Добавить в избранное
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2023 թվականի փետրվարի 24-ի N 09-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 26 | Ռուբինա Հարությունյան 17.09.2025 22:17:47 | Գովելի, արդիական նախագիծ է; առաջարկում եմ ավելի ընդգծված դարձնել ժամանակակից կրթական ծրագրերի ներդրումը, միջազգային փորձի կիրառումը և գնահատման նորամուծությունները: Առաջարկեւմ եմ <<Մասնագիտական կողմորոշում>> խմբակիկ դեպքում դասաժամերին պարտադիր բաղադրիչ համարել ոլորտի առաջատար մասնագետներին հրավիրել և նրանք վարեն դասը, սովորողներին ավելի մանրամասն ու առարկայական ներկայացնեն իրենց մասնագիտության դրական և հրապուրիչ կողմերը, կազմակերպել մասնագիտական այցեր կոնկրետ ոլորտում գործող հիմնարկներ, գործարաններ, գիտահետազոտական հիմնարկներ, ինստիտուտներ։ | Շնորհակալություն դիտարկման համար: | |||
| 27 | Արմենուհի Նավոյան 18.09.2025 10:35:28 | Ողջունելի նախագիծ է։ Առաջարկում եմ տրամադրել լրացուցիչ ֆինանսական կամ տրանսպորտային միջոցներ մասնագիտական կողմնորոշման նպատակով պրակտիկայի և հանդիպումների համար։ Ստեղծել նաև վերահսկման գործիքակազմ։ | Շնորհակալություն, դիտարկումը կքննարկվի: | |||
| 28 | Ռուզան Կարապետյան 18.09.2025 20:58:31 | Անհատական բաղադրիչի ժամաքանակը առաջարկում եմ օգտագործել ոչ միայն առարկայական խորացման կամ լրացուցիչ պարապմունքների համար, այլ նաև նորարարական ուսումնական գործունեության կազմակերպման նպատակով։ Գործնականություն – աշակերտները կկարողանան իրական նախագծերով և փորձարարությամբ սովորել։ Կապ համայնքի հետ – դպրոցը դուրս կգա դասարաններից և կներգրավվի համայնքային ծրագրերի մեջ։ | Շնորհակալություն դիտարկման համար, նախագծին վերաբերելի չէ: | |||
| 29 | Սվետլանա Սահակյան 19.09.2025 20:25:58 | Ես կարծում եմ, որ այս փոփոխությունը ճիշտ ու անհրաժեշտ քայլ է։ Դպրոցում մենք հաճախ դժվարանում ենք հստակեցնել՝ ինչի վրա օգտագործել անհատական բաղադրիչի ժամերը։ Ամեն ուսուցիչ կամ դպրոց իր ձևով է դա անում, ինչի արդյունքում աշակերտները միշտ չէ, որ ստանում են հավասար հնարավորություններ։ Եթե այս կետը նոր խմբագրությամբ հաստատվի, ավելի հստակ կլինի թե՛ ուսուցիչների, թե՛ տնօրենի համար՝ ինչպես բաշխել այդ ժամանակը։ Շատ կարևոր եմ համարում նաև «Մասնագիտական կողմնորոշում» խմբակի ընդգրկումը։ Երեխաները միջնակարգ և ավագ դպրոցում կանգնում են մասնագիտություն ընտրելու առաջ, ու սա լավ հնարավորություն է, որ դպրոցն օգնի նրանց կողմնորոշվել։ Դա կօգնի նաև ծնողներին, որ ավելի վստահ լինեն իրենց երեխաների ընտրության հարցում։ Ընդհանուր առմամբ, այս փոփոխությունը դպրոցական կյանքի վրա կարող է դրական ազդեցություն ունենալ․ կբերի ավելի կազմակերպվածություն, հստակություն և կօգնի երեխաներին իրենց ապագան ճիշտ պատկերացնել։ | Շնորհակալություն դիտարկման համար: | |||
| 30 | Արևհատ Քոլայան 19.09.2025 22:58:35 | Ողջունելի է հարցը քննարկման ներկայացնելու օրենսդրական նախաձեռնությունը։ Ժամաքանակների խիստ ամրագրումը կարևոր է ֆինանսական և կազմակերպչական պլանավորման համար։ Սակայն, որոշ դպրոցներ (օրինակ՝ հատուկ թեքումով) կարող են ցանկանալ ինտեգրել այս խմբակների նպատակները այլ առարկաների կամ նախագծերի շրջանակում։ Խիստ «պարտադիր» պահանջը կարող է սահմանափակել մանկավարժական նորարարությունը։ Այդ առումով կարծում եմ, որ անհրաժեշտ է իրավական ակտում թողնել հնարավորություն, որով դպրոցը, հիմնավորված առաջարկ ներկայացնելու և լիազոր մարմնի (ԿԳՄՍՆ) հետ համաձայնեցնելու դեպքում, կարող է այս խմբակների բովանդակային նպատակներն իրականացնել այլ ձևաչափով (օրինակ՝ ինտեգրված դասընթաց, ուսումնական նախագիծ), պայմանով, որ վերջնարդյունքներն ամբողջությամբ ապահովվեն։ | Խմբակը կրում է պարտադիր բնույթ, ինչն ամրագրված է հանրակրթության պետական չափորոշչով: | |||
| 31 | Լիլիթ Առուստամյան 20.09.2025 09:11:25 | Ողջունելի նախագիծ է։"Մասնագիտական կողմնորոշում "խմբակը կարծում եմ ավելի մեծ նշանակություն ունի ավագ դպրոցում։Առաջարկում եմ 10_րդ դասարանի առաջին կիսամյակից այս խմբակի դասավանդումը տեղափոխել 12_րդ դասարանի առաջին կիսամյակ,քանի որ աշակերտների համար մասնագիտական կողմորոշման ամենախառը շրջանը հենց այս շրջանն է,այն կօգնի մասնագիտության ընտրության շեմին կանգնած աշակերտներին ավելի հստակ և վստահ որոշումներ կայացնել։ | Շնորհակալություն դիտարկման համար: 12-րդ դասարանում սովորողն արդեն պետք է կողմնորոշված լինի և գործնական քայլեր կատարի՝ ընտրված ուղղությամբ կարողունակությունների զարգացման համար: | |||
| 32 | Մերի Բաղրամյան 20.09.2025 18:50:20 | Շատ ողջունելի է անհատական բաղադրիչով խմբակների ներմուծումը հանրակրթական դպրոցներ։ Հատկապես տարրական դասարաններում սովորողները մեծ ոգևորությամբ են մասնակցում դրանց։ Հաշվի առնելով, որ որոշ մանկավարժներ մշակում են անհատական բաղադրիչով տրվող խմբակի ծրագրերը, որոնք նախարարության կողմից հաստատվելուց հետո հասանելի են դառնում մյուս մանկավարժներին, առաջարկում եմ հետագայում տարակարգի կետերի մեջ ներառել նաև խմբակի ծրագրերի ստեղծման ու մշակման համար մանկավարժին միավոր հատկացնելը։Այն կխրախուսի մանկավարժների նախաձեռնողականությունը։ Շնորհակալություն։ | Շնորհակալություն, դիտարկումը կքննարկվի: | |||
| 33 | Աստղիկ Հովսեփյան 20.09.2025 22:24:18 | Աջակցում եմ հրամանի 6.1. կետի նոր խմբագրության առաջարկին և առաջարկում եմ այն ընդունել՝ որպես կրթության բովանդակային արդիականացման կարևոր քայլ, որն ուղղված է սովորողի՝ -անհատական աճի, -առողջ ապրելակերպի ձևավորման, -գիտակցված մասնագիտական կողմնորոշման, -ինչպես նաև որակյալ և ներառական կրթության հասանելիության ապահովմանն ամբողջ հանրապետությունում։ Առաջարկում եմ նաև նախարարության կողմից մշակել համահունչ մեթոդական ուղեցույցներ և ծրագրային օրինակներ՝ վերոնշյալ խմբակների բովանդակային և ուսումնական պլանների արդյունավետ իրագործման համար, ինչը կապահովի միասնաբար կիրառվող մեթոդաբանական մոտեցումներ հանրակրթական հաստատություններում։ | Շնորհակալություն դիտարկման համար: Մեթոդական ուղեցույցներն ու ծրագրային նյութերը մշակված են, իսկ ուսուցիչները պարբերաբար վերապատրաստվում են: | |||
| 34 | Shushanik Melkonyan 22.09.2025 18:17:25 | Հարգելի ԿԳՄՍ նախարարություն ես՝ որպես մանկավարժ և ծնող, ողջունում եմ <<Առողջ ապրելակերպ>> և<<Մասնագիտական կողմնորոշում>> խմբակների ներդրումը դպրոցում։ Կարծում եմ, որ հատկապես <<Մասնագիտական կողմնորոշում>> խմբակը անհրաժեշտ է որպեսզի աշակերտները ավելի արագ հասնեն ինքնաճանաչման և կողմնորոշվեն ապագա մասնագիտության ընտրության հարցում։ Այս առումով ունեմ հետևյալ առաջարկները։ <<Մասնագիտական կողմնորոշում>> խմբակը պարտադիր լինի 9րդ դասարանից սկսած, քանզի այդ տարիքից է աշակերտը սկսում մտածել մասնագիտության ընտրության մասին։ 11-րդ դասարանում խմբակը լինի ըստ ցանկության, քանզի աշակերտների մեծ մասն արդեն կողմնորոշված է մասնագիտության հարցում։ Խմբակի ուսուցման ընթացքում աշակերտները հանդիպումներ ունենան տարբեր ոլորտներում աշխատող մասնագետների հետ, որ ավելի լավ պատկերացում կազմեն, թե որոնք են լինելու իրենց ապագա աշխատանքային պարտականությունները և լիազորությունները։ Կանխավ շնորհակալ եմ․ Շ․ Մելքոնյան | Շնորհակալություն դիտարկման համար: | |||
| 35 | Մերի Ստեփանյան 22.09.2025 19:15:26 | Շատ ողջունելի է անհատական բաղադրիչով խմբակների ներմուծումը հանրակրթական դպրոցներ։ Առաջարկում եմ ստեղծել հնարավորություն մասնագիտական կողմնորոշման նպատակով պրակտիկայի և հանդիպումների համար։ | Շնորհակալություն դիտարկման համար: | |||
| 36 | Varsenik Kalashyan 22.09.2025 22:09:41 | Շատ կարևորում եմ ՙՙՄասնագիտական կողմնորոշումՙՙ խմբակի ներդրումը հանրակրթական դպրոցներում, բայց առաջարկում եմ այդ դասընթացի շրջանակներում անպայման լինեն այցեր համապատասխան ոլորտներ կամ հիմնարկություններ, ինչպես նաև դասընթացի ծրագրի մեջ անպայման շեշտադրել համայնքում անհրաժեշտ մասնագիտությունների պակասը:Օրինակ՝ հիմա ոչ ոք չի գնում սովորելու գյուղատնտեսական ոլորտեր, ագրոնոմիա, անասնաբույժ:Մի քիչ կարելի է այդ ոլորտներին էլ ուշադրություն դարձնել , քանի որ այդ ոլորտը շատ աղետալի վիճակում է: | Շնորհակալություն դիտարկման համար: | |||
| 37 | Armine Petrosyan 22.09.2025 23:08:31 | Ողջունելի նախագիծ է հիմնական և ավագ դպրոցի բարձր դասարանների աշակերտների համար,հատկապես <<Մասնագիտական կողմնորոշում>> առարկայական խմբակը հիմնական դպրոցների բարձր դասարաններում ,երբ ըարդեն որոշակի կողմնորոշում պետք է ունենան դեպի ավագ դպրոցի հոսքային դասարաններ կամ այլ մասնագիտացված ուսումնական հաստատություն,առարկան կօգնի ուղղորդվածության ձեռք բերել մասնագիտության ընտրության հարցերում: | Շնորհակալություն դիտարկման համար: | |||
| 38 | Աննա Հովհաննիսյան 23.09.2025 22:13:53 | Ուսումնասիրելով «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2023 թվականի փետրվարի 24-ի N 09-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» հրամանի նախագիծը և դրա հիմնավորումը՝ հայտնում եմ իմ դրական կարծիքը դրա ընդունման վերաբերյալ։ Կցանկանայի ընդգծել հետևյալ դրական կողմերը․ - Նախագիծը լուծում է կարևոր խնդիր՝ համապատասխանեցնելով «Մասնագիտական կողմնորոշում» խմբակի համար հատկացվող ժամաքանակը առարկայական ծրագրի բովանդակությանը։ Այս փոփոխությունը կապահովի ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի միջև ներդաշնակություն՝ նպաստելով իրավակիրառ պրակտիկայում հստակ և միասնական մոտեցման ձևավորմանը։ - Փոփոխությունը հստակ սահմանում է ոչ միայն «Մասնագիտական կողմնորոշում» խմբակի (8–10-րդ դասարաններում՝ 34-ական ժամ, 11-րդ դասարանում՝ 15 ժամ), այլև «Առողջ ապրելակերպ» խմբակի (5–11-րդ դասարաններում՝ 17-ական ժամ) տարեկան ժամաքանակը։ Սա դպրոցներին հնարավորություն կտա ավելի ճշգրիտ պլանավորել ուսումնական գործընթացը։ - Նախագծով ամրագրվում է, որ նշված խմբակների տրամադրումը պարտադիր է։ Սա ընդգծում է դրանց կարևորությունը պետական մակարդակով և երաշխավորում, որ յուրաքանչյուր աշակերտ կստանա անհրաժեշտ գիտելիքներ և՛ մասնագիտական կողմնորոշման, և՛ առողջ ապրելակերպի վերաբերյալ։ - Հատկանշական է, որ այս կարգավորումը չի պահանջում լրացուցիչ ֆինանսական միջոցներ պետական բյուջեից, ինչը մեծացնում է նախաձեռնության իրատեսականությունն ու իրագործելիությունը։ Այս նախագծի ընդունումը կնպաստի ուսումնական գործընթացների ավելի արդյունավետ կազմակերպմանը, կապահովի նորմատիվային դաշտի հստակություն և կաջակցի դպրոցներին՝ լիարժեքորեն իրականացնելու հանրակրթության պետական նոր չափորոշչի պահանջները։ Կողմ եմ ներկայացված նախագծի հաստատմանը։ | Շնորհակալություն դիտարկման համար: |