Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

--------  սեպտեմբերի 2025 թվականի N  -Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը որպես սոցիալական բնակարանային ֆոնդ հատկացված բնակելի տարածքները (բնակարանները) նվիրաբերելու մասին» N 1325-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
  • որոշման՝

ա. նախաբանում «12-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի «գ» ենթակետը՝» բառերը փոխարինել «25-րդ հոդվածի 7-րդ մասը՝» բառերով․

բ․ 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 «1) սույն որոշման 1-ին կետով հաստատված ցուցակում ներառված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն և 2017 թվականի հուլիսի 6-ի N 777-Ա որոշումների համաձայն հաշվառված բնակելի տարածության իրավունք ունեցող մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներից և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված անձանցից՝ 2003-2010 թվականների ընթացքում որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ձեռք բերված բնակարաններում, անհատույց օգտագործման պայմանագրի հիման վրա բնակվող անձինք, իսկ անձի մահվան դեպքում՝ նրա ամուսինը (ընտանիքները, այսուհետ երկուսը միասին՝ շահառու) իրենց զբաղեցրած բնակելի տարածքի կամ բնակարանների (այսուհետ՝ բնակարան) նկատմամբ նվիրաբերության պայմանագրի հիման վրա կարող են ձեռք բերել սեփականության իրավունք՝

ա․ եթե նվիրառության նպատակով մինչև 2026 թվականի հունիսի 30-ը դիմել են անձամբ, իսկ շահառուի մահվան դեպքում՝ ամուսինն անձամբ.

բ․ չունեն սեփականության (ներառյալ՝ բաժնային կամ համատեղ սեփականության) իրավունքով բնակարան (բնակելի տարածություն),

գ․ դիմումը ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում չեն օտարել բնակարան (բնակելի տարածություն)։

Այն դեպքերում, երբ շահառուն բացակայում է Հայաստանի Հանրապետությունից ուսման նպատակով կամ ծառայում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կամ գտնվում է քրեակատարողական հիմնարկում՝ նվիրաբերության պայմանագրի հիման վրա կարող է ձեռք բերել սեփականության իրավունք՝ լիազորագրի հիման վրա: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունից ուսման նպատակով բացակայելու դեպքում լիազորագրի հետ պետք է ներկայացվի նաև համապատասխան երկրի ուսումնական հաստատության կողմից հաստատված տեղեկանքը, որը, ըստ անհրաժեշտության, կարող է ստուգվել հարցումների միջոցով.»․

գ․ 2-րդ կետի 2-րդ ենթակետը «օտարել» բառից հետո լրացնել «նվիրաբերության» բառով․

դ․ որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում «սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող 24 ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերով․

2) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 1-ին, 13-րդ, 20-21-րդ, 25-28-րդ, 33-րդ, 36-37-րդ, 42-րդ, 52-րդ, 54-55-րդ, 57-րդ, 59-րդ, 63-64-րդ, 68-րդ, 70-71-րդ, 77-րդ, 82-րդ, 85-րդ, 87-րդ, 89-րդ, 92-րդ, 98-100-րդ, 104-106-րդ, 108-111-րդ, 113-րդ, 115-րդ, 117-րդ, 119-120-րդ, 125-րդ, 127-րդ, 134-րդ, 149-րդ, 158-րդ կետերը։

  1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում պատշաճ կարգով իրազեկել շահառուներին, ինչպես նաև ապահովել զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական կայքէջի միջոցով բնակարանների նվիրաբերության գործընթացի մեկնարկի վերաբերյալ իրազեկումը:

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված դիմումը ընդունելուց հետո 10-օրյա ժամկետում հարցում կատարել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե` դիմումը ներկայացնելու պահի դրությամբ շահառուի և/կամ ընտանիքի բոլոր անդամների Հայաստանի Հանրապետությունում սեփականության (ներառյալ՝ բաժնային կամ համատեղ սեփականության) իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու, ինչպես նաև դիմումը ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում բնակարան (բնակելի տարածություն) օտարած լինելու կամ չլինելու մասին տեղեկատվություն ստանալու նպատակով։

  1. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի նախագահին՝

Սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը նախարարությանը տրամադրել հարցումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

  • Обсуждалось

    11.08.2025 - 26.08.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1374

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: