Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1. Անհրաժեշտությունը

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ՊՈԱԿ-ներում և պետական մասնակցությամբ ընկերություններում օգտագործվող տեղեկատվական տեխնոլոգիաների (այսուհետ՝ ՏՏ) ակտիվների ամբողջական գույքագրման, դասակարգման, պատասխանատվության հստակ բաշխման և պարբերական թարմացման համար անհրաժեշտ մեխանիզմների բացակայությամբ։ ՏՏ ակտիվների գույքագրումն ու վերահսկողությունը ներկայումս իրականացվում են մասնակի, անկանոն և առանց միասնական քաղաքականության, ինչը խոչընդոտում է ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, թափանցիկությանն ու հաշվետվողականությանը։ Արդյունքում, պետական կառավարման մարմիններում ձևավորված չէ ՏՏ ռեսուրսների կառավարման միասնական մոտեցում, ինչը բարդացնում է ինչպես տեղեկատվական անվտանգության ապահովումը, այնպես էլ ռիսկերին համակարգված արձագանքման գործընթացները։

Միասնական քաղաքականության, մեթոդաբանության և Ռեեստրի բացակայությունը խոչընդոտում է ինչպես ռիսկերի գնահատման գործընթացը, այնպես էլ ՏՏ ռեսուրսների ռազմավարական և արդյունավետ կառավարմանը։

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Վերջին տարիներին իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ պետական մարմիններում ՏՏ ակտիվների հաշվառման, վերահսկման և թարմացման գործընթացները չեն համապատասխանում ժամանակակից տեղեկատվական անվտանգության պահանջներին։ ՏՏ ակտիվների՝ այդ թվում՝ սարքավորումների, ծրագրային ապահովման, ցանցային ենթակառուցվածքի և տվյալների գույքագրումն իրականացվում է մասնակի, չկանոնակարգված, առանց միասնական մեթոդաբանության և պարբերաբար չթարմացվող եղանակով։ Բազմաթիվ պետական կայքեր և թվային հարթակներ կարիք ունեն անվտանգության հավաստագրերով ապահովման, ինչը կնվազեցնի կիբեռանվտանգության միջադեպերի հավանականությունը։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված են եղել «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ներդնել ՏՏ ակտիվների կառավարման ապակենտրոնացված ռեեստր (այսուհետ՝ Ռեեստր), որը կապահովի «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի իմաստով հանրային հատվածի կազմակերպություններում և հարյուր տոկոս պետական մասնակցությամբ ընկերություններում (այսուհետ՝ Կազմակերպություն) օգտագործվող ՏՏ ռեսուրսների ամբողջական հաշվառում և վերահսկում։ Ռեեստրի ներդրումը կհանդիսանա հիմք ՏՏ ակտիվների կառավարման միասնական մոտեցման ձևավորման, շահագործման կառուցվածքի հստակեցման, պատասխանատվության բաշխման, ինչպես նաև ռիսկերի գնահատման և տեղեկատվական ու կիբեռանվտանգության ռիսկերի նվազեցման համար։ Այն կնպաստի հաշվետվողականության մշակույթի ձևավորմանը՝ ապահովելով գործընթացների թափանցիկություն, վերահսկելիություն և կառավարման համակարգվածություն։ Ռեեստրում գրանցվող ակտիվները կդասակարգվեն տեղեկատվության գաղտնիության, ամբողջականության և հասանելիության պահանջների հիման վրա՝ համաձայն միջազգային ստանդարտների, մասնավորապես՝ ISO/IEC 27001 ստանդարտի դրույթների։

5. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի իրականացումը նախատեսվում է առկա մարդկային և տեխնիկական ռեսուրսների շրջանակում։ Հնարավոր փոքր ծախսերը վերաբերելու են վերապատրաստման և տեխնիկական գործիքակազմի պարզեցված միջոցների ներդրմանը, սակայն բյուջետային էական ավելացումներ չեն նախատեսվում։

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի իրականացումը բխում է ՀՀ 2021-2025 թվականների թվայնացման ռազմավարության 1․6-րդ կետից։

  • Обсуждалось

    05.09.2025 - 21.09.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Индустрия высоких технологий

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1589

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: