«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի № 905-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի № 905-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի «2025 թվականի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման ընթացակարգը սահմանելու, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 905-Ն որոշմամբ նախատեսված է 365 տոննա սակագնային քվոտայի ծավալով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 110 0, 2002 90 190 0, 2002 90 310 0, 2002 90 390 0, 2002 90 910 0, 2002 90 990 0 ծածկագրերին դասվող լոլիկի մածուկի բաշխում։
Հարկ է նշել, որ Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել և Կառավարության կողմից 2025 թվականի օգոստոսի 28-ի N 1217-Լ որոշմամբ հաստատվել է 2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը, որով 2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման համար տոմատի մածուկի արտադրության նպատակով լոլիկի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին 2000 տոննան գերազանցող մթերված լոլիկի յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց տրամադրվելու է 10․0 ՀՀ դրամի չափով սուբսիդավորում։
Սուբսիդավորում տրամադրելու դեպքում տեղական արտադրության տոմատի մածուկի ինքնարժեքը կմոտենա ներմուծվողի մաքսային արժեքին, զգալիորեն կավելանա մրցունակության մակարդակը, որի արդյունքում լրացուցիչ կմթերվի շուրջ 7․0 հազ․ տոննա լոլիկ, կլուծվի ընթացիկ տարվա լոլիկի մթերումների կազմակերպման գործընթացում առկա խնդիրը, լրացուցիչ կարտադրվի շուրջ 1000 տոննա տոմատի մածուկ, որը գնային առումով մրցունակ կլինի ներմուծվող տոմատի մածուկի նկատմամբ և շուրջ 1000 տոննայով կնվազի տոմատի մածուկի ներմուծման ծավալը
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է 2025 թվականի հուլիսի 3-ի «2025 թվականի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման ընթացակարգը սահմանելու, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 905-Ն որոշմամբ նախատեսված լոլիկի մածուկի սակագնային քվոտայով հատկացված 365 տոննա ծավալի համար ներմուծման լիցենզիայի գործողության ժամկետ սահմանել ս․թ․ հոկտեմբերի 16-ից մինչև ս․թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է լոլիկի մածուկի սակագնային քվոտայով հատկացված 365 տոննա ծավալի համար ներմուծման լիցենզիայի գործողության ժամկետ սահմանել ս․թ․ հոկտեմբերի 16-ից մինչև ս․թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել նաև ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի N 905-Ն որոշման վերնագիրը համապատասխանեցնել բովանդակությանը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում է ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունից, ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2.4 Գյուղատնտեսություն» բաժնի դրույթներից։
5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
6․ Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Обсуждалось
04.09.2025 - 19.09.2025
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика, Экономическая
-
Министерство
Министерство экономики
Просмотры 1265
Принт