Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

______________ 2025 թվականի N ____ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1226-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1226-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը`

     1) Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝

  19-րդ կետից հետո լրացնել 19․1 կետ հետևյալ բովանդակությամբ․

«19․1 Իրավասու մարմնի ղեկավարի հրամանով կարող է առանձին տեսակի թույլտվությունների համար սահմանված տարեկան խմբաքանակը բաշխվել ըստ եռամսյակների կամ կիսամյակների, ինչպես նաև՝ սահմանվել թույլտվությունները փոխադրողներին տրամադրելու պայմաններ և պահանջներ:»:

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ                                                                     Ն
Փաշինյան

 

 

 

 

 

  • Обсуждалось

    10.09.2025 - 26.09.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 931

Принт

Предложения

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

17.09.2025

Առաջարկում եմ, Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1226-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը հանել շրջանառությունից։ Անհասկանալի նախագիծ է, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արդեն իսկ հաստատվել է Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը, որի հավելվածի VI-րդ մասը սահմանում է թույլտվությունների հատկացման գործընթացին ներկայացվող պահանջները։ Թույլտվությունների տրամադրման այդ ինչ պայմաններ և պահանջներ պետք է սահմանվեն իրավասու մարմնի ղեկավարի հրամանով, որոնք հնարավոր չի սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվող հավելվածով։ Միաժամանակ կարծում եմ, որ բարձրացված խնդրի, բավականին շատ և պարզ լուծումներ կարելի է սահմանել։ Օրինակ՝ տրամադրված թույլտվությունների օգտագործված լինելու փաստը կարելի է ստուգել մաքսային մարմինների հետ առցանց աշխատանքի միջոցով, որպես գործիք կարող է հանդիսանալ CMR-ի պահանջը։ Երևի հաջորդ խնդրի առաջացման դեպքում իրավասու մարմնի ղեկավարի հրամանում կկատարեք փոփոխություն, որով սահմանափակումներ սահմանելու իրավասություն կվերապահեք վարչության պետին (պարզ չի կա թե չկա), ու նման կերպ շարունակ։ Կարծում եմ, որ անհրաժեշտ է բանակցել այլ պետությունների իրավասու մարմինների հետ, պահանջվող թույլտվությունների քվոտաները ավելացնելու վերաբերյալ։ Պետք է փորձել ավելի բարենպաստ պայմաններ և միջավայր ստեղծել, ոչ թե սահմանափակումներ կիրառել։ Բայց եթե ունակ չեք բանակցել դա արդեն ուրիշ գլոբալ խնդիր է։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: