Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

      ՆԱԽԱԳԻԾ

                                            

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 5-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 82-րդ հոդվածի 1-ին մասում «ընտանիքում» բառը փոխարինել «ընտանեկան կամ կենցաղային» բառերով։

 

Հոդված 2. Oրենսգրքի 87-րդ հոդվածի`

  • 2-րդ մասում «դատահոգեբուժական» բառը փոխարինել «հոգեբուժական» բառով.
  • 4-րդ մասում «դատաբժշկական փորձաքննության» բառերը փոխարինել «բժշկական հանձնաժողովի եզրակացության» բառերով։

 

Հոդված 3. Oրենսգրքի 93-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետում «առավելագույնը 2 տարի» բառերից առաջ լրացնել «կարճաժամկետ ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու կամ» բառերով։

 

Հոդված 4. Oրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում «պատրաստված կամ հարմարեցված» բառերը փոխարինել «վերցրած» բառով։

 

Հոդված 5. Oրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետում «պատրաստված կամ հարմարեցված» բառերը փոխարինել «վերցրած» բառով։

 

Հոդված 6. Oրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասից հանել «անձի պաշտոնից կամ ծառայողական դիրքից կամ լիազորություններից բխող ազդեցությունը» բառերը։

 

Հոդված 7. Oրենսգրքի 191-րդ հոդվածի՝

  • 2-րդ մասի 7-րդ կետում «պատրաստված կամ հարմարեցված» բառերը փոխարինել «վերցրած» բառով։
  • 10-րդ կետում «․» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով:
  • լրացնել նոր՝ 11-րդ կետով «այլ պետություն տեղափոխվելով՝»։

 

Հոդված 8. Oրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետում «պատրաստված կամ հարմարեցված» բառերը փոխարինել «վերցրած» բառով։

 

Հոդված 9. Oրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում «պատրաստված կամ հարմարեցված» բառերը փոխարինել «վերցրած» բառով։

 

Հոդված 10. Oրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի վերջին պարբերությունը «առավելագույնը երկու ամիս ժամկետով» բառերից հետո լրացնել «կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով» բառերով։

 

Հոդված 11. Oրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետում «պատրաստված կամ հարմարեցված» բառերը փոխարինել «վերցրած» բառով։

 

Հոդված 12. Oրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում «պատրաստված կամ հարմարեցված» բառերը փոխարինել «վերցրած» բառով։

 

Հոդված 13. Oրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասում «պատրաստված կամ հարմարեցված» բառերը փոխարինել «վերցրած» բառով։

 

Հոդված 14. Oրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում «պատրաստված կամ հարմարեցված» բառերը փոխարինել «վերցրած» բառով։

 

Հոդված 15. Oրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «պատրաստված կամ հարմարեցված» բառերը փոխարինել «վերցրած» բառով։

 

Հոդված 16. Oրենսգրքի 318-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «պատրաստված կամ հարմարեցված» բառերը փոխարինել «վերցրած» բառով։

 

Հոդված 17. Oրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում «պատրաստված կամ հարմարեցված» բառերը փոխարինել «վերցրած» բառով։

 

Հոդված 18. Oրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ի մասը «Հրազեն» բառից հետո լրացնել «զենքի» բառով։

 

Հոդված 19. Oրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 20. Oրենսգրքի 442-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

1. Պաշտոնատար անձի կողմից օրենքով սահմանված արգելքին հակառակ որպես անհատ ձեռնարկատեր՝ անձամբ կամ այլ անձի միջոցով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը կամ այդպիսի գործունեություն իրականացնող կազմակերպություն հիմնադրելը կամ անձամբ կամ այլ անձի միջոցով այդպիսի կազմակերպության կառավարմանը մասնակցելը, որն իրականացվել է այդպիսի կազմակերպության կառավարման մարմնում պաշտոն զբաղեցնելով կամ այդպիսի կազմակերպության կառավարումն այլ կերպ վերահսկելով, եթե այդ արարքը կապված է այդպիսի կազմակերպությանն արտոնություն կամ առավելություն տրամադրելու կամ այլ ձևով հովանավորելու հետ՝:

 

Հոդված 21. Oրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում «պատրաստված կամ հարմարեցված» բառերը փոխարինել «վերցրած» բառով։

 

Հոդված 22. Oրենսգրքի 454-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «պատրաստված կամ հարմարեցված» բառերը փոխարինել «վերցրած» բառով։

 

Հոդված 23. Oրենսգրքի 468-րդ հոդվածի 3-րդ մասում «պատրաստված կամ հարմարեցված» բառերը փոխարինել «վերցրած» բառով։

 

Հոդված 24. Oրենսգրքի 475-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «պատրաստված կամ հարմարեցված» բառերը փոխարինել «վերցրած» բառով։

 

Հոդված 25. Oրենսգրքի 486-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «պատրաստված կամ հարմարեցված» բառերը փոխարինել «վերցրած» բառով։

 

Հոդված 26. Oրենսգրքի 490-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում «պատրաստված կամ հարմարեցված» բառերը փոխարինել «վերցրած» բառով։

 

Հոդված 27. Oրենսգրքի 492-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «պատրաստված կամ հարմարեցված» բառերը փոխարինել «վերցրած» բառով։

 

Հոդված 28. Oրենսգրքի 493-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում «պատրաստված կամ հարմարեցված» բառերը փոխարինել «վերցրած» բառով։

 

Հոդված 29. Oրենսգրքի 495-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում «պատրաստված կամ հարմարեցված» բառերը փոխարինել «վերցրած» բառով։

 

Հոդված 30. Oրենսգրքի 506-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետում «պատրաստված կամ հարմարեցված» բառերը փոխարինել «վերցրած» բառով։

 

Հոդված 31. Oրենսգրքի 518-րդ հոդվածի 3-րդ մասում «պատրաստված կամ հարմարեցված» բառերը փոխարինել «վերցրած» բառով։

 

Հոդված 32. Oրենսգրքի 519-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում «պատրաստված կամ հարմարեցված» բառերը փոխարինել «վերցրած» բառով։

 

Հոդված 33. Oրենսգրքի 520-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում «պատրաստված կամ հարմարեցված» բառերը փոխարինել «վերցրած» բառով։

 

Հոդված 34. Oրենսգրքի 521-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում «պատրաստված կամ հարմարեցված» բառերը փոխարինել «վերցրած» բառով։

 

Հոդված 35. Oրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 36. Օրենսգրքի 524-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 37. Oրենսգրքի 529-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում «դրա առանձին» բառերը փոխարինել «զինծառայողների հատուկ» բառերով։

 

Հոդված 38. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Обсуждалось

    25.09.2025 - 16.10.2025

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Уголовное законодательство

  • Министерство

    Министерство юстиции

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1196

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Մուշեղ Բաբայան

28.09.2025

Կարծիք «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ 1․ Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 82-րդ հոդվածի 1-ին մասում «ընտանիքում» բառը փոխարինել «ընտանեկան կամ կենցաղային» բառերով։ Նախագծի հիմնավորումներում այս փոփոխությունը պատճառաբանված է նրանով, որ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքում 2024 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններով օրենքի կարգավորման առարկան ընդլայնվել է՝ իրավական պաշտպանության տակ ներառելով նաև կենցաղային բռնության ենթարկված անձանց։ Ընդ որում, Նախագծի Հիմնավորումներից և «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ մասի 1-ին կետից պարզ է դառնում, որ կենցաղային բռնությունը դա զուգընկերների կամ նախկին զուգընկերների միջև բռնությունն է՝ անկախ նրանց համատեղ բնակվելու հանգամանքից։ Նույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը սահմանում է, որ զուգընկերն այն անձն է, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից: Այսպիսով, կարելի է եզրահանգել, որ գործող օրենսգրքի 82-րդ հոդվածը նախատեսում է իրավակարգավորումներ ընտանեկան բռնության՝ ընտանիքի անդամների կամ նախկին անդամների միջև բռնության առնչությամբ, իսկ սույն Նախագծի նշանակությունը կայանում է նրանում, որ այդ հոդվածում իրավակարգավորումները վերաբերվեն նաև կենցաղային բռնությանը՝ սիրային կապի մեջ գտնվող (անկախ սեռական հարաբերություններից) զուգընկերների կամ նախկին զուգընկերների միջև բռնությանը։ Պետք է նկատել, որ Օրենսգրքի 82-րդ հոդվածը նախատեսում է առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անձին՝ տուժողի հետ հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորությունը։ Ընդ որում, սահմանելով բացառություն, որ քրեական պատասխանատվությունից անձը հաշտության հիմքով չի կարող ազատվել, եթե նրա կատարած հանցանքում առկա են ընտանիքում բռնության հատկանիշներ։ Նախագծով առաջարկվում է հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու այդ արգելքը տարածել նաև կենցաղային բռնության (սիրային կապի մեջ գտնվող կամ գտնված զուգընկերների միջև բռնության) հատկանիշներ պարունակող հանցանք կատարած անձանց նկատմամբ։ Բովանդակային կողմ․ Վերը ներկայացված իմաստով՝ կենցաղային բռնության ենթարկված անձանց՝ զուգընկերների, մյուսներից տարբերվող առանձնահատուկ պաշտպանության տակ առնելը տարակուսելի է թվում, հաշվի առնելով, որ նույնիսկ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախաբանում սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն այդ օրենքն ընդունել է ընտանիքի՝ որպես հասարակության բնական ու հիմնական բջջի հատուկ պաշտպանությունը ապահովելու նպատակով։ Հետևաբար, սիրային կապի մեջ գտնվող կամ գտնված զուգընկերների միջև հարաբերություննները ընտանիքի կամ ընտանեկան հարաբերությունների հետ նույն հարթության մեջ դիտարկելը և ՀՀ քրեական օրենսգրքում նույն ինտենսիվությամբ առանձնահատուկ պաշտպանության տակ առնելը, կարծում եմ, լրացուցիչ պատճառաբանման կարիք ունի Նախագծի հեղինակների կողմից։ Իրավատեխնիկական կողմ․ Կարծում եմ բովանդակային մասի խոչընդոտը հաղթահարելուց հետո, եթե ընդունելի համարվի այդ փոփոխությունը, ապա անհրաժեշտ կլինի ՀՀ քրեական օրենսգրքում սահմանել կենցաղային բռնության հասկացությունը։ Հակառակ պարագայում կբախվենք ոչ միայն իրավակիրառողի կողմից տարատեսակ տարընթերցումների ու մեկնաբանությունների հետ, այլ նաև անթույլատրելի անալոգիայի կիրառման հետ։ Այսպես․ ՀՀ քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ քրեական օրենքի Ընդհանուր մասի նորմերը կարող են անալոգիայով կիրառվել, եթե դա չի վատթարացնում անձի վիճակը: Կոնկրետ առաջարկվող փոփոխության պարագայում, եթե Օրենսգրքով չսահմանվի կենցաղային բռնության հասկացությունը և իրավակիրառողը անալոգիա անի «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի կարգավորումների հետ, ապա այդ անալոգիան անթույլատրելի կհամարվի, քանի որ Օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված բացառության տարածական ընկալումը անձի վիճակը վատթարացնող է լինելու։ Օրինակ, սիրուհու կամ սիրեկանի նկատմամբ բռնության կիառման դեպքում նա զրկվելու է հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելու իրավունքից։ 2․ Նախագծի 18-րդ հոդվածով առաջարկվում է Oրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ի մասը «Հրազեն» բառից հետո լրացնել «զենքի» բառով։ Նախագծի հիմնավորումներում նշված է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութի կամ պայթեցման սարքի պահպանության պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար, եթե հանցավորի դրսևորած անզգուշության հետևանքով տեղի է ունեցել այդ առարկայի հափշտակում, ոչնչացում, վնասում կամ առաջացել է մարդու մահ կամ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք։ Ըստ Հիմնավորումների՝ հոդվածի 1-ին մասի՝ գործող դիսպոզիցիայի պայմաններում զենքի այն տեսակների դեպքում, որոնց պահպանության համար «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքով և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերով սահմանված են որոշակի պարտականություններ, դրանք չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում հոդվածում նկարագրված հետևանքների առաջացման պայմաններում ենթադրյալ արարք կատարած անձը քրեական պատասխանատվության չի կարող ենթարկվել: Նախ՝ տեխնիկայի առումով Նախագծի շարադրանքի պայմաններում լրացումը կատարելուց հետո կունենանք Օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի հետևյալ ձևակերպումը՝ << 1. Հրազենի, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութի կամ պայթեցման սարքի պահպանության պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը (․․․)>>։ Սա տարակուսանքի տեղիք է տալիս, քանի որ հրազենը դա զենքի տարատեսակ է, և նույն նախադասության մեջ, նույն նորմում դրանց միաժամանակյա օգտագործումը կարծում եմ ընդունելի չէ։ Մյուս կողմից, սույն հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում <<զենք>> բառի լրացումը հանգեցնելու է նրան, որ անձը 337-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության ենթակա է լինելու ոչ միայն հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութի կամ պայթեցման սարքի պահպանության պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար, այլ նաև «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված զենքի բոլոր տարատեսակների պահպանության պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար, այդ թվում՝ օդաճնշիչ զենքի, գազային զենքի, ազդանշանային զենքի, սառը զենքի, էլեկտրահարող զենքի և այլն։ Զենքի թվարկված տեսակների և հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութի կամ պայթեցման սարքի պահպանության պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու վտանգավորության աստիճանները էականորեն տարբերվում են։ Ընդ որում, այդ մասին է վկայում նաև ՀՀ քրեական օրենսգրքով դրանց ապօրինի շրջանառության համար տարբեր հոդվածներով սահմանված սանկցիաների տարբերությունները։ Ուստի, կարծում եմ, որ Նախագծի հեղինակների կողմից լրացուցիչ պատճառաբանման կարիք ունի այն հանգամանքը, թե ինչու պետք է նույն սանկցիայի շրջանակներում քրեական պատասխանատվության ենթարկվեն հրազենի և ազդանշանային զենքի պահպանության պարտականությունը չկատարած անձինք։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: