ընթացքի վերաբերյալ կիսամյակային կամ տարեկան ամփոփ տեղեկությունների հրապարակում՝ ընդգրկելով իրականացված փոփոխությունները, բարդությունները և ձեռքբերումները,պահպանել նախագծի փաստաթղթերը (կից DOCX տարբերակները և այլ ուղեկցող նյութեր) հասանելի և միավորված ձևաչափով՝ «Փաստաթղթերի բաժնում»,ստեղծել հետադարձ կապի պարզ ձև՝ մասնագետների և շահագրգիռ կողմերի դիտարկումների ընդունման համար։ Շնորհակալություն ներկայացված առաջարկի համար:
20 Գոհար Վարդանյան 08.10.2025 22:31:23 Կարծում եմ ՝ 3%-ի չափով հստակ շեմ սահմանելը վերացնում է անորոշությունը և պլանավորման գործընթացը դարձնում է ավելի կանխատեսելի, ինչպես լիազոր մարմնի, այնպես էլ տպագրություն իրականացնողների համար։ Այն նպաստում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված կրթության իրավունքի անխափան իրականացմանը՝ ապահովելով ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ հիմնական ռեսուրսի՝ դասագրքի մշտական հասանելիությունը։ Թվում է ՝ սա լրացուցիչ ծախս է, սակայն պիտի նշեմ,որ ուսումնական տարվա ընթացքում դասագրքերի պակասորդի դեպքում փոքր տպաքանակով լրացուցիչ տպագրություն իրականացնելը, որպես կանոն, ավելի թանկ է։ Առաջարկում եմ նախագծի հիմնավորման մեջ հակիրճ անդրադառնալ, թե ինչու է կարգավորումն ուղղված հենց այս դասարաններին։ Սա կբարձրացնի նախագծի հիմնավորվածության աստիճանը և կկանխարգելի հարցեր այն մասին, թե ինչու մոտեցումը չի տարածվում նաև մյուս դասարանների վրա։ Շնորհակալություն դիտարկման համար: Կարգավորումը վերաբերում է հենց 1-4-րդ դասարանների դասագրքերին, քանի որ տվյալ դասարաններում դասագրքերը տրամադրվում են սովորողներին անվճար՝ որպես պետական երաշխիքներով ապահովվող հիմնական ռեսուրս, ինչպես նաև սովորողների տարիքային առանձնահատկությունների պատճառով դրանց ֆիզիկական մաշվածությունը և կորուստների հավանականությունը ավելի բարձր է Միևնույն ժամանակ՝ տարրական աստիճանում սովորողների թվաքանակի տատանումները ամենաարտահայտվածն են, և յուրաքանչյուր երեխայի համար դասագրքի անհապաղ հասանելիությունն առավել կարևոր է կրթական մեկնարկային հնարավորությունների հավասար ապահովման տեսանկյունից։
21 Գոհար Վարդանյան 10.10.2025 16:16:51 Կարծում եմ ՝ 3%-ի չափով հստակ շեմ սահմանելը վերացնում է անորոշությունը և պլանավորման գործընթացը դարձնում է ավելի կանխատեսելի, ինչպես լիազոր մարմնի, այնպես էլ տպագրություն իրականացնողների համար։ Այն նպաստում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված կրթության իրավունքի անխափան իրականացմանը՝ ապահովելով ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ հիմնական ռեսուրսի՝ դասագրքի մշտական հասանելիությունը։ Թվում է ՝ սա լրացուցիչ ծախս է, սակայն պիտի նշեմ,որ ուսումնական տարվա ընթացքում դասագրքերի պակասորդի դեպքում փոքր տպաքանակով լրացուցիչ տպագրություն իրականացնելը, որպես կանոն, ավելի թանկ է։ Առաջարկում եմ նախագծի հիմնավորման մեջ հակիրճ անդրադառնալ, թե ինչու է կարգավորումն ուղղված հենց այս դասարաններին։ Սա կբարձրացնի նախագծի հիմնավորվածության աստիճանը և կկանխարգելի հարցեր այն մասին, թե ինչու մոտեցումը չի տարածվում նաև մյուս դասարանների վրա։ Շնորհակալություն դիտարկման համար: Կարգավորումը վերաբերում է հենց 1-4-րդ դասարանների դասագրքերին, քանի որ տվյալ դասարաններում դասագրքերը տրամադրվում են սովորողներին անվճար՝ որպես պետական երաշխիքներով ապահովվող հիմնական ռեսուրս, ինչպես նաև սովորողների տարիքային առանձնահատկությունների պատճառով դրանց ֆիզիկական մաշվածությունը և կորուստների հավանականությունը ավելի բարձր է Միևնույն ժամանակ՝ տարրական աստիճանում սովորողների թվաքանակի տատանումները ամենաարտահայտվածն են, և յուրաքանչյուր երեխայի համար դասագրքի անհապաղ հասանելիությունն առավել կարևոր է կրթական մեկնարկային հնարավորությունների հավասար ապահովման տեսանկյունից։
22 Ազնիվ Սահակյան 08.10.2025 23:53:35 Հաշվի առնելով, որ նախագծով առաջարկվում է 1–4-րդ դասարանների դասագրքերի տպագրությունը իրականացնել սովորողների թվաքանակի նկատմամբ 3 %-ով ավել՝ պետական բյուջեի միջոցներով, ինչը միտված է ապահովելու դասագրքերի հասանելիությունը և կանխարգելելու պակասը՝ առաջարկում եմ. Նախագծով սահմանված դրույթը տարածել նաև հանրակրթական բարձր դասարանների (5–12-րդ) դասագրքերի տպագրության վրա՝ հաշվի առնելով, որ աշակերտահոսքի փոփոխականությունը և դասագրքերի կորուստների կամ լրացուցիչ պահանջների խնդիրները առկա են բոլոր դասարաններում։ Սահմանել, որ դասագրքերի լրացուցիչ տպագրության ծավալը (3%) պարբերաբար վերանայվի՝ հիմնվելով դպրոցների փաստացի պահանջարկի և դասագրքերի շրջանառության տվյալների վրա, ապահովելու համար պետական բյուջեի առավել նպատակային օգտագործում։ Ձեր առաջարկը՝ մոտեցումը տարածելու 5–12-րդ դասարանների վրա, ինչպես նաև լրացուցիչ տպաքանակի պարբերական վերանայման մեխանիզմը ներդնելու վերաբերյալ, համարվում է իրապես արժեքավոր և գործնական: Այնուամենայնիվ, նման ընդլայնումը հնարավոր կլինի դիտարկել միայն պետական բյուջեի համապատասխան ֆինանսական հնարավորությունների առկայության դեպքում։ Եթե առաջիկա տարիների բյուջետային պլանավորման շրջանակում առկա լինեն բավարար ռեսուրսներ, ապա Ձեր առաջարկած տարբերակը ներառվելով կդառնա քննարկման առանձին հարց։
23 Հասմիկ Սերգոյան 09.10.2025 01:14:48 Ողջունում եմ 1-4-րդ դասարանների դասագրքերի համար 3% պահուստային ֆոնդ ստեղծելու նախաձեռնությունը։ Սա գործնական լուծում է, որն ապահովում է ուսումնական գործընթացի անխափանությունը՝ երաշխավորելով, որ յուրաքանչյուր աշակերտ, այդ թվում՝ ուսումնական տարվա ընթացքում դասարան տեղափոխված, անմիջապես կունենա դասագիրք։ Որպեսզի այս կարևոր նախաձեռնությունն առավելագույնս արդյունավետ լինի, առաջարկում եմ պահուստային ֆոնդի ստեղծմանը զուգահեռ մշակել դրա բաշխման հստակ և թափանցիկ կարգ։ Այդ կարգը պետք է սահմանի դպրոցների կողմից դիմելու պարզ ընթացակարգ և արդար բաշխման չափանիշներ՝ երաշխավորելով, որ լրացուցիչ դասագրքերը հասնում են բոլոր կարիքավոր աշակերտներին՝ առանց վարչարարության և անհավասարության։ Լիովին սատարելով նախագիծը՝ վստահ եմ, որ թափանցիկ բաշխման մեխանիզմի ավելացումը կդարձնի այս բարեփոխումն էլ ավելի ամբողջական՝ ի շահ մեր աշակերտների կրթության իրավունքի։ Բաշխման առանձին կարգ սահմանելու կարիք չի դիտարկվում, քանի որ դասագրքերը 1-4-րդ դասարաններում անվճար բաշխվում են բոլորին հավասար հիմունքներով։
24 Հայկանուշ Նահապետյան 09.10.2025 19:04:38 Շնորհակալություն եմ հայտնում նախագծի փոփոխման համար, որը հնարավորություն կտա արագ լուծել ուսումնական տարվա ընթացքում դպրոց ընդումվող նոր աշակերտների գրքերով ապահովելու հարցը: Ինչպես նաև ցանկալի է ուսուցիչների համար ևս լինի հնարավորություն ձեռք բերել դասագիրքը ,,քանի որ նոր չափորոշչային դասարաններում QR կոդերը շատ են , ցանկալի է նախապես պատրաստվել դասին, որովհետև ոչ բոլոր դասարաններն են ապահոված` անհրաժեշտ լսողական հմտությունները զարգացնող տեխնիկայով: Ուսուցիչների համար դասագրքերի ապահովվածության հարցը կարգավորված է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 20-Ն ՀՐԱՄԱՆՈՎ:
25 Lilit Naghdalyan 10.10.2025 19:29:23 Ողջունելի նախագիծ է։ Երբեմն աշակերտների թվի փոփոխությունը հանգեցնում է դասագրքերի պակասի և ուսումնական տարվա ընթացքում դասագիրք հայթայթելը որոշակի դժվարություններ է առաջացնում։ Շնորհակալություն:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: