Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՍՏԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ, ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

Հ Ր Ա Մ Ա Ն __ Ն   

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՍՏԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ, ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ

ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Համայնքային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով ՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

  1. Հաստատել համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստերը կազմելու, թեստային առաջադրանքները ձևավորելու, թեստային առաջադրանքների քանակը սահմանելու մասին կարգը՝ համաձայն սույն հրամանի հավելվածի։
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

                 ՆԱԽԱՐԱՐ`                                                              Դ. ԽՈՒԴԱԹՅԱՆ

                                                                                               ք. Երևան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության տարածքային

կառավարման և ենթակառուցվածքների նախարարի

2025 թվականի ---------------------------ի N -----Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՍՏԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ, ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով հաստատվում են համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի (այսուհետ՝ մրցույթ) թեստերը կազմելու, թեստային առաջադրանքները ձևավորելու ընթացակարգերը, ինչպես նաև թեստային առաջադրանքների քանակը սահմանելու կարգը։
  2. Թեստերը կազմվում են Հայաստանի Հանրապետության «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխան՝ ապահովելով թափանցիկություն, օբյեկտիվություն և մասնագիտական հմտությունների համաչափ գնահատում ։
  3. Թեստը՝ թեստային առաջադրանքների ամբողջություն է, որի նպատակն է համապատասխան համայնքային ծառայության պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատումը։

 

 

  1. Հարցաշարերի կազմման և թարմացման սկզբունքներ
  2. Հարցաշարերը կազմում և լրամշակում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիազոր ստորաբաժանումը՝ ներգրավելով համայնքային ծառայության, իրավաբանության և տեղական ինքնակառավարման ոլորտների մասնագետներ։
  3. Հարցաշարերը ներառում են երկու հիմնական բաղադրիչ՝
  • մասնագիտական հարցեր՝ ուղղված աշխատակիցների աշխատանքային ոլորտին առնչվող տեսական և գործնական գիտելիքների խորը և համապարփակ գնահատմանը,
  • իրավիճակային խնդիրներ՝ նախատեսված են գնահատելու մրցույթի մասնակիցների վերլուծական մտածողության, արագ կողմնորոշվելու և գործնական իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնելու ունակությունների գնահատմանը։
  1. Հարցաշարերի բովանդակությունը թարմացվում են առնվազն յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ, ինչպես նաև անհապաղ՝ ՀՀ օրենսդրական կամ պրակտիկայում անհրաժեշտ փոփոխությունների դեպքում՝ ապահովելով դրանց արդիականությունը և համապատասխանությունը համայնքային ծառայության պահանջներին ու իրականությանը։
  2. Հարցաշարերը թարմացվում են առնվազն երկու տարին մեկ անգամ կամ ՀՀ օրենսդրության համապատասխան փոփոխությունների դեպքում։

3Թեստերի կազմումւը,  թեստային առաջադրանքների բովանդակությունը և քանակը

 Թեստերի քանակը սահմանվում է համայնքային ծառայության պաշտոնների խմբերի առանձնահատկություններից ելնելով՝

  • Համայնքային ծառայության ուրաքանչյուր պաշտոնի համար հարցաշարերն ընդգրկում են՝

          ա․ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցաշարերը պետք է ընդգրկեն առնվազն 150 հարց (խնդիր),

          բ․ hամայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի թափուր պաշտոնների համար՝ առնվազն 120 հարց (խնդիր),

          գ․ hամայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի թափուր պաշտոնների համար՝ առնվազն 90 հարց (խնդիր)։

  1. Թեստային առաջադրանքները կարող են ունենալ հետևյալ ձևերը՝

          1) ճիշտ պատասխանի ընտրություն, երբ թեստավորման մասնակցին առաջարկվում է հարց՝ ենթադրյալ պատասխաններով, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է, և որոնցից թեստավորման մասնակիցն ընտրում է պատասխանի իր տարբերակը.

          2) այլընտրանքային ընտրություն, երբ թեստավորման մասնակիցը հարցին պատասխանում է «այո» կամ «ոչ»։

  1. Թեստային առաջադրանքները ընդգրկվում են հետևյալ քանակությամբ հարցեր (խնդիրներ).
  • համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթի դեպքում՝ 50 հարց,
  • համայնքային ծառայության առաջատար պաշտոնների թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթի դեպքում՝ 40 հարց,
  • համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթի դեպքում՝ 30 հարց։
  1. Թեստային առաջադրանքների հարցերը ընդգրկում են հետևյալ բնագավառները՝
  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 10 տոկոս.
  • «Համայնքային ծառայության մասին» («Հանրային ծառայության մասին») Հայաստանի Հանրապետության օրենք` 30 տոկոս.
  • տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրություն՝60 տոկոս։
  1. Թեստային առաջադրանքները կազմելիս՝ անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ պահանջները`
  • պարզ ձևակերպումներ, բացառելով ոչ հստակ կամ բարդ, երկիմաստ հարցերն ու խնդիրները։
  • Հարցերն ու առաջադրանքները պետք է ունենան տրամաբանական կառուցվածք։
  • Ժխտողական կառուցվածք ունեցող առաջադրանքները պետք է լինեն հնարավորինս քիչ, իսկ ժխտողական մասնիկները («Չի», «Չէ», «Ոչ») ընդգծված նշվեն:
  • Պատասխանների տարբերակներում չպետք է օգտագործվեն «Բոլոր վերոգրյալները ճիշտ են (ճիշտ չեն)», «Բոլոր հիմնավորումները ճիշտ են (ճիշտ չեն)», «Թվարկված պատասխանները ճիշտ են (ճիշտ չեն)» և նմանատիպ ձևակերպումներ։
  • Պատասխանների տարբերակներում չպետք է նշվի մասնակի ճիշտ պատասխան։
  • Թեստային առաջադրանքներում բացառվում է գործողությունից հանված կամ դադարեցված իրավական ակտերից հարցերի կիրառումը:
  1. Թեստերի բովանդակությունը կազմվում է սույն կարգի 11-րդ կետով սահմանված ոլորտների տոկոսային հարաբերակցությամբ։
  2. Թեստավորման ժամանակ կիրառվող համակարգչային ծրագիրը հարցերն ընտրում է պատահականության սկզբունքով՝ նախապես կոդավորված և համակարգչային բազայում ներմուծված հարցերի փաթեթից։

 

  1. Թեստավորման կազմակերպում և անցկացում
  2. Մրցույթն անցկացնելուց ոչ ավելի քան երկու ամիս առաջ, թեստավորման համար նախատեսված հարցաշարերը՝ ներառյալ դրանց միանշանակ ճիշտ պատասխանները, հրապարակվում են համայնքի պաշտոնական տեղեկատվական հարթակում։
  3. Թեստավորման համար հարցաշարերից ընտրվող հարցերի (խնդիրների) ընտրությունը կատարվում է համակարգչային ծրագրի միջոցով՝ պատահականության սկզբունքով, թափանցիկության ապահովմամբ։
  4. Հարցաշարերը համակարգչային բազայում կոդավորվում և համարակալվում են ըստ պաշտոնների խմբերի և ոլորտների։
  5. Համակարգչային բազայում պահվում են նաև յուրաքանչյուր հարցին (խնդրին) համապատասխան պատասխանների տարբերակները, որոնցից միայն մեկը համարվում է միանշանակ ճիշտ։
  6. Համակարգչային ծրագիրը պատահականության սկզբունքով ձևավորում է ամբողջական թեստ՝ սահմանված ձևաչափով, և միաժամանակ ստեղծում է ճիշտ պատասխանների ձևանմուշ, որը կնքվում և պահվում է փակ արկղում։
  7. Թեստի ամբողջական փաթեթը՝ ներառյալ ճիշտ պատասխանների ձևանմուշը, մրցութային հանձնաժողովը պարտավոր է նախապես պատրաստել և պահպանել թեստավորման օրը։
  8. Թեստավորումը կազմակերպվում է մրցութային հանձնաժողովի հսկողությամբ՝ գրավոր կամ համակարգչային եղանակով։
  9. Յուրաքանչյուր մրցույթի կամ ատեստավորման համար կազմվում է մեկ ընդհանուր թեստ, որը ներառում է հավասարաչափ բաշխված հարցեր և խնդիրներ՝ ըստ պաշտոնի և մասնագիտական բնագավառի պահանջների։
  10. Թեստային առաջադրանքները կազմվում են թեստավորման օրը՝ պատահականության սկզբունքով ընտրված հարցերից և խնդիրներից։
  11. Թեստային առաջադրանքները կարող են տրամադրվել մասնակիցներին գրավոր կամ համակարգչային ձևաչափով։
  12. Մասնակիցները պարտավոր են պահպանել թեստավորման սահմանված կանոնները և ապահովել ընթացակարգերի լիարժեք կատարումը։

 

  • Обсуждалось

    21.08.2025 - 05.09.2025

  • Тип

    Приказ

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1150

Принт

Предложения

Լիլիթ Ափոյան

28.08.2025

Նյութում նշված է, որ հարցաշարերը թարմացվում են առնվազն երկու տարին մեկ անգամ կամ օրենսդրական փոփոխությունների դեպքում։Առաջարկում եմ, որ հարցաշարերը կազմող և լրամշակող մասնագետների ցանկը և նրանց ընտրության չափանիշները հրապարակվեն։ Սա կապահովի գործընթացի առավելագույն թափանցիկություն և կբարձրացնի թեստերի հանդեպ վստահությունը։

Լիլիթ Ափոյան

28.08.2025

Առաջարկում եմ նաև սահմանել կոնկրետ ժամկետներ, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի՝ երբ են հարցաշարերը վերջին անգամ թարմացվել և երբ է սպասվում հաջորդ թարմացումը։ Սա կբարձրացնի թափանցիկությունը։ Մանրամասնել նաև , թե ինչպես է գնահատվելու յուրաքանչյուր խմբի հարցերի պատասխանը (օրինակ՝ միավորային սանդղակ)։ Այս տեղեկությունը մասնակիցներին կօգնի հասկանալ, թե որքան կարևոր է յուրաքանչյուր բաժինը թեստի վերջնական գնահատականի համար։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: