ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 207-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 207-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին 2025 թվականի մայիսի 29-ի ՀՕ-192-Ն օրենքի 2-րդ հոդվածով շարադրված 2․1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, բացառությամբ «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության շրջանակներում իրականացվող ստուգումների, որոնց մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Ռիսկայնությունը որոշող չափանիշների հաշվարկման և գնահատման կարգը հաստատում է ստուգում իրականացնող պետական մարմինը։
Վկայակոչված օրենքի կիրարկումն ապահովելու համար ընդունվել է ՀՀ վարչապետի 07․08․2025թ․ N696-Ն որոշումը, որով հաստատվել է «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը, որի 7-րդ կետով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել կառավարության 2012թ. փետրվարի 23-ի N 207-Ն որոշումը։
- Առաջարկվող կարգավորման բնույթը և իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.
Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2012թ. փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից իրականացվող՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 207-Ն որոշումը։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելվածի՝ 2,7 կետից (ՀՀ պետական բյուջեի նկատմամբ ուղղակի հսկողության (ստուգման) գործառույթի՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը փոխանցման վերաբերյալ օրենսդրական փաթեթի մշակում և ՀՀ կառավարության հավանությանը ներկայացում):
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից։
-
Обсуждалось
28.08.2025 - 12.09.2025
-
Тип
Pешение
-
Область
Финансовая
Просмотры 934
Принт