Հայաստանի Հանրապետությունից երկաթի և չլեգիրված պողպատի, երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների, լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով պողպատի, զտված պղինձի և չմշակված պղնձային համաձուլվածքների, չմշակված ալյումինի, ալյումինի փոշիների և թեփուկների՝ դեպի երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, արտահանման լիցենզիայի տրամադրման կարգն ու պայմանները և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին
- ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Սույն որոշման ընդունումը պայմանավորված է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19.6-րդ հոդվածի 7-11 մասերով սահմանված ապրանքների (երկաթի և չլեգիրված պողպատի, երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների, լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով պողպատի, զտված պղնձի և չմշակված պղնձային համաձուլվածքների, չմշակված ալյումինի, ալյումինի փոշիների և թեփուկների)՝ դեպի երրորդ երկրներ արտահանման գործընթացը կանոնակարգելու անհրաժեշտությամբ։
- ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Նպատակ ունենալով խթանելու (հումքի փոխարեն) առավել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրությունն ու արտահանումը՝ ՀՀ կառավարության մի շարք որոշումներով արգելվել է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի արտահանումը, ինչը խթան է հանդիսացել տեղում սև և գունավոր մետաղների ջարդոնը վերամշակելու համար։ Միևնույն ժամանակ, նպատակ ունենալով խթանելու տեղական մետաղական արտադրանքի մշակման խորացումը և ստանալու բարձր ավելացված արժեքով առավել բարդ ապրանքներ՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19.6-րդ հոդվածի 7-11-րդ մասերով՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7206, 7207, 7224, 7403, 7601 և 7603 ծածկագրերին դասվող ապրանքների` դեպի երրորդ երկրներ արտահանումը համարվել է լիցենզավորվող գործունեություն և սահմանվել է այդ ապրանքների պետական տուրքի դրույքաչափը։
Սույն կարգով նախատեսվում է տրամադրել արտահանվող վերը նշված ապրանքների համար հիմնական լիցենզիա, որտեղ կնշվի արտահանվող ապրանքի ընդհանուր քանակը, իսկ հայտատուն կարող է այն արտահանել լիցենզիայով սահմանված ժամկետում առանձին խմբաքանակներով՝ լրացնելով լիցենզիայում նշված սահմանաչափը։ Վերը նշված ընթացակարգը հնարավորություն կընձեռի հնարավորինս նվազեցնել վարչարարությունը և մեկ լիցենզիայի միջոցով արտահանելու տարբեր խմբաքանակներ (առանց յուրաքանչյուր անգամ Լիազոր մարմնին դիմելու)։
Սույն գործընթացն առաջարկվում է իրականացնել 6 ամիս ժամկետով, քանի որ «Եվրասիական տնտեսական միության մասին» Պայմանագրով սահմանվում է սահմանափակման առավելագույն ժամկետ (6 ամիս):
Հաշվի առնելով, որ Կառավարության 20.06.2025թ. N 795-Ն որոշմամբ սահմանված կարգը գործում է մինչև 2026թ. հունվարի 2-ը՝ առաջարկվում է սույն Նախագծով սահմանել 6 վեցամսյա լիցենզավորման ժամկետ (2026թ. հունվարի 3-ից մինչև 2026 թվականի հուլիսի 3-ը)։
Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի «Այն ապրանքների միասնական ցանկում ներառված ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կանոնները հաստատելու մասին, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առեվտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ» N 125 որոշմամբ սահմանված է հայտի և լիցենզիայի միասնական ձևաչափ, ինչպես նաև՝ նկատի ունենալով, որ վերը նշված ապրանքները կարող են արտահանվել ԵԱՏՄ տարածքով դեպի երրորդ երկրներ՝ սահմանվել է նաև հայտի և լիցենզիայի նույն ձևաչափը ռուսերեն լեզվով (որը կարող է տրամադրվել հայտատուի ցանկությամբ, եթե այն արտահանվելու է ԵԱՏՄ անդամ այլ երկրների տարածքով)։
«Հայաստանի Հանրապետությունից երկաթի և չլեգիրված պողպատի, երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների, լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով պողպատի, զտված պղնձի և չմշակված պղնձային համաձուլվածքների, չմշակված ալյումինի, ալյումինի փոշիների և թեփուկների՝ դեպի երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, արտահանման լիցենզիայի տրամադրման կարգն ու պայմանները և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին» Կառավարության որոշման ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, իսկ պետական բյուջեում նախատեսում է եկամուտների ավելացում լիցենզիայի ստացման նպատակով պետական տուրքերի վճարման տեսքով։
«Հայաստանի Հանրապետությունից երկաթի և չլեգիրված պողպատի, երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների, լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով պողպատի, զտված պղնձի և չմշակված պղնձային համաձուլվածքների, չմշակված ալյումինի, ալյումինի փոշիների և թեփուկների՝ դեպի երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, արտահանման լիցենզիայի տրամադրման կարգն ու պայմանները և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին» Կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։
- ՏՎՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Տեղական մշակող արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի մրցունակության բարձրացում և առավել բարդ և բարձր ավելացված արժեքով ապրանքների արտադրություն և արտահանում:
- ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ
Լիցենզավորման միջոցով երրորդ երկրներ արտահանվող ապրանքների արտահանման համար լիցենզավորման ընթացակարգի սահմանում՝ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված դրույթի կիրառմամբ («արտաքին առևտրի ոլորտում սահմանափակման ենթակա ապրանքները` ապրանքներն են, որոնց նկատմամբ արտաքին առևտրի դեպքում կարող են կիրառվել սահմանափակումներ և (կամ) արգելքներ մի շարք նպատակներով)։
- ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ շահագրգիռ պետական մարմինների մասնակցությամբ:
- ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կտա՝
- ԵԱՏՄ օրենսդրության շրջանակներում` սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների արտահանման նկատմամբ, ինչը վերամշակելով տեղում կնպաստի առավել բարձրարժեք ապրանքների արտադրությանը և արտահանմանը:
- Իրականացնել սև և գունավոր մետաղներից նոր արտադրությունների կազմակերպման ներդրումային ծրագրեր, որի արդյունքում կարտադրվեն զգալիորեն բարձր ավելացված արժեքով արտադրանք (մասնավորապես՝ շինարարական ամրաններ, պրոֆիլներ, լարեր, մալուխներ և այլն), այսինքն՝ ապրանքատեսակներ, որոնք մեծ պահանջարկ ունեն Հայաստանի ներքին շուկայում,
- Իրականացնել սև և գունավոր մետաղներից բարդ ապրանքների ներմուծման փոխարինում։
7․ ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ
«Հայաստանի Հանրապետությունից երկաթի և չլեգիրված պողպատի, երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների, լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով պողպատի, զտված պղնձի և չմշակված պղնձային համաձուլվածքների, չմշակված ալյումինի, ալյումինի փոշիների և թեփուկների՝ դեպի երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, արտահանման լիցենզիայի տրամադրման կարգն ու պայմանները և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2.1 Մշակող արդյունաբերություն» կետից, այն է.
- Հայաստանը, ունենալով ծավալներով փոքր տնտեսություն, միջազգային շուկաներում կարող է մրցունակ լինել՝ թողարկելով տնտեսապես բարդ, բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքներ և ծառայություններ,
- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկարաժամկետ տնտեսական աճի ներուժը զգալիորեն պայմանավորվում է տնտեսական բարդության մակարդակով, Կառավարությունը շարունակում է առաջնահերթ համարել Հայաստանի տնտեսական բարդության էական բարձրացումը:
-
Обсуждалось
25.09.2025 - 10.10.2025
-
Тип
Pешение
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
-
Test
Просмотры 822
Принт