Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում հստակեցնել բուժհաստատությունների լիցենզիա տալու հետ կապված գործընթացը և ակնկալվող արդյունքը` Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնության և սպասարկման ծառայություններում կիրառվող սարքավորումների օգտագործման ժամկետների  հետ կապված աշխատանքների կարգավորումն է և ներկայումս գոյություն չունեցող շինարարական նորմերի վերաբերյալ պարտադիր պահանջի հստակեցումն է:

 

  • Обсуждалось

    16.05.2018 - 01.06.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9170

Принт

Предложения

Սարգիս Ավագյան

23.05.2018

Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 29.06.2002թ, N867 14-րդ կետը շարադրել փոփոխված և ներկայումս գործող շարադրանքից հանել ,,շինարարական նորմերին համապատասխանությունը,, նախադասությունը, հիմնավորելով, որ այդպիսի նորմեր Հայաստանում չկան: Սա կոպիտ սխալ է, և ինքը հանդիսանում է կոռուպցիոն մեծ ռիսկ: Բանն այն է, որ բոլոր զարգացած երկրներում, բուժհաստատություններին ներկայացվում են ինչպես կառուցվածքային, այնպես էլ շինարարական նորմերի պահանջներ: Օրինակ, ասվում է, որ վիրաբուժական բաժանմունքը պետք է ունենա միջամտությունների սենյակ, վիրահատարան և այլն: Սա կառուցվածքային պահանջ է: Միաժամանակ կա նաև շինարարական նորմ, որը սահմանում է, որ միջամտությունների սենյակի ինչպես նաև վիրահատարանների սենյակի ներքին մակերեսները պետք է լինեն ամբողջական (այսինքն ճեղքեր, չաքեր կամ խորշիկներ չունենան,), ծածկված լինեն այնպիսի ներկերով կամ սալիկապատված լինեն այնպես, որ հնարավոր լինի դրանք հեղուկ նյութերով լվանալ, պատերի և հատակի հպման տեղում պետք է լինի ոչ թե անկյուն այլ կորաձև և այլն: Սրանք շինարարակն նորմեր են, որոնց պահպանումը նույնքան կարևոր է, որքան կառուցվածքային նորմերի պահպանումը: Նախագծում բերված հիմնավորումը, թե դա հանված է այն պատճառով, որ շինարարական նորմերը չկան, չի արդարացնում մոտեցումը: Ավելի վատ, որ այսքան տարների ընթացքում չի մշակվել: Ուրեմն, նախ հարկավոր է դա մշակել, իսկ հետո հղումը կատարել այդ փաստաթղթին: Առանց շինանարական որոշակի նորմերի (կրկնում եմ, որոշակի նորմերի) պահանջների լիցենզավորումը, ինքը կհանդիսանա մեծ կոռուպցիոն ռիսկ: (պատկերացնում եք, եթե շինարարական նորմ չկա, ապա ըստ էության կարելի է տախտակներով պատրաստված միջնապատերով սենյակներում կատարել վիրահատություն, որի արանքները հնարավոր չի ախտահանել և այլն:

Սարգիս Ավագյան

23.05.2018

Հայաստանի Հանրապետության Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի 13 հոկտեմբերի 2017թ-ի նիստում հաստատվեցին առողջապահության ոլորտի կոռուպցիոն մի շարք ռիսկեր, դրանց հաղթահարման միջոցառումները ( http://www.gov.am/am/anti-corruption-sessions/ ) որոնք հետագայում հաստատվեցին ՀՀ կառավարության 18 հունվարի, 2018 թ-ի թիվ 133–Ն որոշման N3 հավելվածով , միաժամանակ սահմանելով ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցը: ( https://www.e-gov.am/gov-decrees/item/29926/ ) Որոշման 14 կետի 3-րդ ենթակետի 1) պարբերությամբ պահանջվում է. ,, Վերանայել և փոփոխության ենթարկել ՀՀ կառավարության 29.06.2002թ, N867 որոշման մի շարք կետեր, մասնավորապես, ,,Իրավական ակտից հանել լիցենզավորման տեղադրման նախապայմանների մեջ առկա ընդհանրական, ոչ հստակ պահանջները: Որպես մասնավոր օրինակ 2)-րդ պարբերությամբ պահանջվում է , ՀՀ կառավարության 29.06.2002թ, N867 14-րդ կետի առկա ձևակերպման փոխարեն, այն է. 14. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը պետք է ապահովեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բժշկական հաստատություններին ներկայացվող կառուցվածքային, մասնագիտական, ինչպես նաև բժշկական սարքավորումներով ապահովվածությանը ներկայացվող պայմաններին և պահանջներին ու շինարարական նորմերին համապատասխանությունը:,, որպեսզի առանձին-առանձին նշվի Ա) բժշկական հաստատություններին ներկայացվող կառուցվածքային պահանջները և հստակ նշվի կառուցվածքային պահանջները սահմանող իրավական ակտերի ամբողջությունը և կատարել հղումը Բ) մասնագիտական պահանջները և հստակ նշվի մասնագիտական պահանջները սահմանող իրավական ակտերի ամբողջությունը և կատարել հղումը Գ) բժշկական սարքավորումներով ապահովվածությանը ներկայացվող պայմանները և պահանջները և հստակ նշվի այդ պահանջները սահմանող իրավական ակտերի ամբողջությունը և կատարել հղումը Դ) շինարարական նորմերի պահանջները և հստակ նշվի այդ պահանջները սահմանող իրավական ակտերի ամբողջությունը և կատարել հղումը Ներկա նախագիծը չի բավարարում Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի 13 հոկտեմբերի 2017թ-ի նիստում հաստատված առողջապահության ոլորտի կոռուպցիոն մի շարք ռիսկերի, դրանց հաղթահարման միջոցառումների մասին որոշման և ՀՀ կառավարության 18 հունվարի, 2018 թ-ի թիվ 133–Ն որոշման N3 հավելվածով սահմանված այս պահանջը:

Узнать больше