Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2025 թվականի N     -Ն

 

          Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի «Էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը և էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը հաստատելու մասին» N 534-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված հավելված 1-ում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 10-րդ կետի՝

ա. 2-րդ ենթակետի առաջին նախադասությունում «հայտերը մերժվում են» բառերը փոխարինել «հայտերի վերաբերյալ տեղեկատվությունը մնում է փակ (ոչ հասանելի)» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Առաջին տեղը զբաղեցրած մասնակցի հայտը անբավարար գնահատվելու կամ պայմանագրի կնքումից հրաժարվելու դեպքում սույն կարգի 13-րդ կետում նշված աճուրդը սկսվում է նորից.».

բ. 3-րդ ենթակետում «մասնակիցների ներկայացրած գները գերազանցում են» բառերը փոխարինել «նվազագույն առաջարկ ներկայացրած մասնակցի գինը գերազանցում է» բառերով.

2) 13-րդ կետում «ժամկետը լրանալուն» բառերը փոխարինել «ժամկետը լրանալու կամ առաջին տեղը զբաղեցրած մասնակցի հայտը անբավարար գնահատվելու կամ առաջին տեղը զբաղեցրած մասնակցի կողմից պայմանագրի կնքումից հրաժարվելու օրվան» բառերով:

  1. Սահմանել, որ սույն որոշման պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սկսած և դեռևս չավարտված գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

              ՎԱՐՉԱՊԵՏ                                                ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ      

 

 

  • Обсуждалось

    04.09.2025 - 19.09.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 964

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: