Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունվարի 20-ի N 17-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը

  Գործող կարգի 12-րդ կետի 2) բ. ենթակետը սահմանում է անվանակոչության հիմք՝ «հայրենիքին մատուցած ծառայությունների համար»։ Սակայն «հայրենիքին մատուցած ծառայությունների» ընկալումը լայն է և ենթակա է տարբեր մեկնաբանությունների։ Սա կարող է հանգեցնել անվանակոչության գործընթացում անհամաչափ և ոչ միատեսակ մոտեցումների։

     Նախագծի նպատակն է հստակեցնել և լրացնել պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության չափանիշները՝ սահմանելով, որ դրանք կարող են անվանակոչվել ոչ միայն «հայրենիքին մատուցած ծառայությունների համար», այլև բացառապես այն անձանց անուններով, ովքեր այդ ծառայությունների համար արժանացել են պետական պարգևների։

  • Обсуждалось

    19.09.2025 - 04.10.2025

  • Тип

    Приказ

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1321

Принт

Предложения

Սմբատ Բզնունի

30.09.2025

Կարծում եմ ուսումնական հաստատությունների անունները պետք է կրեն այնպիսի մարդկանց անուններ, ովքեր իսկապես մեծ ներդրում են ունեցել կամ ունեն հայրենիքի շենացման գործում, ովքեր կարող են օրինակ ծառայել հենց այդ ուսումնական հաստատություններում սովորող աշակերտների և ուսանողների համար: Իմ սուբյեկտիվ կարծիքով, պետք է խորապես ուսումնասիրել տվյալ անձր կյանքը, գործունեությունը, հետո նոր նրա անունով ինչ-որ ուսումնական հաստատություն անվանակոչել:

Մարինե Եղոյան

27.09.2025

Ուսումնական հաստատությունների անվանակոչման գործընթացում նպատակահարմար ենք համարում առաջնահերթություն տալ այն անձանց անուններին, ովքեր իրենց մասնագիտական և հասարակական գործունեությամբ նշանակալի ներդրում են ունեցել հայրենիքի զարգացման գործում և այդ ծառայությունների համար արժանացել են պետական պարգևների։

Մարինե Եղոյան

27.09.2025

Այս նախաձեռնությունը մի կողմից կդառնա պետական գնահատանքի շարունակություն, իսկ մյուս կողմից՝ սերունդների համար օրինակ ու ներշնչանք՝ հարգելու ու գնահատելու նվիրումի և անձնվիրության արժեքները։ Ուսումնական հաստատության անվանումը նման կերպ ոչ միայն կդառնա ազգային հպարտության աղբյուր, այլև ուսանողության համար կենդանի հիշեցում հայրենասիրության, աշխատասիրության և մարդկային մեծ արժեքների մասին։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: