Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 749-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2025 թվականի        N           –Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 749-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, 2-րդ մասի 2-րդ կետի, 21-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝

  1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Կադաստրի կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 749-Լ որոշման հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) Հավելվածով սահմանված Կադաստրի կոմիտեի կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները`

ա․ ստեղծել «Արագածոտնի խորհրդատվական կենտրոն», «Արմավիրի խորհրդատվական կենտրոն», «Արարատի խորհրդատվական կենտրոն», «Գեղարքունիքի խորհրդատվական կենտրոն», «Վայոց Ձորի խորհրդատվական կենտրոն», «Կոտայքի խորհրդատվական կենտրոն», «Տավուշի խորհրդատվական կենտրոն», «Երևանի «Շենգավիթ» խորհրդատվական կենտրոն» և «Երևանի «Կենտրոն» խորհրդատվական կենտրոն» կառուցվածքային ստորաբաժանումներ,

բ․ «Ապարան», «Սևան», «Ջերմուկ», «Մեղրի» և «Սիսիան» սպասարկման գրասենյակների գործունեությունը դադարեցնել,

գ․ «Աշտարակ» և «Թալին» սպասարկման գրասենյակները միացնել «Արագածոտնի խորհրդատվական կենտրոն» անվանումով ստորաբաժանմանը,

դ․ «Արմավիր» և «Վաղարշապատ» սպասարկման գրասենյակները միացնել «Արմավիրի խորհրդատվական կենտրոն» անվանումով ստորաբաժանմանը,

ե․ «Մասիս» և «Արտաշատ» սպասարկման գրասենյակները միացնել «Արարատի խորհրդատվական կենտրոն» անվանումով ստորաբաժանմանը,

զ․ «Մարտունի», «Վարդենիս» և «Գավառ» սպասարկման գրասենյակները միացնել «Գեղարքունիքի խորհրդատվական կենտրոն» անվանումով ստորաբաժանմանը,

է․ «Եղեգնաձոր» սպասարկման գրասենյակը միացնել «Վայոց Ձորի խորհրդատվական կենտրոն» անվանումով ստորաբաժանմանը,

ը․ «Աբովյան», «Հրազդան», «Եղվարդ» և «Չարենցավան» սպասարկման գրասենյակները միացնել «Կոտայքի խորհրդատվական կենտրոն» անվանումով ստորաբաժանմանը,

թ․ «Գորիս» սպասարկման գրասենյակը միացնել «Սյունիքի խորհրդատվական կենտրոն» անվանումով ստորաբաժանմանը,

ժ․ «Դիլիջան» և «Իջևան» գրասենյակները միացնել «Տավուշի խորհրդատվական կենտրոն» անվանումով ստորաբաժանմանը,

ժա․ «Արաբկիր» և «Շենգավիթ», սպասարկման գրասենյակները միացնել «Երևանի «Շենգավիթ» խորհրդատվական կենտրոն» անվանումով ստորաբաժանմանը,

ժբ․ «Կենտրոն» սպասարկման գրասենյակը միացնել «Երևանի «Կենտրոն» խորհրդատվական կենտրոն» անվանումով ստորաբաժանմանը։

  1. Սահմանել, որ «Արագածոտնի խորհրդատվական կենտրոն», «Արմավիրի խորհրդատվական կենտրոն», «Արարատի խորհրդատվական կենտրոն», «Գեղարքունիքի խորհրդատվական կենտրոն», «Վայոց Ձորի խորհրդատվական կենտրոն», «Կոտայքի խորհրդատվական կենտրոն», «Տավուշի խորհրդատվական կենտրոն», «Երևանի «Շենգավիթ» խորհրդատվական կենտրոն» և «Երևանի «Կենտրոն» խորհրդատվական կենտրոն» կառուցվածքային ստորաբաժանումները գործում են բաժնի կարգավիճակով:

3․ Հավելվածի 26-րդ կետում․

1) ուժը կորցրած ճանաչել 9-րդ ենթակետը,

2) 12-րդ ենթակետի «գ» պարբերությունում «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով,

3) 12-րդ ենթակետը լրացնել նոր «դ»-«ժբ» պարբերություններով հետևյալ բովանդակությամբ․

«դ․ «Արագածոտնի խորհրդատվական կենտրոն»,

ե․ «Արմավիրի խորհրդատվական կենտրոն»,

զ․ «Արարատի խորհրդատվական կենտրոն»,

է․ «Գեղարքունիքի խորհրդատվական կենտրոն»,

ը․ «Վայոց Ձորի խորհրդատվական կենտրոն»,

թ․ «Կոտայքի խորհրդատվական կենտրոն»,

ժ․ «Տավուշի խորհրդատվական կենտրոն»,

ժա․ «Երևանի «Շենգավիթ» խորհրդատվական կենտրոն»,

ժբ․ «Երևանի «Կենտրոն» խորհրդատվական կենտրոն»։»։

4․ Հավելվածի 16-րդ կետի 12-րդ և 17-րդ կետի 2-րդ ենթակետերից հանել «սպասարկման գրասենյակների,» բառերը։

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից՝ բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «բ-ժբ» պարբերությունների, 3-րդ կետի 1-ին ենթակետի և 4-րդ կետի, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց երեք ամիս հետո:

 

 

Հայաստանի Հանրապետության

           վարչապետ                                                                              Ն. Փաշինյան

        2025 թ. Երևան

  • Обсуждалось

    20.08.2025 - 09.09.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1137

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: