Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 1112-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 1112-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

           

           «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2025թ․ մայիսի 29-ի ՀՕ-187-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք), որն ուժի մեջ է 2025թ․ հունիսի 28-ից, սահմանվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացումը Պետական վերահսկողական ծառայությանը (այսուհետ՝ Ծառայություն) վերապահելու գործընթացի ապահովմանն ուղղված օրենսդրական կարգավորումներ․ մասնավորապես՝ Ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետին վերապաhված վերահսկողական լիազորությունների իրականացման միջոցով պետական միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության վերահսկումը, հնարավոր չարաշահումների բացահայտումը, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացումը փոխանցել Ծառայությանը:

Վկայակոչված օրենքի կիրարկումն ապահովելու համար ընդունվել է ՀՀ վարչապետի 07․08․2025թ․ N696-Ն որոշումը, որով հաստատվել է «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը, որի 5-րդ կետով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 11-ի N 1112-Ն որոշումը։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը և իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հսկողության կարգը սահմանելու մասին» N 1112-Ն որոշումը։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելվածի՝ 2,7 կետից (ՀՀ պետական բյուջեի նկատմամբ ուղղակի հսկողության (ստուգման) գործառույթի՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը փոխանցման վերաբերյալ օրենսդրական փաթեթի մշակում և ՀՀ կառավարության հավանությանը ներկայացում):

 

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից։

  • Обсуждалось

    28.08.2025 - 12.09.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 931

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: