<<<<Խաղային գործունեության կարգավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> և <<<<Պետություն-մասնավոր գործընկերության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> օրենքների նախագծեր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2024 թվականի հունիսի 12-ի «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29․1-ին հոդվածով.
«Հոդված 29․1․ Օպերատորի ընտրության ընթացակարգի բողոքարկման կարգը
- Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի արդյունքներում շահագրգռվածություն ունեցող յուրաքանչյուր անձ իրավունք ունի դատական կարգով բողոքարկելու Հանձնաժողովի գործողությունները (անգործությունը) կամ որոշումները՝ համապատասխան գործողությունը կատարելու (անգործություն ցուցաբերելու) կամ որոշումը կայացնելու օրվանից հետո երկու ամսվա ընթացքում:
- Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի, այդ թվում՝ բողոքի քննարկման հետ կապված հարաբերությունները վարչական հարաբերություններ չեն և կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ։»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
- Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց առաջ Հանձնաժողովի կողմից կատարված գործողությունները (դրսևորած անգործությունը) կամ կայացված որոշումները կարող են դատական կարգով բողոքարկվել սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երկու ամսվա ընթացքում։ Այս կանոնը չի տարածվում մինչև սույն օրենքը ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների վրա։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2019 թվականի հունիսի 28-ի «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14․9-րդ հոդվածի 1-ին մասը «որոշումները» բառից հետո լրացնել «՝ համապատասխան գործողությունը կատարելու (անգործություն ցուցաբերելու) կամ որոշումը կայացնելու օրվանից հետո երկու ամսվա ընթացքում» բառերով։
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
- Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց առաջ իրավասու մարմնի կամ գնահատող հանձնաժողովի կողմից կատարված գործողությունները (դրսևորած անգործությունը) կամ կայացված որոշումները կարող են դատական կարգով բողոքարկվել սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երկու ամսվա ընթացքում։ Այս կանոնը չի տարածվում մինչև սույն օրենքը ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների վրա։
-
Обсуждалось
25.08.2025 - 12.09.2025
-
Тип
Закон
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 1426
Принт