ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով սահմանված է բժշկական օգնության և սպասարկման որակի կառավարումը, որպես բնակչության բժշկական օգնության և սպասարկման որակի գնահատման, վերահսկման և բարելավման միջոցառումների համախումբ։ Միևնույն ժամանակ, ներկայում այդ միջոցառումների համախումբը սահմանված չէ, ինչի արդյունքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների շրջանում ներդրված չեն միասնական ու համակարգված մեխանիզմներ՝ բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի գնահատման, վերահսկման և բարելավման ուղղությամբ։
2․ Առաջարկվող կագավորումների բնույթը.
Սույն հրամանով կարգավորվում են բժշկական օգնության և սպասարկման որակի կառավարման մեխանիզմները, այդ թվում կազմակերպության որակի պատասխանատուի գործառույթները, որակի բարելավման և մշտադիտարկման խորհուրդների ստեղծման և գործունեության կարգը, հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման որակի արտակազմակերպական մակարդակում գնահատման ցուցանիշներն և ցուցանիշների ներկայացման կարգն ու պարբերականությունը, հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից բժշկական օգնության և սպասարկման ընթացքում արձանագրված անբարենպաստ դեպքերի գրանցման և հաղորդման կարգը, ինչպես նաև հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ստացիոնար պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացած պացիենտների փորձառության գնահատման կարգը։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից։
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվեն գործուն ընթացակարգեր կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման, ինչպես նաև որակի մշտադիտարկման համար։ Կներդրվեն պացիենտների հետ հետադարձ կապի մեխանիզմներ, որոնք ազդեցություն կունենան բժշկական ծառայություններից պացիենտների բավարարվածության վրա։
5. Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին․
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումը բխում է «Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 2022թ․ ապրիլի 20-ի թիվ 1614-Լ հրամանի հավելված 2-ի 2-րդ կետի 1-ին, 3-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով նախատեսված միջոցառումներից։
-
Обсуждалось
18.09.2025 - 03.10.2025
-
Тип
Приказ решение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 1475
Принт