ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆՑՎՈՂ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՕ-187-Ն օրենքի ընդունմամբ՝ «Պետական վերահսկողական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-279-Ն օրենքը շարադրվել է նոր խմբագրությամբ:
Նոր խմբագրության պայմաններում՝ «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ուսումնասիրության և մշտադիտարկման իրականացման ընթացակարգերը սահմանվում են վարչապետի որոշմամբ: Ուստի հիմք ընդունելով կատարված փոփոխությունները ՀՀ վարչապետի 2025 թվականի օգոստոսի 8-ի N 696-Ա որոշման հավելվածի 3-րդ կետով սահմանվել է «Ուսումնասիրության և մշտադիտարկման իրականացման ընթացակարգերը սահմանելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի կատարման վերաբերյալ միջոցառում:
Այսպիսով՝ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել Ծառայության կողմից ուսումնասիրության և մշտադիտարկման իրականացման ընթացակարգերը:
Ընթացակարգերն առավելապես կարգավորում են ներքին կազմակերպական հարաբերություններ, միտված են կարգավորել առավել տեխնիկական բնույթի հարցերը՝ գործընթացներն արդյունավետ և սեղմ ժամկետներում կարգավորելու անհրաժեշտությունից ելնելով:
-
Обсуждалось
03.09.2025 - 18.09.2025
-
Тип
Pешение
-
Область
Юстиция, Финансовая, Борьба с коррупцией
-
Министерство
Служба государственного надзора
Просмотры 1709
Принт