Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 340-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 340-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Կառավարության 2025 թվականի մարտի 20-ի N 340-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղի բնակավայրի 4-րդ փողոցի N 1 և N 3 բազմաբնակարան վթարային շենքերում փաստացի բնակվող բնակիչների (այսուհետ՝ շահառուներ) բնակարանային պայմանների բերելավման գործընթացն ամբողջությամբ իրականացնելու և ի հայտ եկած խնդիրները հարթեցնելու անհրաժեշտությամբ։

Մասնավորապես, հաշվի են առնվել շահառուների կողմից արված առաջարկները՝ վկայագրի միջոցով ֆինանսական աջակցության ստացման դեպքում անհատական բնակելի տունն անձամբ՝ առանց հիփոթեքային վարկի ներգրավման կառուցելու հնարավորության ապահովման վերաբերյալ։ Գործող կարգով նախատեսված է, որ անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) դեպքում պարտադիր պայման է հանդիսանում հիփոթեքային վարկի ներգրավումը, մինչդեռ ոչ բոլոր շահառուներն են բավարարում ֆինանսական կազմակերպությունների սահմանած վարկավորման պայմաններին ու չափանիշներին։

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով անհատական բնակելի տունը տրամադրվող ֆինանսական աջակցության սահմաններում անձամբ կառուցելու պատրաստակամության մասին առաջարկը, ինչպես նաև շենքերի վթարային վիճակն ու փլուզման վտանգի առկայությունը, նախատեսվում է Որոշմամբ հաստատված կարգը խմբագրել՝ հանելով հիփոթեքային վարկի ներգրավման պարտադիր պայմանը։  Փոխարենը՝ շահառուներին հնարավորություն է տրվում բնակարան (բնակելի տուն) ձեռքբերելու կամ անձամբ անհատական բնակելի տուն կառուցելու տարբերակներից բացի՝ իրենց հայեցողությամբ ընտրել նաև հիփոթեքային վարկի ներգրավմամբ բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման տարբերակը, այդ թվում՝ շինարարական կազմակերպության հետ պայմանագրի կնքման միջոցով։

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մարտի 20-ի N 340-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է նաև ձևակերպումների, ժամկետների և տեխնիկական բնույթի շտկումներ մտցնել Որոշմամբ հաստատված կարգում՝ հստակեցնելով «աջակցության տրամադրում» հանդիսացող գործընթացը և դրա բաղադրիչները, դրանց վերջնաժամկետները՝ վթարային շենքերից շահառուների տեղափոխման և շենքերի քանդման աշխատանքների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով։

3. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղի բնակավայրի 4-րդ փողոցի N 1 և N 3 բազմաբնակարան վթարային շենքերում փաստացի բնակվող բնակիչների բնակարանային պայմանների բարելավման գործընթացի ամբողջական իրականացումը՝ հաշվի առնելով մի շարք շահառուների առաջարկը՝ հիփոթեքային վարկի ներգրավման պարտադիր պայմանը հանելու և, փոխարենը, շահառուներին հնարավորություն տալու բնակարան (բնակելի տուն) ձեռքբերելու կամ անձամբ անհատական բնակելի տուն կառուցելու տարբերակներից բացի՝ իրենց հայեցողությամբ ընտրելու նաև հիփոթեքային վարկի ներգրավմամբ բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման տարբերակը, այդ թվում՝ շինարարական կազմակերպության հետ պայմանագրի կնքման միջոցով։

Նախագծի ընդումամբ կհստակեցվեն նաև «աջակցության տրամադրում» հանդիսացող գործընթացը և դրա բաղադրիչները, դրանց վերջնաժամկետները՝ վթարային շենքերից շահառուների տեղափոխման և շենքերի քանդման աշխատանքների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով։

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձիք և նրանց դիրքորոշումները

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

5. Տեղեկատվություն իրավական ակտն ընդունելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի լրացուցիչ ավելացում չի առաջացնում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ (Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Քաղաքաշինություն» բաժնի 15-րդ «Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող (3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) բնակարանային ֆոնդի հիմնախնդրի կանոնակարգում» կետի 15.7-րդ «Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի լուծմանն ուղղված ծրագրերի իրականացում» ենթակետի պահանջներից։

  • Обсуждалось

    03.09.2025 - 18.09.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1142

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: